Պերալտա դե լա Սալ
Մունիցիպալիտետ | ||
---|---|---|
Պերալտա դե լա Սալ | ||
Peralta de la Sal | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ինքնավար համայնք | Արագոն | |
Նահանգ | Ուեսսկա | |
Շրջան | Լա Լիտերա | |
Քաղաքապետ | Մարիա Պիլեր | |
Մակերես | 114,9 կմ² | |
ԲԾՄ | 523 մ | |
Պաշտոնական լեզու | Արագոներեն, կատալաներեն և իսպաներեն | |
Բնակչություն | 155 մարդ (2013) | |
Տեղաբնականուն | Petraltense | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Փոստային ինդեքս | 22500 | |
Փոստային դասիչ | 22500 | |
Պաշտոնական կայք | peraltadelasal.com | |
| ||
Պերալտա դե լա Սալ (իսպ.՝ Peralta de la Sal[1]), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Ուեսկա նահանգում՝ Արագոն ինքնավար համայնքում։ Մտնում է Լա Լիտերա շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 114,9 կմ² մակերես։ Բնակչությունը կազմում է 155 (2013 թվական)։
Պերալտան գտնվում Է Լա Լիտերա շրջանի հյուսիսում՝ Կորոդիլա լեռնաշղթայի (Carrodilla) շրջանում, Սոս գետի ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերալտա դե լա Սալ քաղաքի անվանման առաջին գրավոր փաստերը հանդիպում են միջնադարյան փաստաթղթերում։ Տարածքը, որտեղ հիմա գտնվում է քաղաքը, ապրել են կատալոնացիներ, ովքեր այստեղ հայտնվել էին հարևանությամբ գտնվող Կալասանց գյուղից, որը 11-րդ դարում պատկանել է Արագոնին։ Կատալոնացիների հարձակումներն ավարտվել են Momegastre ամրոցի մոտ, որը գտնվել է սահմանի տարածքում։ Հետագա հարձակումները՝ տարածքը գրավելու համար մղվող, կասեցվել են Պերալտա դե լա Սալի զորքերի կողմից։ Արդյունքում այս տարածքը դարձել է Ուրգել շրջանի շատ կոմսերի հող, որը նրանք զբաղեցրել են մինչև 13-րդ դարը՝ մինչև Վիկոնտ Կաբրերայի կողմից դրա գրավումը։ 1234 թվականից այնպատկանել է Դոն Ռամոն Պերալտայի ընտանիքին, ովքեր այստեղ իշխել են մինչև 19-րդ դարը։
Այստեղ է գտնվում Մարիամ Աստվածածնի վերափոխմանը նվիրված ծխական եկեղեցին. եկեղեցում պահվում է կաթոլիկ հոգևորական, մանկավարժ Իոսիֆ դե Կալասանսի (իսպ.՝ José de Calasanz Marqués) ձեռագրերը