Պատրիկ Դևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Դևեր
ֆր.՝ Patrick Dewaere
Ծնվել էհունվարի 26, 1947(1947-01-26)[1][2][3]
ԾննդավայրՍեն Բրիյո, Կոտ դ'Արմոր, Ֆրանսիա[4]
Մահացել էհուլիսի 16, 1982(1982-07-16)[1][5][2][…] (35 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[4]
ԳերեզմանSaint-Lambert-du-Lattay
ԿրթությունՀատեմեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան և հեղինակ-կատարող
ԸնտրանիGoing Places?, Adieu poulet?, F comme Fairbanks?, Le Juge Fayard dit Le Shériff?, Պատրաստեք թաշկինակները (ֆիլմ), Coup de tête?, Série noire?, A Bad Son?, Beau-père? և Paradis pour tous?
Ծնողներմայր՝ Mado Maurin?
Ամուսին(ներ)Sotha?[6] և Միու Միու
Երեխա(ներ)Angèle Herry? և Lola Dewaere?
dewaere.online.fr

Պատրիկ Դևեր (ֆր.՝ Patrick Dewaere, Դևաեր, իրական անուն՝ Պատրիկ Ժան Մարի Անրի Բուրդո, ֆր.՝ Patrick Jean-Marie Henri Bourdeaux, դերասանական կարիերան սկսել է մոր՝ Մադո Մորենի ազգանվան տակ, որպես Պատրիկ Մորեն (ֆր.՝ Patrick Maurin), հունվարի 26, 1947(1947-01-26)[1][2][3], Սեն Բրիյո, Կոտ դ'Արմոր, Ֆրանսիա[4] - հուլիսի 16, 1982(1982-07-16)[1][5][2][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, երգիչ և կոմպոզիտոր։ Իր ընկեր Ժերար Դեպարդիեի հետ համարվել է 1970-ականների երիտասարդ սերնդի կինոաստղ։ Ինքնասպան է եղել 35 տարեկանում։

Իր կեղծանունը Պատրիկը վերցրել է այն ժամանակ, երբ 17 տարեկանում իմացել է, որ իր մոր ամուսինը՝ Պիեր Մարի Բուրդոն նրա կենսաբանական հայրը չէ։ Դևաերը (ֆր.՝ Devaëre, Պատրիկը փոխել է մեկ տառ)՝ իր տատիկի օրիորդական ազգանունն էր։ Ֆլամանդերենում de vaere նշանակում է «ճշմարտություն»։ Պատրիկի իրական հայրը, ամենայն հավանականությամբ, դիրիժոր Միշել Տետարն է, ով մահացել է 1960 թվականին, ինչպես և իր որդին՝ 35 տարեկանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիկ Դևերը ծնունդով դերասանների ընտանիքից էր և դեռ մանկության տարիներին տոնավաճառներում մասնակցում էր ներկայացումների։ Ժերար Դեպարդիեի հետ 1968 թվականից խաղացել է ֆրանսիական Café de la Gare փորձարարական թատրոնում, որտեղ ծանոթացել է Միու Միուի հետ, ում հետ էլ ուներ մոտ հարաբերություններ։ Դևերի առաջնախաղը կինոյում տեղի է ունեցել 1970 թվականին։ Դևերը, Դեպարդիոն և Միու Միուն հայտնի դարձան տարբեր ֆիլմերում տարատեսակ դերերի կատարման շնորհիվ, բայց առաջին հերթին Բերտրան Բլիեի «Վալս պարողները» սկանդալային կինոնկարի (1974 թ.) շնորհիվ։

Սկզբնական շրջանում Դևերին առաջարկում էին միայն երիտասարդ կռվարարների դերեր, բայց հետագայում նա կարողացավ ցուցադրել իր տաղանդի բազմակողմանիությունը։

6 տարվա ընթացքում 5 անգամ Պատրիկն անվակարգվել է Ֆրանսիայի «Սեզար» գլխավոր մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր» կատեգորիայում (1977 թ., 1978 թ., 1980 թ., 1981 թ., 1982 թ.), բայց երբեք չի ստացել այդ մրցանակը (մեկ անգամ նրա ընկեր Դեպարդիեն նրանից առաջ էր անցել)։ Մեկ անգամ էլ 1976 թվականին անվակարգվեց «Սեզար» մրցանակաբաշխության լավագույն երկրորդ պլանի դերասան կատեգորիայում, բայց կրկին չհաղթեց։

1982 թվականի հուլիսի 16-ին չթողնելով ոչ մի գրություն, Դևերն ինքնասպան եղավ Փարիզի XIV շրջանի հյուրանոցում, .22 Long Rifle փամփուշտով, Կոլյուշի նվիրած զենքով։

Իր 35-ամյա կյանքի ընթացքում հասցրել է նկարահանվել 37 ֆիլմում։

1983 թվականին Ֆրանսիայում ստեղծվեց Պատրիկ Դևերի մրցանակ։ Ֆրանսիացի երգիչ Ռաֆայել Արոշը նրան նվիրել է «Երգ Պատրիկ Դևերի համար» ստեղծագործությունը (ֆր.՝ Chanson pour Patrick Dewaere

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1966 թ. — Արդյո՞ք Փարիզը այրվում է / Paris brûle-t-il?Ընդդիմադիր շարժման երիտասարդ մասնակից
  2. 1971 թ. — Կրկնակի ամուսնություն / Les Mariés de l’an II — էպիզոդիկ դեր
  3. 1974 թ. — Վալս պարողները / Les ValseusesՊիերո
  4. 1975 թ. — Ոչ մի խնդիր / Pas de problème!բարմեն
  5. 1975 թ. — Հաջողություն, ոստիկա՛ն / Adieu, pouletԼեֆևր («Սեզար» մրցանակաբաշխության լավագույն երկրորդ պլանի դերասան)
  6. 1976 թ. — Ֆ․․․ ինչպես Ֆերբեկսը / F… Comme FairbanksԱնդրե
  7. 1976 թ. — Քայլելու լավագույն միջոցը / La meilleure façon de marcherՄարկ («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
  8. 1977 թ.Պատրաստեք թաշկինակները / Preparez Vos MouchoirsՍտեֆան
  9. 1977 թ. — Եպիսկոպոսի սենյակը / La stanza del vescovoՄարկո Մաֆեի
  10. 1977 թ. — Շերիֆ մականունով Ֆայար լրտեսը / Le juge Fayard dit le Shériffլրտես Ֆայար («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
  11. 1978 թ. — Դռան բանալին / La сlé sur la porteՖիլիպ
  12. 1979 թ. — Գլխով հարված / Coup de têteՖրանսուա Պերեն
  13. 1979 թ. — Խցանում։ Անհավատալի պատմություն / L’ingorgo — Una storia impossibileերիտասարդ
  14. 1979 թ. — Սև սերիա / Série noireՖրանկ Պուպար («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
  15. 1980 թ. — Վատ որդին / Un mauvais filsԲրունո Կալգանի («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
  16. 1981 թ. — Խորթ հայր / Beau-pèreՌեմի («Սեզար» մրցանակաբաշխության «Լավագույն գլխավոր դեր»)
  17. 1981 թ. — Հոգեբույժը / PsyՄարկ
  18. 1981 թ. — Հյուրանոց «Ամերիկա» / Hôtel des AmériquesԺիլ Տիսրան
  19. 1982 թ. — Հարյուր միլիարդ դոլար / Mille milliards de dollarsՊոլ Կերժան
  20. 1982 թ. — Դրախտ բոլորի համար / Paradis pour tousԱլեն Դյուրե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. Travers J. http://www.filmsdefrance.com/biography/patrick-dewaere.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Patrick Dewaere» — Официальный сайт. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Դևեր» հոդվածին։