Պարիր, պարիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պարիր, պարիր
Պարիր.jpg
Երկիր Flag of India.svg Հնդկաստան
Ժանր երաժշտական ֆիլմ[1]
Թվական 1987
Լեզու հինդի
Ռեժիսոր Բաբար Սուբհաշ[1]
Պրոդյուսեր Բաբար Սուբհաշ
Դերակատարներ Միթհուն Չակրաբորտի[1][2], Սմիթա Պատիլ[1][2], Մանդակինի[1][2], Dalip Tahil[1][2], Ամրիշ Պուրի[1][2], Օմ Շիվպուրի[1] և Shakti Kapoor[1][2]
Օպերատոր Radhu Karmakar
Երաժշտություն Բապպի Լահիրի

«Պարի՛ր, պարի՛ր» (անգլ.՝ Dance, Dance, հինդի՝ डांस डांस), հնդկական երաժշտական ֆիլմ՝ նկարահանված 1987 թվականին։ Ռեժիսորն է Բաբբար Սուբխաշը։ Գլխավոր դերում հանդես է գալիս Միթհուն Չակրաբորտին: Նկարահանվել է Բոլիվուդում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիամն ու Սիտան, որոնք Ռադխայի ու Ռամուի ծնողներն են, արտիստներ են։ Ընտանիքը չքավոր է և հանուն գումարի նրանք ստիպված են մեկնել ուրիշ քաղաք՝ Ջալպաիգուրի հյուրախաղերի։ Արդյունքում հիվանդ որդին մնաց ավագ դստեր խնամակալության հույսին։ Համերգի ավարտից հետո պարոն Սինգհը, որի համար բոլոր արտիստները մարմնավաճառ են, հրամայում է պայթեցնել ամբողջ խումբը։ Իսկ գեղեցկուհի Սիտային բռնի ուժով դարձնում է իր հարճը։ Միայն տարիներ անց է վերջինիս հաջողվում փախչել Սինգհի պալատից։

Ռադխան ու Ռամուն հայտնվում են փողոցում։ Նրանք հանապազօրյա հացը վաստակում են երգելով ու պարելով։ Մի քանի տարի անց հաղթում են մրցույթներից մեկի ժամանակ և ստեղծում «Սուպերպարող» խումբը։ Այսպիսով նրանք դառնում են հայտնի։ Ռամուն, ում լրագրողները կնքել էին Ռոմեո անվամբ, դառնում է իսկական աստղ։ Ռադխան էլ ամուսնանում է այդ խմբի անդամներից մեկի՝ Ռեշամի հետ։

Պարոն Սինգհը ինչ գնով էլ լինի, ձգտում է ոչնչացնել արտիստին. նա կռիվ է գցում Ռադխայի ու ամուսնու միջև։ Վերջինս սկսում է ծեծել, բռնության ենթարկել և ստորացնել կնոջը։ Այդ ամենը ի վերջո հանգեցնում է կնոջ մահվանը։

Ռամուն կորցնում է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, դառնում է ամեն ինչի նկատմամբ անտարբեր։ Նույնիսկ նրա բեմական ընկերներից մեկը՝ Ջանիտան, որը սիրահարված էր նրան, փորձում է կյանք վերադարձնել տղային։ Սակայն Ռամուին ընկճախտից հանելու բոլոր փորձերն ապարդյուն են։ Սակայն Ռադխայի անունով նրան հաջողվում է հասնել ուզածին։ Ջալպաիգուրիի ճանապարհին, որտեղ պետք է կայանար հերթական համերգը, Ջանիտան ենթարկվում է պարոն Սինգհի մարդկանց հարձակմանը։ Սակայն նրան փրկում է սպիտակ սարի հագած մի կին։ Գալով Ջալպաիգուրի Ռոմեոն իմանում է Ջանիտային փրկած կնոջ մասին։ Մայր ու որդի գտնում են միմյանց։ Մայրը պատմում է, թե ինչ է կատարվել իրականում շատ տարիներ առաջ։ Համերգի ժամանակ Ռեշամը իր կյանքով է վարձահատույց լինում Ռոմեոյին՝ փրկելով նրան Սինգհի փամփուշտից. նա մարմնով ծածկում է Ռոմեոյին։

Ռոմեոն վրեժ է լուծում Սինգհից մոր պատվի և հոր մահվան համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Հերոս
Միթհուն Չակրաբորտի Ռամու-Ռոմեո
Սմիթա Պատիլ Ռադխա
Մանդակինի Ջանիտա
Շակտի Կապուր Ռեշամ
Օմ Շիվպուրի Դավիդ Բրաուն, Ռոմեոյի մենեջերը
Ամրիշ Պուրի Պարոն Սինգհ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի մի շարք դրվագներում հնչող երգը շատ նման է «Brother Louie» երգին, որը կատարել է «Modern Talking» խումբը։ Իսկ մի հատվածում նմանություն է դիտվում Լորա Բրենիգանի «Self Control» երգի հետ։
  • Սիտայի փախուստի ժամանակ հնչում է «Chariots of Fire» երաժշտությունը։
  • «Պարիր, պարիր» ֆիլմը ԽՍՀՄ-ում անվանում էին «Դիսկո պարողը 2»: Սակայն «Դիսկո պարողը» այս ֆիլմի հետ ոչ մի ընդհանրական կապ չունի և առավել ևս, չի համարվում նրա շարունակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]