Պատմական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոն Վ. Օլդրիչի տունը, Ռոդ Այլենդի Պատմական ընկերության կենտրոնակայան Պրովիդենսում, Ռոդ Այլենդ, ԱՄՆ

Պատմական ընկերություն (երբեմն նաև հուշարձանների պահպանության ընկերություն), կազմակերպություն, որը զբաղվում է պատմական տեղեկատվության կամ առարկաների պահպանությամբ, հավաքագրումով, հետազոտությամբ և մեկնաբանությամբ։ Ի սկզբանե այս ընկերությունները ստեղծվել են օգնելու ապագա սերունդներին հասկանալու իրենց ժառանգությունը։

Պատմական ընկերությունները տարբերվում են մասնագիտական ուղղվածությամբ՝ սկսած տարբեր աշխարհագրական տարածքներից, ինչպիսիք են երկրները կամ քաղաքները, համալսարանները, երկաթուղիները, էթնիկ և կրոնական խմբերը, մինչև ծագումնաբանությունը, առաջամարտիկների պատմությունը և հնաոճ իրերի կամ պատմական շինությունների պահպանությունը[1]։ Հաճախ այդ կազմակերպություններից շատերն ապահովում են պատմական ճարտարապետության պահպանումը/վերականգնումը և հասարակության բաց էքսկուրսիաների համար հին ժամանակաշրջանների տների վերանորոգումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, որ պատմական ընկերությունները ծագել են Արևմտյան Եվրոպայում 16-17-րդ դարերում։ Այս վաղ կազմակերպությունները սովորաբար ձևավորվում էին որպես «հնության սիրահարների» ընկերություններ[2]։

ԱՄՆ-ի ամենահին պատմական ընկերությունը, որն այժմ կոչվում է Մասաչուսեթսի պատմական ընկերություն, հիմնադրվել է 1791 թվականին Ջերեմի Բելքնապի կողմից։ Նրան միացան ևս ինը բոստոնցիներ, ովքեր օգնեցին նրան ստեղծել «Պատմական ընկերություն» կազմակերպությունը, որը նվիրված էր ամերիկյան պատմության ուսումնասիրության համար նյութերի հավաքագրմանը։ Համախոհների այս խումբը հավաքեց ընտանեկան փաստաթղթեր, գրքեր և արտեֆակտներ իրենց անձնական հավաքածուներից, ինչը հանգեցրեց ազգային առաջին պատմական պահոցի ստեղծմանը։ Այս ընթացքում ամերիկյան որևէ այլ պատմական պահոցների բացակայության պատճառով ՄՊՄ-ն ստանձնեց ազգային դեր, մի բան, որը մինչ այժմ ակնհայտ է իր հավաքածուներում և հրատարակություններում։ Մինչ օրս Բելքնապի՝ ռեսուրսները հավաքելու, պահպանելու, հասանելի դարձնելու, ձեռագրերը փոխանցելու յուրօրինակ տեսլականը, որը նպաստում է Մասաչուսեթսի, ինչպես նաև ազգի ուսումնասիրությանը, դեռ շարունակական է[3]։

19-րդ դարի ընթացքում ընկերությունները դառնում էին ավելի ու ավելի ժողովրդավար իրենց անդամակցության քաղաքականության մեջ, մինչդեռ մարդկանց մեծ խմբերը դեռ դուրս էին մնում։ Այնուամենայնիվ, երբ սկսվեց առաջադիմական դարաշրջանը, այս պատմական ընկերությունները վերջապես սկսեցին դիտվել որպես «հասարակությանը ծառայելու կարողություն կամ պարտավորություն ունեցող ինստիտուտներ»։ 20-րդ դարի գալուստով հասարակության հետաքրքրությունը տեղական պատմության նկատմամբ սկսեց զգալիորեն աճել, և դա ակնհայտ էր ճարտարապետական և ժողովրդագրական փոփոխություններ ապրող քաղաքների պատմությունը պահպանելու ընդհանուր մտահոգության ֆոնին։ 1940 թվականին արժևորման աճը ևս մեկ անգամ արտացոլվեց Պետական և տեղական պատմության ամերիկյան ասոցիացիայի հիմնադրմամբ։ Չնայած սպիտակամորթ տղամարդկանց նվաճումները միջնադարյան պատմական ընկերությունների ուշադրության կենտրոնում էին, նախկինում անտեսված խմբերը, ինչպիսիք են էթնիկ փոքրամասնությունները և կանայք, սկսեցին ավելի մեծ ուշադրություն գրավել ակադեմիական շրջանակներում հասարակության առաջընթացի հետ մեկտեղ։ ԱՄՆ-ի պատմական ընկերությունների պատմությունը հաճախ արձագանքել է պատմության միտումներին, սակայն ոչ միշտ են արձագանքել էվոլյուցիային և փոփոխություններին նույն ձևով և արագությամբ։ Հանրային ներառման շարժումը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես պատմական ընկերությունները երբեմն ստիպված են եղել դիմակայել մրցակցող պահպանման առաջնահերթություններին և լիբերալ հասանելիության քաղաքականությանը համատեղելու անհրաժեշտությանը[1]։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագրերի հրատարակությունը և թանգարանների պահպանությունը ևս մեկ միջոց է, որով պատմական ընկերությունները ցուցադրում են իրենց հավաքածուները, հետազոտությունները և ուսումնասիրության ոլորտը։ Արձանագրությունների հաշվառման և կրթական նպատակների համար միության ժողովներում ընթերցված բազմաթիվ փաստաթղթերը և աշխատությունները փաստաթղթավորվում էին և հրատարակվում, ինչպես տեսնում ենք այնպիսի հրատարակումների օրինակով, ինչպիսիք են՝

  • Ընկերության (Քվեբեկ) «Քվեբեկի գրական-պատմական ընկերության գործարքներ»[4], հրատարակվել է 1831 թվականին
  • Ընկերության (Մեն)«Մենի պատմական ընկերության ժողովածուներ և նյութեր»[5], հրատարակվել է 1893 թվականին
  • Ընկերության (Բոստոն) «Մասաչուսեթսի պատմական ընկերության նյութերը»[6], հրատարակվել է 1919 թվականին
  • Քեմբրիջի համալսարանի հրատարակչության «Թագավորական պատմական ընկերության գիտական տեղեկագիր»[7], հրատարակվել է 2013 թվականին։

Պատմության ընթացքում երբեմն որոշ արձանագրություններ նաև քննադատվել են։ Գրավոր խոսքերին միշտ չէ, որ տրվել է այն գնահատականը, որը պահանջվում էր. Սա բավականին վառ կերպով դրսևորվում է «The American Historical Review»-ի հետևյալ մեջբերումներում։

«Ամերիկյան պատմական ասոցիացիայի վաղ զեկույցները բազմաթիվ քննադատություններ են պարունակում տեղի պատմաբանների և տեղական պատմական ընկերությունների աշխատանքի և հրապարակումների վերաբերյալ, որոնք ոչ պակաս հիմնավորված են, քան երբեմն խայթող։ ...Մասաչուսեթսի պատմական ընկերության Ադամս ազգանունով նախագահը հայտարարել է, որ ամերիկյան պատմական ընկերությունների հրապարակումների կեսը կարելի է հեռացնել գրադարանների դարակներից ՝ առանց կրթության համար նկատելի վնասների[8]։»

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին ֆինանսավորման և հովանավորների աջակցությունը միշտ էլ կարևոր դեր է խաղացել պատմական ընկերությունների կյանքում։ Տարբեր միջոցներ, ինչպիսիք են նվիրատվությունները, անդամակցությունները, տարեկան ֆոնդերը, կորպորատիվ նվիրատվությունները, փորձնակությունները, կամավորությունը և հատուկ պատմական տարածքների վարձակալումը, շարունակում են օգնել այս շահույթ չհետապնդող ընկերություններին գոյատևել և զարգանալ։

Չարթերինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ պատմական ընկերությունները ստեղծվում են տարբեր ձևերով, սովորաբար կա մարդկանց փոքր խումբ, որոնք հիմք են դնում ընկերության պաշտոնական կազմակերպմանը։ Այնպիսի բաները, ինչպիսիք են նպատակի սահմանումը, կազմակերպչական հանդիպումը, կանոնադրությունը և ենթաօրենսդրական ակտերը, գրանցումը, ընկերության անվանումը, պահանջները, վերանայումը, առաջարկությունները և միջնորդագրերը, բոլորը պատմական ընկերության քարտեզագրման շատ բարդ գործընթացի տարրեր են[9]։

Նյու Յորքը, ի տարբերություն ԱՄՆ այլ նահանգների, որոնք մշակութային ընկերությունները դիտարկում են որպես շահույթ չհետապնդող ձեռնարկություններ, ստեղծման գործընթացի յուրահատուկ ուղիներ ունի և դրանք դիտում է որպես կրթական կազմակերպություններ։ Նյու Յորքի մշակութային ընկերությունները կրթական համակարգի կարևոր մասն են և գործում են կրթության մասին օրենքով, այլ ոչ թե ձեռնարկատիրական օրենսդրությամբ։ Այս կրթական կազմակերպությունները նաև ստեղծվել են և ենթակա են Նյու Յորքի համալսարանի Ռեգենտների խորհրդին։

Չարտերի տրամադրումը (ռեգենտների խորհրդին միջնորդություն ներկայացնելով) անհրաժեշտ է ցանկացած թանգարանի կամ պատմական ընկերության համար, որը մտադիր է հիմնադրվել որպես շահույթ չհետապնդող կրթական կազմակերպություն։ Ռեգենտների խորհրդի որակի չափանիշներին համապատասխանելու համար նրանք պետք է մշակեն և անցնեն նախնական և բացարձակ չարտերային գործընթաց։

Զարգացման շրջանը սկսվում է ժամանակավոր չարտերով, որը ընդգրկման ձև է, տրվում է Ռեգենտների խորհրդի չափանիշներին համապատասխանելու համար ակնկալիքներ ունեցող պատմական ընկերություններին երեքից հինգ տարի ժամկետով։ Սա ընկերությանը դրդում է առաջընթացի, և փորձաշրջանի ավարտին կա ընտրություն ՝ երկարաձգման խնդրագիր ներկայացնելու կամ չարթերը բացարձակ դարձնելու։ Բացարձակ չարթերը տրվում է այն ընկերություններին, որոնք համապատասխանում են կազմակերպչական և կրթական չափանիշներին, ինչը հանգեցնում է այսպես կոչված գրանցմանը։ Երբ կազմակերպությունը ցուցաբերում է ֆինանսական կայունություն, ծրագրերի կատարողականություն և անթերի հեղինակություն, այն հաճախ հաջողությամբ կատարում է գրանցման պահանջները։ Այս հաջող վերանայումից և երաշխավորությունից հետո Ռեգենտների խորհուրդը թույլ է տալիս բացարձակ չարթեր, այնուհետև պատմական ընկերությունը գրանցվում է և ձեռք է բերում այս բացարձակ չարթերը։ Այս պահից սկսած, կազմակերպությունը պետք է Ռեգենտների խորհրդին ներկայացնի տարեկան հաշվետվություններ ընթացիկ տեղեկատվության և ձեռքբերումների վերաբերյալ[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի պատմական ընկերություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lawrence, Debra DeRuyver, Jennifer Evans, Sara. «History of Historical Societies in the U.S.». www.publichistory.org. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Historical Societies». TheFreeDictionary.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  3. «Massachusetts Historical Society: History of the MHS». www.masshist.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  4. Quebec, Literary and Historical Society of (1831 թ․ հունվարի 1). Transactions of the Literary and Historical Society of Quebec (անգլերեն). The Society.
  5. Collections of the Maine Historical Society (անգլերեն). The Society. 1893 թ․ հունվարի 1.
  6. Society, Massachusetts Historical (1919 թ․ հունվարի 1). Proceedings of the Massachusetts Historical Society (անգլերեն). The Society.
  7. Archer, Ian W. (2014 թ․ հունվարի 16). Transactions of the Royal Historical Society (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9781107063860.
  8. Boyd, Julian P. (1934 թ․ հոկտեմբերի 1). «State and Local Historical Societies in the United States». The American Historical Review (անգլերեն). 40 (1): 10–37. doi:10.1086/ahr/40.1.10. ISSN 0002-8762.
  9. Chartering a Historical Society on the New York State Museum website Արխիվացված 2015-12-22 Wayback Machine
  10. Chartering on the New York State Museum website Արխիվացված 2015-12-20 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատմական ընկերություն» հոդվածին։