Պավել Յոսեֆ Շաֆարիկի անվան համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Յոսեֆ Շաֆարիկի անվան համալսարան
սլովակ.՝ Univerzita Pavla Jozefa Šafárika v Košiciach
UPJŠ.JPG
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1959
Անվանված էՊավել Յոսեֆ Շաֆարիկ
Ուսանողներ8.712
Ընդհանուր անձնակազմ760
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
ԵրկիրՍլովակիա Սլովակիա
ՏեղագրությունԿոշիցե
Կայքupjs.sk
University of Pavol Jozef Šafárik Վիքիպահեստում

Պավել Յոսեֆ Շաֆարիկի անվան համալսարան (սլովակ.՝ Univerzita Pavla Jozefa Šafárika v Košiciach), համալսարանական տիպի բարձրագույն ուսումնական հաստատություն Կոշիցեում (Սլովակիա), որն անվանվել է ի պատիվ նշանավոր բանասեր, պատմաբան Պավել Յոսեֆ Շաֆարիկի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1959 թվականին Բրատիսլավայի՝ Կոմենսկու համալսարանի բժշկական ֆակուլտետի և Պրեշովի բարձրագույն մանկավարժական դպրոցի փիլիսոփայության ֆակուլտետի միավորման արդյունքում։ Համարվում է Կոշեցկու համալսարանի ժառանգորդը։

1964 թվականին Պրեշովի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը ընդգրկվել է Կոշիցեի՝ Պավել Յոսեֆ Շաֆարիկի անվան համալսարանի կազմում։

1963 թվականին նրան միանում են բնագիտական, իսկ 1973 թվականին՝ իրավաբանական ֆակուլտետները։

1990 թվականին համալսարանի կազմում ընդգրկվում են ուղղափառ աստվածաբանական և հունակաթոլիկական աստվածաբանական ֆակուլտետները։

1996 թվականի դեկտեմբերի 10-ի № 361/1996 որոշման համաձայն՝ համալսարանից առանձնանում է Պրեշովի համալսարանը:

Պավել Յոսեֆ Շաֆարիկի անվան համալսարանը Սլովակիայում մեծությամբ երկրորդ խոշոր ուսումնական հաստատությունն է՝ Բրատիսլավայի համալսարանից հետո։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկության ֆակուլտետ
  • Բնագիտության ֆակուլտետ
  • Իրավաբանական ֆակուլտետ
  • Հանրային կառավարման ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]