Պաուլ Գյոթցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Գյոթցե
գերմ.՝ Paul Götze
Ծնվել էնոյեմբերի 15, 1903(1903-11-15)
ԾննդավայրՀալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էհունվարի 24, 1948(1948-01-24) (44 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունհամակենտրոնացման ճամբարի պահակ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Պաուլ Գյոթցե (գերմ.՝ Paul Götze, նոյեմբերի 15, 1903(1903-11-15), Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունվարի 24, 1948(1948-01-24), Կրակով, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), ՍՍունտերշարֆյուրեր։ Ծառայել է Օսվենցիմ և Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարներում[1]։ Պատերազմի հանցագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Գյոտցեն ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 15-ին Հալեում։ Մասնագիտությամբ եղել է ներկարար։ 1937 թվականի մայիսի 1-ին անդամակցել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությանը (անդամատոմս՝ № 5540306)։

1942 թվականից ՍՍ-ի անդամ[2]։ 1942 թվականի հուլիսին ուղարկել են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար, որտեղ աշխատել է սկզբից որպես պահակ, իսկ հետո աշխատանքային անձնակազմի աշխատակից։ 1943 թվականի փետրվարից մինչև մայիս եղել է բլոկֆյուրեր՝ ճամբարի 15-րդ բլոկում։ 1943 թվականի մայիսից մինչև 1944 թվականի օգոստոս նույն պաշտոնն է զբաղեցրել գնչուների ճամբարում։

1944 թվականի սեպտեմբերին Պաուլ Գյոտցեին ուղարկում են Բուխենվալդ համակենտրոնացման ճամբար[2]։ Նա ակտիվորեն մասնակցել է անաշխատունակ հրեաներին սպանելու գործին։ Բացի դրանից, Գյոտցեն մասնակցել է նաև կալանավորների սելեկցիային։

Դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո Պաուլ Գյոտցեն կանգնել է Ազգային գերագույն դատարանի և Օսվենցիմյան առաջին դատավարության առջև։ 1947 թվականի դեկտեմբերի 22-ին դատապարտվել է մահապատժի՝ կախաղանի միջոցով[2]։

1948 թվականի հունվարի 28-ին ենթարկվել է մահապատժի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dębski, Jerzy (1995). Death Books from Auschwitz: Reports (անգլերեն). K.G. Saur. ISBN 978-3-598-11272-0.
  2. 2,0 2,1 2,2 Klee, 2013, S. 144

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ernst Klee Auschwitz. Täter, Gehilfen und Opfer und was aus ihnen wurde. Ein Personenlexikon. — Frankfurt am Main: S. Fischer Verlag, 2013. — S. 512. — ISBN 978-3-10-039333-3
  • Cyprian T., Sawicki J. Siedem wyroków Najwyższego Trybunału Narodowego. — Poznań: Instytut Zachodni, 1962. — 383 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]