Պրեշովի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեշովի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան, հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1997
ՌեկտորPeter Kónya?, René Matlovič?, František Mihina? և Karol Feč?
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
Երկիր Սլովակիա[2]
ՏեղագրությունՊրեշով
Կայքunipo.sk(սլովակ.)(անգլ.)(ուկր.)
Պրեշովի համալսարան (Սլովակիա)##
Պրեշովի համալսարան (Սլովակիա)
Պրեշովի համալսարան, Սլովակիա
 University of Prešov in Prešov Վիքիպահեստում

Պրեշովի համալսարան (սլովակ.՝ Prešovská univerzita v Prešove), բարձրագույն ուսումնական հաստատություն Սլովակիայի հյուսիսարևելյան Պրեշով քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ստեղծվել է 1996 թվականի դեկտեմբերի 10-ին № 361/1996 ակտի համաձայն՝ Կոշիցայի Պավել Յոզեֆ Շաֆարիկի համալսարանի և Պրեշովում Պրեշովի համալսարանի տարանջատման արդյունքում։ Պաշտոնական համալսարանը բացվել է 1997 թվականի հունվարի 1-ին։ Ֆակուլտետների թվով երրորդ համալսարանն է Սլովակիայում։ Ունի շուրջ 12 500 ուսանող և 1 000 դասախոս։

Երկկողմ համաձայնագրերի միջոցով համալսարանը համագործակցում է 20 երկրների 75 բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ. ուսանողներն ու դասախոսները էրասմուս ծրագրի շրջանակներում կարող են իրենց ժամանակն անցկացնել եվրոպական 300 համալսարաններից մեկում։ Անձնակազմը իր հետազոտական արդյունքները հոդվածների տեսքով ներկայացնում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան տեղեկատուներում, մասնակցում տարբեր գիտական միջոցառումների Ռուսաստանում, Հարավային Աֆրիկայում, Սինգապուրում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի ֆակուլտետ (ստեղծվել է 1959 թ.)
  • Հույն-կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ (ստեղծվել է 1990 թ.)
  • Հումանիտար և բնական գիտությունների ֆակուլտետ (ստեղծվել է 1997 թ.)
  • Կառավարման ֆակուլտետ (ստեղծվել է 2004 թ.)
  • Կրթության ֆակուլտետ (ստեղծվել է 1949 թ.)
  • ՈՒղղափառ աստվածաբանության ֆակուլտետ (ստեղծվել է 1950 թ.)
  • Սպորտի ֆակուլտետ (ստեղծվել է 2004 թ.)
  • Առողջապահության ֆակուլտետ (ստեղծվել է 2002 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեշովի համալսարան» հոդվածին։