Կարմիր սանդալ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այլ գործածությունների համար այցելեք Սանդալ (այլ կիրառումներ)։
| Կարմիր սանդալ | |
Կարմիր սանդալ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Papilionoideae |
| Տրիբա | Dalbergieae |
| Ցեղ | Պտերոկարպուս (Pterocarpus) |
| Տեսակ | Կարմիր սանդալ (P. santalinus) |
| Միջազգային անվանում | |
| Pterocarpus santalinus | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ | |
Սանդալի ծառ, կարմիր ճանդակ, պտերոկարպուս սանդալի (լատ՝ Pterocarpus santálinus), ցածրաճ ծառ, որը աճում է ասիայի արևելյան արևադարձային և Ցեյլոնյան սաղարթավոր անտառներում։ Պտերոկարպուս ցեղի տեսակ է, Բակլաազգիների ընտանիքից։
Ստուգաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտերոկարպուս սանդալի ինչպես նաև Կարմիր սանդերս, Կարմիր սանդալ և Սանդալենի (սանդալի ծառ) հանդիսանում են Հարավային Հնդկաստանի հարավային Արևելյան Ղաթի լեռնաշղթայի էնդեմիկ։ Հոմանիշն է Lingoum santalinum:
Բուսաբանական նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկները միայնակ են, դեղին կարմիր շերտերով, ունի 10 առէջներ, որոնցից ինը թելիկներով զողակցված են նմանակվելով խողովակին։ Պտուղը՝ հարթ, կլորավուն փոճոկ է։
Բարձրությունը հասնում է 6-8 մետրի, տերևները փետրավոր են։
Նշանակությունը և կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանդալի ծառի բնաբայտը օգտագործվում է թանկարժեք կահույքի և ներկերի ստեղծման մեջ, պարունակում է սանտալին, սանդալաթթու, սանտալ և պտերոկարպին։
Ծիսակատարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինդուիզմում սանդալենին օգտագործվում է և համարվում է որպես սուրբ ծառ։ Քահանաներ ու ավելի բարձր կարգի կաստերի ներկայացուցիչները, ինչպիսիք են բրահամիններ, լայնորեն օգտագործում են սանդալի փայտը իրենց ծեսերում։
Պահպանության կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտերոկարպուս սանդալը նշված է որպես վտանգված տեսակներից IUCN-ի կողմից, քանի որ նրա փայտանյութը գերշահագործման է ենթարկվել Հարավային Հնդկաստանում։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր սանդալ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր սանդալ» հոդվածին։ |
| ||||||||||