Պերուշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պերուշիչ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես383 կմ², 12,5 կմ²
ԲԾՄ576 մետր
Բնակչություն1973 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Փոստային դասիչ53202
Պաշտոնական կայքperusic.hr
Պերուշիչ (Խորվաթիա)##
Պերուշիչ (Խորվաթիա)

Պերուշիչ (խորվ.՝ Perušić), քաղաք կենտրոնական Խորվաթիայում` Լիչկո Սենսկա ժուպանիայի տարածքում` Լիկա պատմական շրջանում։ Համանուն համայնքի կենտրոնն է, որի բնակչությունը 2011 թվականի տվյալներով եղել է 2.638 մարդ, իսկ քաղաքի բնակչությունը՝ 852 մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուշիչ քաղաքը գտնվում է Լիկա շրջանի հարավարևելյան մասում` ծովի մակարդակից 575-600 մ բարձրության վրա` Լիկա գետի հովտում։ Հովիտը մի կողմից սահմանակից է լեռներին, իսկ արևմուտքից` Կլիսին։ Երկաթգծով կապված է Պերուշիչի Հին քաղաքի (խորվ.՝ Stari grad Perušića) արևելյան մասին, որ կոչվում է Գրադինա (խորվ.՝ Gradina):

Պերուշիչը կապված է երկրի հիմնական ավտոճանապարհներին, այդ թվում պետական նշանակության D50 ճանապարհին (այն ձգվում է Օտոչացից Գոսպիչ) և Զագրեբ-Սպլիտ մայրուղուն։ MP11 գլխավոր երկաթգիծը քաղաքը կապում է Զագրեբին և Սպլիտին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքը բնակեցվել է նախնադարյան ժամանակաշրջանից։ Օտոչացի ճանապարհին հայտնաբերվել են քարե դարի գտածոներ։ Շատ ավելի մեծ թվով գտածոներ են հայտնաբերվել, որոնք առնչվում են բրոնզե դարին` ներառյալ 8-9-րդ դարերը։ Բեգովաչի անտառում գտնվել է հին հռոմեական մոնոլիտ, որի վրա փորագված է իլիրիական ցեղերի միջև ջրի համար տեղի ունեցած վեճի պատմությունը։

Պերուշիչը ամբողջական բնակավայրի տեսք է ձեռք է բերել 16-րդ դարում, երբ գտնվել է Օսմանյան կայսրության և եվրոպական տերությունների սահմանին։ Հիմնադրվել է Դոմինիկ և և Գաշպար Պերուշիչների կողմից։

Երբ խորվաթ-թուրքական հարյուրամյա պատերազմի ընթացքում թուրքերը նվաճել են Լիկան և Կրբավան (մոտ 1527 թվական), Պերուշիչի ամրությունը դարձել է թուրքական Լիկայի հենակետերից մեկը։ Դա եղել է երեք կայսրությունների` Հաբսբուրգյան միապետության, Վենետիկի հանրապետության և Օսմանյան կայսրության սահմանը` մշտական կռիվների վայր։ Լիկան թուրքական լծից ազատագրելու գործընթացը սկսվել է 1685 թվականին։

Արդյունքում Պերուշիչը հայտնվել է Ավստրիական կայսրության տիրապետության տակ, իսկ 1867 թվականին կնքված Ավստրա-հունգարական համաձայնագրով պատկանել է Խորվաթիայի ու Սլավոնիայի թագավորությանը մինչև 1918 թվականը[2][3]։

Խորվաթիայի պատերազմի ժամանակ (1991-1995) Պերուշիչը եղել է մերձճակատային հատված։ Նույնիսկ իրավիճակի կարգավորումից ու Խորվաթիայի ճանաչումից հետո Պերուշիչում եղել են զինված բախումներ[4]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի թագավորության նամականիշը` մարված Պերուշիչում, 1900

Պատմական փաստաթղթերի համաձայն` Պերուշիչը կարելի է անվանել խորվաթական գրագրության օրրան։ Հարևան Կոսին հյուղում տպագրական մեքենա ստեղծելուց հետո ստեղծվել է Խորվաթիայում ու Եվրոպայում ամենահին տպագիր գրքերից մեկը (խորվ.՝ Misal po zakonu rimskoga dvora)` բազմաթիվ նկարազարդումներով։ Գիրքը տպագրվել է 1483 թվականին՝ Գուտենբերգի` Աստվածաշնչի տպագրությունից 28 տարի անց[5]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուշիչ համայնքը Խորվաթիայում ամենաաղքատներից է, որի բնակչությունը մշտապես կրճատվում է։ Տնտեսական գործունեության հիմնական ձևերից են հողագործությունը և գյուղատնտեսության այլ ճյուղեր։ Որոշ բնակավայրեր կառուցված են լեռների լանջերին` հեղեղումներից պաշտպանվելու նկատառումներով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրաբովաչի քարանձավներ[6]
  • Կրուշչիցկի ջրամբար
  • Կոսինի կամուրջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlementCroatian Bureau of Statistics, 2022.
  2. Map in the Corinphila-Auktionen 2003
  3. Die Poststempel auf der Freimarken-Ausgabe 1867 von Österreich und Ungarn, Edwin Mueller, 1930
  4. «Hrvatski memorijalno-dokumentacijski centar Domovinskog rata». centardomovinskograta.hr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 13 липня 2015-ին.
  5. «Kosinj-Raj na Zemlji». 2007 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Pećinski park Grabovača | Pećinski park Grabovača pruža priliku posjetiteljima da se vrate u prošlost, tisućama godina unatrag» (խորվաթերեն). pp-grabovaca.hr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]