Պաուլ Կոմբա
Պաուլ Կոմբա Paul G. Comba | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 6, 1926[1] Թունիս, Ֆրանսիա[1] |
| Մահացել է | ապրիլի 5, 2017[2] (91 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ, համակարգչային գիտնական և մաթեմատիկոս |
| Հաստատություն(ներ) | Պրեսկոտի աստղադիտարան |
| Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
| Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
| Գիտական ղեկավար | Frederic Bohnenblust? |
Պաուլ Կոմբա (իտալ.՝ Paul G. Comba, մարտի 6, 1926[1], Թունիս, Ֆրանսիա[1] - ապրիլի 5, 2017[2]), ամերիկացի աստղագետ, իտալական ծագումով, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է Պրեսկոտի աստղադիտարանում, Արիզոնա նահանգում։ 1995-ից 2003 թվականները հայտնաբերել է 635 աստերոիդ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1926 թվականին Իտալիայում, ապա 1946 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, և 20 տարեկան հասակում ընդունվել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ 1951 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում մաթեմատիկայի բնագավառում։ Ինստիտուտի ավարտելուց հետո դասավանդել է Հավայան համալսարանում մինչև 1960 թվականը, երբ նա ընդունվել է IBM ընկերություն, որպես ծրագրային ապահովման նախագծող[4]։
2003 թվականին նա ստացել է Լեսլի Ս. Պելտիեյի մրցանակ աստղագիտության բնագավառում[5]։ Կոմբան հանդիսանում է «Աստերոիդների դիտարկման ձեռնարկ ակումբի» («Astronomical League's Asteroid Club Observing Guide») կազմակերպիչ, ինչպես նաև հանդիսանում է «Պրեսկոտի աստղագիտական ակումբի» անդամ։
Նրա պատվին է անվանվել (7636) Կոմբա աստերոիդը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 American Men and Women of Science, American men & women of science — (untranslated). — ISSN 0000-1287
- 1 2 Obituary: Paul G. Comba
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Background Pieces(անգլ.)
- ↑ The Astronomical League(անգլ.)
- ↑ IAU. «7636 Կոմբա աստերոիդի անվանումը». Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Comba multiplication(անգլ.)