Պեկալոնգան
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Pekalongan Barat?[1], Pekalongan Selatan?[1], Pekalongan Utara?[1] և Pekalongan Timur?[1] | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1906 թ. | ||||
Մակերես | 45,25±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 10 մետր | ||||
Բնակչություն | 298 386 մարդ (2015)[2][3] | ||||
Պաշտոնական կայք | pekalongankota.go.id | ||||
| |||||
Պեկալոնգան[4] (ինդոն.՝ Pekalongan), քաղաք Ինդոնեզիայում, գտնվում է Կենտրոնական Ճավա նահանգում։ Քաղաքի տարածքը անկախ վարչական միավոր է, որը ղեկավարում է քաղաքապետարանը։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Ճավա կղզու հյուսիսային մասում, Ճավայի ծովի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 16 մետր բարձրության վրա[5]։ Պեկալոնգանը գտնվում է գավառի վարչական կենտրոն Սեմարանգից 77 կմ արևմուտք։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեկալոնգանի տարածքը բաժանված է չորս թաղամասերի (kecamatan), որոնք, իրենց հերթին, բաժանված են 47 գյուղական բնակավայրերի (kelurahan): Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 45,25 կմ²։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 274 839 մարդ[6] ։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1990 | 2000 | 2005 | 2010 | 2012 |
---|---|---|---|---|
227 375 | 248 884 | 263 921 | 274 839 | 278 583[7] |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիշատակվում է XII դարից սկսած։ Սուն դինաստիայի շրջանում չինացի վաճառականներին քաղաքը հայտնի էր «Pukalong»[8] անունով։ Տեղական արտադրանքներ են՝ պղպեղը, հիլը, մեխակը և կարմիր սանդալան։
XVII դարում Պեկալոնգանը Մատարամ սուլթանության մասն էր կազմում և, իր բարենպաստ դիրքի շնորհիվ, դառնում է այս նահանգի ամենանշանակալի քաղաքներից մեկը։ XVIII դարում քաղաքը հայտնվում է հոլանդական Dutch East India ընկերության հետաքրքրությունների շրջանում, իսկ 1753-ին Պեկալոնգանում կառուցվեց հոլանդական ամրոց։ XIX դարի 30-ական թվականներից Պեկալոնգանը դարձել է տարածաշրջանի խոշորագույն շաքար արտադրողներից մեկը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեկալոնգանն ունի ամենախոշոր ձկնորսական նավահանգիստը Ճավայում։ Բացի այդ, քաղաքը հայտնի է Բատիկի արվեստով։ Ձեռքով ներկված Բատիկ գործվածքները արտադրվում են ինչպես փոքր արհեստագործական արտադրողների, այնպես էլ համեմատաբար խոշոր ձեռնարկությունների կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Indonesian Minister of Home Affairs Decree Number 050-145 of 2022
- ↑ Central Java Province Administrative Division Data and Code 2015
- ↑ The Master Book of Indonesian Territory Data 2015 (ինդոն.)
- ↑ Атлас мира. — М.: Федеральная служба геодезии и картографии России: Издательский Дом ОНИКС, 2000 — стр. 180
- ↑ Физико-географические данные(անգլ.)
- ↑ World Gazetteer(անգլ.)
- ↑ расчётное
- ↑ Song dynasty Zhou Qufei: Ling Wai Dai Da (Reports from Beyong the Southern Mountains) ISBN 7-101-01665-0