Պերիկլես Ռոդակիս
Պերիկլես Ռոդակիս հուն․՝ Περικλής Ροδάκης | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1923[1] |
Ծննդավայր | Lykouria |
Վախճանվել է | ապրիլի 14, 2013 կամ ապրիլի 18, 2013[2] |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Պերիկլես Ռոդակիս (հուն․՝ Περικλής Ροδάκης, 1923[1], Lykouria - ապրիլի 14, 2013 կամ ապրիլի 18, 2013[2]), հույն գրող, թարգմանիչ, պատմաբան, հասարակական գործիչ։
1941-1944 թվականներին մասնակցել է Հունաստանի Դիմադրության շարժմանը։ Պատերազմից հետո հալածվել է իշխող վարչակարգերի կողմից, բազմիցս բանտարկվել։ Հունարեն է թարգմանել Էրենբուրգի «Իններորդ ալիքը» վեպը, Վիկտոր Հյուգոյի, Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործություններից, ասուրաբաբելական «Գիլգամեշ» դյուցազներգությունը, Համմուրաբիի օրենսգիրքը, տարբեր բնույթի գիտաշխատություններ։ Ռոդակիսը Հունաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուսումնասիրությունների հեղինակ է։ Մասնակցել է «Հասարակագիտական և տնտեսական բառարան»-ի հրատարակության աշխատանքներին։ Եղել է «Հիդրիա Հունական և համաշխարհային մեծ հանրագիտարանի» գլխավոր խմբագիրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1044995262 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.