Պավել Պոստիշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Պոստիշև
Globus-1935-05-Pavel-Postyshev-foto.jpg
Ծնվել էսեպտեմբերի 18, 1887(1887-09-18)
ԾննդավայրԻվանովո, Q4527418?, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 26, 1939(1939-02-26)[1] (51 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունպետական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան
Ստորագրություն
Pavel Postyshev Signature 1937.png
Pavel Postyshev Վիքիպահեստում

Պավել Պետրովիչ Պոստիշև (ռուս.՝ Павел Петрович Постышев, կուսակցական ծածկանունը՝ Երմակ (ռուս.՝ Ермак), սեպտեմբերի 18, 1887(1887-09-18), Իվանովո, Q4527418?, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1939(1939-02-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իվանովո-Վոզնեսենսկում, ջուլհակ-բանվորի ընտանիքում։ 1905 թվականին եղել է Իվանովո-Վոզնեսենսկի բանվորական պատգամավորների խորհրդի պատգամավոր։ 1906 թվականին՝ ՌՍԴԲԿ Իվանովոյի քաղկոմի անդամ, 1907-1908 թվականներին՝ օկրուգային կոմիտեի բյուրոյի անդամ։ 1908 թվականին ձերբակալվել և դատապարտվել է տաժանակրության, 1912 թվականին՝ ընդմիշտ բնակության է ուղարկվել Իրկուտսկի նահանգ, 1914-1917 թվականներին՝ ՌՍԴԲԿ Իրկուտսկի բյուրոյի անդամներ, մետաղագործների արհմիության ղեկավար։

1917 թվականի մարտից՝ Իրկուտսկի խորհրդի պատգամավոր, օգոստոսից՝ նախագահի տեղակալ, արհեստակցական միությունների Կենտրոնական բյուրոյի նախագահ, 1917 թվականի դեկտեմբերից՝ Իրկուտսկի ՌՀԿ-ի անդամ, կարմիր գվարդիայի ջոկատների կազմակերպիչ։ 1918 թվականին եղել է Հեղտրիբունալի նախագահ, Ցենտրոսիբիրի անդամ և նրա ներկայացուցիչը Հեռավորարևելյան ԺԿԻ-ում, Խաբարովսկում։ 1918-1920 թվականին ընդհատակյա աշխատանք է կատարել Հեռավոր Արևելքում, գլխավորել Մերձամուրյան պարտիզանական ջոկատները։ 1920 թվականին՝ ՌԿ(բ)Կ ԿԿ լիազորը իյաբարովսկի շըրջանում, Հեռավորարևելյան բյուրոյի անդամության թեկնածու։

1921-1922 թվականին կուսակցական, զինվորական, խորհրդային ղեկավար աշխատանքներ է տարել Հեռավորարևելյան հանրապետությունում։ 1923 թվականից կուսակցական աշխատանքներ է կատարել Ուկրաինայում։ 1925 թվականից ՈւԿ(բ)Կ ԿԿ անդամ և քաղբյուրոյի անդամության թեկնածուներ, 1926 թվականին՝ քաղբյուրոյի, կազմբյուրոյի անդամ և ՈւԿ(բ)Կ ԿԿ քարտուղար։ 1930-1933 թվականին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, ԿԿ կազմբյուրոյի անդամ, միաժամանակ 1933-1937 թվականին՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, քաղբյուրոյի և կազմբյուրոյի անդամ, 1934 թվականից՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ և Կիևի մարզկոմի, 1937-1938 թվականին՝ ՀամԿ(բ)Կ Կույբիշևի երկրկոմի քարտուղար։ ՀամԿ(բ)Կ 11, 13-17-րդ համագումարների պատվիրակ էր, 14-րդ համագումարում ընտրվել է ԿԿ անդամության թեկնածու, 15-17-րդ համագումարներում՝ անդամ։ 1934- 1938 թվականին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Եղել է ԽՍՀՄ ԿԴԿ Նախագահության անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Постышев Павел Петрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 384 CC-BY-SA-icon-80x15.png