Jump to content

Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել է1930 հունիսի 2
ԾննդավայրՎարդենիս, Հայաստան
Մահացել էփետրվարի 23, 1998(1998-02-23) (տարիքը 67)
Մահվան վայրԴիլիջան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան[1][2][3]
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի Պետական Համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս և համակարգչային գիտնական
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
 Ashot Petrosian (mathematician) Վիքիպահեստում

Աշոտ Վեզիրի Պետրոսյան (հունիսի 2, 1930(1930-06-02), Վարդենիս, Հայաստան - փետրվարի 23, 1998(1998-02-23), Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել է 1964 թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում ՝ Նաիրի և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրության կազմակերպմանը։

Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930 թ.-ին Վարդենիսում, ՀԽՍՀ[4]։ Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949 թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել է 1954 թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955 թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։

1957 թ.-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել է նորաստեղծ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում, ներկայումս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբում իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա. Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխտնօրեն (1963-1965) և տնօրեն (1965-1970) Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում[5], որն այժմ հայտնի է իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ[6] (ԻԱՊԻ)։

Իր գիտական գործունեության հետ միասին, Ա. Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1965-1978, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (1978-1986)։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ։ Եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես Գրաֆների տեսության դաշտում։

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]