Պատվական Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատվական Խաչատրյան
Ծնվել էհունվարի 15, 1924(1924-01-15)
ԾննդավայրՀրազդան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2012
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1950)
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պատվական Խաչատրյան Վիքիդարանում

Պատվական Գորգիի Խաչատրյան (հունվարի 15, 1924(1924-01-15), Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2012, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Հայաստանի գրողների միության անդամ (1970): ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվական Խաչատրյանը ծնվել է Հայաստանի Ներքին Քարվանսարա գյուղում (այժմ՝ Հայաստանի Հրազդան քաղաք)[1]։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1950 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1970 թվականին «Աշակերտների ինքնուրույնության և ստեղծագործական կարողությունների զարգացումը որպես հայ գրականության ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց 8-10-րդ դասարաններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963-1966 թվականներին բաժնի վարիչ էր «Սովետական մանկավարժ» ամսագրում։ 1966-1967 թվականներին աշխատել է «Խորհրդային գրող», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրերում։ 1974 թվականին արժանացել է Հրատպետկոմի լավագույն մանկական գրքի մրցանակին։ 1977 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ 1970 թվականին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։

Մահացել է Երևանում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է հիմնականում մանուկների համար[3]։ Կատարել է նաև թարգմանչական աշխատանք։ Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, մոլդովերեն, ղազախերեն և այլ լեզուներով։

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծիծեռնակ, Ե., Հայպետհրատ, 1957, 32 էջ։
  • Կարմիր կակաչներ, Ե., Հայպետհրատ, 1959, 38 էջ։
  • Հրաշալի ճանապարհը, Ե., Հայպետհրատ, 1960, 16 էջ։
  • Երեք ոտանի աղվեսը, Ե., Հայպետհրատ, 1961, 48 էջ։
  • Սարի ծաղիկ, Ե., Հայպետհրատ, 1963, 24 էջ։
  • Աղբյուր, Ե., «Հայաստան», 1966, 44 էջ։
  • Երախտամոռ քոթոթը, Ե., «Հայաստան», 1967, 32 էջ։
  • Կախարդ Նունեն, Ե., «Հայաստան», 1969, 172 էջ[4]։
  • «Աղբյուր» (1970 թ., ռուսերեն)
  • Եթե կախարդ դառնայի, Ե., «Հայաստան», 1971, 105 էջ։
  • Իմ օրերի հեքիաթը, Ե., «Հայաստան», 1974, 139 էջ։
  • Արև լինեմ, Ե., «Սովետական գրող, 1977, 248 էջ։
  • Կրակներ, Ե., «Սովետական գրող», 1980։
  • Գլուխ է կորել, (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 83 էջ։
  • Հայոց լեզվի և գրականության ուսուցման հարցեր, Ե., «Լույս», 1980, 166 էջ։
  • «Ասք Մաշտոցի մասին», 1982[5]։
  • «Իմ աստղերը», 1984։
  • «Բարի արև»։ Բանաստեղծություններ, 1988, 146 էջ[6]։
  • «Փոքրիկ Դավիթը», 1993[7]։
  • «Հրաշք»։ Բանաստեղծություններ, 2004, 95 էջ[8]։
  • «Սուրբ Մաշտոց», 2004, 99 էջ[9]։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխալկով Ս., Քեռի Ստյոպան միլիցիոներ, Երևան, «Հայաստան», 1966, 35 էջ։
  • Ս. Վորոնին, Ծղրիդի գաղտնիքը, «Սովետական գրող», 1979, 40 էջ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինքնուրույնության և ստեղծագործական կարողությունների զարգացումը գրականության ուսուցման ընթացքում» (1974)
  • «Հայոց լեզվի և գրականության ուսուցման հարցեր» (1980)
  • Հայոց լեզվի տարրական դասընթացի ուսուցման որոշ հարցեր (2002 - 56 էջ)[10]
  • Հայոց լեզվի տարրական դասընթացի ուսուցման մեթոդիկա, Զանգակ-97, 2004 - 184 էջ[11]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, 1970 թ.
  • Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակ, 1987 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նշանավոր մարդիկ Հրազդանի տարածաշրջանից
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Պատվական Խաչատրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  3. Հայ գիրք
  4. Խաչատրյան, Պատվական Գորգիի (1969). Կախարդ Նունեն. Հայաստան.
  5. Խաչատրյան, Պատվական Գորգիի (1982). Ասք Մաշտոցի մասին։ պոեմ. Սովետական գրող.
  6. Խաչատրյան, Պատվական Գորգիի (1988). Բարի արեւ։ Բանաստեղծություններ։ [Դպրոցական միջին տարիքի համար]. Արեւիկ. ISBN 9785807700919.
  7. Խաչատրյան, Պատվական Գորգիի (1993). Փոքրիկ Դավիթը։ Բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807703996.
  8. Խաչատրյան, Պատվական Գորգիի (2000). Հրաշք։ Բանաստեղծություններ. Անահիտ. ISBN 9789993063032.
  9. Խաչատրյան, Պատվական Գորգիի (2004). Սուրբ Մաշտոց։ Պոեմ. Անտարես. ISBN 9789994134687.
  10. Խաչատրյան, Պատվական Գ (2002). Հայոց լեզվի տարրական դասընթացի ուսուցման որոշ հարցեր. Դար. ISBN 9789993088936.
  11. Խաչատրյան, Պատվական Գորգիի (2004). Հայոց լեզվի տարրական դասընթացի ուսուցման մեթոդիկա. Զանգակ-97. ISBN 9789993028017.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատվական Խաչատրյան» հոդվածին։