Պերիկոլա (օպերա)
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Բուֆ օպերա |
Կոմպոզիտոր | Ժակ Օֆենբախ |
Լիբրետտոյի հեղինակ | Անրի Մելյակ, Լյուդովիկ Հալեվի |
Լիբրետտոյի լեզու | ֆրանսերեն |
Սյուժեի աղբյուր | Պրոսպեր Մերիմե. «Փոխթագավորի կառքը» կատակերգություն |
Գործողությունների քանակ | 3 և 2 արար[1] |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 6, 1868[1] |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
La Périchole Վիքիպահեստում |
«Պերիկոլա» (ֆր.՝ La Périchole), ֆրանսիացի երգահան Ժակ Օֆենբախի օպերա երեք գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակներն են Անրի Մելյակը և Լյուդովիկ Հալեվին՝ ըստ Պրոսպեր Մերիմեի մեկ գործողությամբ «Փոխթագավորի կառքը» կատակերգության։ 2 գործողությունից կազմված նախնական տարբերակի առաջնախաղը կայացել է 1868 թվականի հոկտեմբերի 6-ին Փարիզում «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում։
Ներկայացման առաջնախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության առաջին հրատարակությունն ուներ երկու գործողություն և առաջին անգամ կատարվել է 1868 թվականի հոկտեմբերի 6-ին Փարիզի «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում, գլխավոր դերում Հորտենզիա Շնեյդեր, Պիկիլոյի դերում՝ Խոսե Դյուպյուի։
Ֆրանսիայից դուրս «Պերիկոլան» առաջին անգամ բեմադրվել է.
- 1868 թվականի դեկտեմբերի 5՝ Բրյուսելում
- 1869 թվականի հունվարի 4՝ Նյու Յորքում, Pike's Opera House,
- 1869 թվականի հունվարի 9՝ Վիեննայում,
- 1869 թվականի փետրվարի 6-ին՝ Ստոկհոլմում,
- 1869 թվականի հունիսի 27-ին՝ Լոնդոնում, Princess's Theatre,
- 1869 թվականի նոյեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում,
- 1869 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում,
- 1870 թվականին՝ Բուենոս Այրեսում։
1874 թվականի ապրիլի 25-ին կայացավ օպերետի երեք գործողություն ունեցող տարբերակի թողարկումը, նույն թատրոնում և գլխավոր դերերում նույն դերասաններով՝ Շնեյդեր և Դյուպյուի։ 1877 թվականի մարտի 9-ին «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում երկրորդ վերաթողարկման մեջ գլխավոր դերը խաղում էր Աննա Ժյուդիկը։ Ապա ներառյալ 1895 թվականը «Պերիկոլան» անհետացավ փարիզյան բեմերից՝ չնայած հաճախ բեմադրվում էր Ֆրանսիայում։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պերիկոլա (ֆիլմ), Լենֆիլմ, 1984
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lamb, Andrew La Périchole // The New Grove Dictionary of Opera / ed. Stanley Sadie. — London, 1992. — ISBN 0-333-73432-7
- Годлевская, М. М., Ефремова, М. Г. Перикола // Оперетта. 109 либретто. — СПб.: Композитор •Санкт-Петербург, 2014. — С. 299—300. — 472 с. — ISBN 978-5-7379-0584-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերիկոլա (օպերա)» հոդվածին։ |
|