Պրեսկոտի աստղադիտարան
| Պրեսկոտի աստղադիտարան | |
|---|---|
| Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
| Աստղադիտարանի կոդ | 684 |
| Երկիր | |
| Վայր | Փրեսքոթ |
| 34°30′45″N 112°29′24″W / 34.5125°N 112.49°W | |
Պրեսկոտի աստղադիտարան (անգլ.՝ Prescott Observatory, ՄԱՄ կոդը՝ 684), մասնավոր աստղադիտարան ԱՄՆ Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքում։ Աստղադիտարանը հիմնվել է սիրող աստղագետ Պաուլ Կոմբայի կողմից, իսկ այժմ այն պատկանում է Մետ Ֆրանսիսին։ Հիմնվել է 1994 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտարանի հիմնադիր Պոլ Կոմբան հիմնադրման օրվանից համարյա ամեն օր և 6 տարվա ընթացքում (1995-2001 թվականները) կատարել է աստերոիդների դիտարկումներ։ Արդյունքում նա հրապարակել է ավելին քան 15 հազար աստերոիդների դիրքերի մասին տվյալներ և հայտնաբերել է ավելին քան 600 նոր աստերոիդներ։
2010 թվականի կեսին Պոլ Կոմբան վաճառել է իր տունը աստղադիտարանի հետ միասին Մետ Ֆրենսիսին։ Նոր տերը պլանավորում է տեղադրել աստղադիտարանում 24 դյույմանոց աստղադիտակ և ևս մեկ արևի աստղադիտակ, դարձնել աստղադիտարանը ավտոմատացված և օգտագործել այն դպրոցականների համար կրթական ծրագրերում։
Սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 18 դյույմ ռեֆլեկտոր - JMI (f/4.5) (1994 թվական) + SBIG ST-8E (4,5 մետրանի գմբեթի տակ)
- 10 դյույմ ռեֆլեկտոր (f/4)