Պապիրիուս Ֆաբիանուս
Ծնվել է | անհայտ |
---|---|
Մահացել է | 1-ին դար |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուղղություն | School of the Sextii? |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և հռետորություն |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն |
Ուսուցիչ | Quintus Sextius?, Rubellius Blandus? և Arellius Fuscus? |
Աշակերտներ | Լուցիուս Աննեուս Սենեկա և Gaius Albucius Silus? |
Պապիրիուս Ֆաբիանուս (լատ․ Papirius Fabianus), հին հռոմեացի հռետորաբան և փիլիսոփա՝ Պապիրիուս ցեղից, ապրել է Տիբերիոսի և Կալիգուլայի ժամանակներում՝ մ.թ. 1-ին դարի առաջին կեսին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաբիանուսը հռետորաբանություն սովորել է Ավրելիուս Ֆուսկուսի և Բլանդուսի մոտ, իսկ փիլիսոփայությունն աշակերտել է Կվինտուս Սեքստուսի մոտ։ Նա պերճախոսություն է ուսուցանել Գայոս Ալբուկիուս Սիլուսին, թեև նրանից շատ ավելի երիտասարդ էր[1]։ Ֆաբիանուսի հռետորական ոճը նկարագրել է Սենեկա Ավագը[1]։ Հռետորաբանության մեջ նրա նախատիպը եղել է իր ուսուցիչ Ավրելիուս Ֆուսկուսի ոճը, սակայն հետագայում նա ընդունել է պերճախոսության ոչ այնքան զարդարուն ձևը։
Շուտով Ֆաբիանուսը, սակայն, հրաժարվել է հռետորաբանությունից՝ հօգուտ փիլիսոփայության։ Սենեկա Կրտսերը նրա փիլիսոփայական աշխատությունները դրել է Կիկերոնի, Ասինիուս Պոլլիոյի և պատմաբան Լիվիոսի աշխատությունների կողքին[2]։ Ֆաբիանուսի փիլիսոփայական ոճը նկարագրվել է Սենեկա կրտսերի կողմից[2] և որոշ կետերում նրա նկարագրությունը համապատասխանում է Սենեկա Ավագի տված նկարագրությանը[1]։ Թվում է, թե երկու Սենեկներն էլ գիտեին և, անշուշտ, մեծապես հարգել էին Ֆաբիանուսին[3]։
Ֆաբիանուսի փիլիսոփայական գրությունները թվով գերազանցել են Կիկերոնի գրվածքներին[4]։ Նա նաև մեծ ուշադրություն էր դարձրել ֆիզիկական գիտությանը։ Պլինիոս Ավագը նրան կոչել է «Բնության հարցերում շատ փորձառու»[5]։ Ըստ Սենեկայի, նա կարծես գրել է ֆիզիկայի մասին։ Նրա աշխատությունները հաճախ հիշատակվել են Պլինիոսի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Seneca, Controversiae ii. prooem. pp. 134–136, iii. p. 204, ed. Bipont.
- ↑ 2,0 2,1 Seneca, Epist. 100.
- ↑ Cf. Controversiae iii. prooem. with Epist. 11.
- ↑ Epist. 100.
- ↑ Natural History (Pliny), xxxvi.(24).125
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս հոդվածը ներառում է տեքստ մի հրապարակումից, որն այժմ հանրային սեփականություն է. Donne, William Bodham (1870). "Faberius". In Smith, William (ed.). Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Vol. 2. p. 130.