Պավել Յոզեֆ Շաֆարիկի անվան համալսարան
Պավել Յոզեֆ Շաֆարիկի անվան համալսարան սլովակ.՝ Univerzita Pavla Jozefa Šafárika v Košiciach | |
|---|---|
| Տեսակ | հասարակական համալսարան |
| Հիմնադրված է | 1959 |
| Անվանված է | Պավել Յոսեֆ Շաֆարիկ |
| Ուսանողներ | 8.712 |
| Ընդհանուր անձնակազմ | 760 |
| Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Consortium of European Taxonomic Facilities?[2] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Կոշիցե |
| Կայք | upjs.sk(սլովակ.) |
Պավել Յոզեֆ Շաֆարիկի անվան համալսարան (սլովակ.՝ Univerzita Pavla Jozefa Šafárika v Košiciach), համալսարանական տիպի բարձրագույն ուսումնական հաստատություն Կոշիցեում (Սլովակիա), որն անվանվել է ի պատիվ նշանավոր բանասեր, պատմաբան Պավել Յոսեֆ Շաֆարիկի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է 1959 թվականին Բրատիսլավայի՝ Կոմենսկու համալսարանի բժշկական ֆակուլտետի և Պրեշովի բարձրագույն մանկավարժական դպրոցի փիլիսոփայության ֆակուլտետի միավորման արդյունքում։ Համարվում է Կոշեցկու համալսարանի ժառանգորդը։
1964 թվականին Պրեշովի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը ընդգրկվել է Կոշիցեի՝ Պավել Յոսեֆ Շաֆարիկի անվան համալսարանի կազմում։
1963 թվականին նրան միանում են բնագիտական, իսկ 1973 թվականին՝ իրավաբանական ֆակուլտետները։
1990 թվականին համալսարանի կազմում ընդգրկվում են ուղղափառ աստվածաբանական և հունակաթոլիկական աստվածաբանական ֆակուլտետները։
1996 թվականի դեկտեմբերի 10-ի № 361/1996 որոշման համաձայն՝ համալսարանից առանձնանում է Պրեշովի համալսարանը։
Պավել Յոսեֆ Շաֆարիկի անվան համալսարանը Սլովակիայում մեծությամբ երկրորդ խոշոր ուսումնական հաստատությունն է՝ Բրատիսլավայի համալսարանից հետո։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բժշկության ֆակուլտետ
- Բնագիտության ֆակուլտետ
- Իրավաբանական ֆակուլտետ
- Հանրային կառավարման ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համալսարանի պաշտոնական կայք Արխիվացված 2016-04-08 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Յոզեֆ Շաֆարիկի անվան համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||