Պաուլա Պարետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաուլա Պարետո
Paula Pareto en 2016.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` իգական
Մասնագիտացում` ձյուդոիստ
Երկիր` Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ` հունվարի 16, 1986(1986-01-16) (33 տարեկան)
Ծննդավայր` Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա

Պաուլա Բելեն Պարետո (իսպ.՝ Paula Belén Pareto, հունվարի 16, 1986, Սան Ֆեռնանդո, Արգենտինա), արգենտինացի ձյուդոիստ և բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լա Պեկե» (Փոքրիկը) մականվամբ Պաուլան ծնվել է 1986 թվականի հունվարի 16-ին Արգենտինայի Սան Ֆեռնանդո քաղաքում։ Ծնողների հետ ապրում է մայրաքաղաքի մոտ գտնվող Տիգրե քաղաքում։ 4 տարեկանից սկսում է զբաղվել լողով, իսկ մեկ տարի անց՝ մարմնամարզությամբ։ Հետաքրքրությունը ձյուդոյի նկատմամբ առաջացավ 9 տարեկանում։ Մի օր կրտսեր եղբայրը՝ Մարկոն, դպրոցից տուն վերադարձավ ծեծված։ Հայրը՝ Ալդոն, երիտասարդ տարիքում ևս ձյուդոյով էր զբաղվել և որոշում է Մարկոյին ձյուդոյի պարապմունքների ուղարկել։ Պաուլային դա հետաքրքրեց և նա ևս ցանկացավ հաճախել պարապմունքների։

Ձյուդոյի առաջին ակումբը, որ հաճախեց, Սան Ֆեռնանդոյի ակումբն էր։ Շուտով հաղթեց իր առաջին մրցաշարում և երբ որոշեց շարունակել զբաղվել ձյուդոյով, տեղափոխվեց ավելի մեծ ակումբ՝ Լա Պլատա դե Էստուդիանտես։ Սկզբնական շրջանում մրցում էր 44 կգ քաշային կարգում, բայց ավելի ուշ տեղափոխվեց 48 կգ քաշային կատեգորիա։

Պաուլան ֆուտբոլի մեծ երկրպագու է․ ընկերների հետ ֆուտբոլ է խաղում։ Նրա կյանքում կար մի ժամանակաշրջան, երբ ցանկանում էր պրոֆեսիոնալ զբաղվել ֆուտբոլով, սակայն հրաժարվեց այդ մտքից՝ ընտրելով ձյուդոյիստի կարիերան։ Նրա սիրելի ակումբներն են Բոկա Խունիորսը և հայրենի Լա Պլատա դե Էստուդիանտեսը։

Պեկինի Օլիմպիական խաղերում հարցազրույցի ժամանակ ասաց, որ ամուսնացած չէ, իսկ մայրը՝ Միրտան, ավելացրեց․ «Դու ձյուդոյի հետ ես ամուսնացած»[1]։

Պաուլան կրտսեր եղբայր ունի՝ Մարկոն, որն աջակցում է նրան իր շրջագայությունների ժամանակ և ավագ քույր՝ Էստեֆանիան, որը հոգեբան է[2]։

Բուենոս Այրեսի համալսարանում ուսումնասիրել է բժշկություն․ ավարտել է 2014 թվականի մարտին[3][4]։

2015 թվականի դեկտեմբերին Պաուլան իր երկրի կողմից արժանացավ Ոսկե Օլիմպիա մրցանակի՝ որպես տարվա լավագույն աթլետ[5]։

Ձյուդո[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ամբողջ մրցաշարի ամենադրամատիկ մրցման ժամանակ դարձավ բրոնզե մեդալակիր։ Մրցում էր Փակ Օկ Սոնգի հետ՝ Հյուսիսային Կորեայից։ Կորեացի ձյուդոիստն ակտիվ էր ողջ մրցման ժամանակ և ակտիվության համար խաղի կեսում կոկա ստացավ։ Դրաման վերջին 10 վայրկյաններին էր, երբ Փակը տեխնիկա սկսեց, բայց Պաուլան այն օգտագործեց իր տեխնիկայի համար։ Խնդիրներն առաջացան, երբ հանձնաժողովը տեխնիկան հաշվեց Փակի օգտին, հավանաբար քանի որ նա առաջինն էր շարժվել։ Արդյունքում Փակը դարձավ մեդալակիր, իսկ Պաուլան սկսեց լացել, և նրա մարզիչ Կառլոս Դենեգրին բողոքարկեց․ հանձնաժողովը վերանայեց վիդեոն։ Վերջիվերջո նրանք համաձայնվեցին, որ Պարետոն էր տեխնիկա կատարել և վերջինս դարձավ մեդալակիր։

Նա հաջողությամբ է հանդես գալիս նաև մայրցամաքային խաղերում և մրցաշարերում, որոնցից են Համաամերիկյան խաղերը։

2015 թվականի օգոստոսին Պաուլան Աստանայի Ձյուդոյի աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Պաուլան հաղթեց Յոնգ Բյոնգին՝ դառնալով Օլիմպիական չեմպիոն[6][7][8][9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Տեղ Քաշային կարգ
2005 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 2-րդ Սուպեր էքստրա թեթև քաշային (–44 կգ)
2006 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 5-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2006 Հարավային Ամերիկայի խաղեր 2-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2007 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 5-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2007 Ձյուդոյի աշխարհի առաջնություն 5-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2007 Համաամերիկյան խաղեր 3-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2008 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 3-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2008 Ամառային օլիմպիական խաղեր 3-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2009 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 1-ին Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2010 Հարավային Ամերիկայի խաղեր 1-ին Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2010 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 3-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2011 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 1-ին Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2011 Համաամերիկյան խաղեր 1-ին Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2013 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 3-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2014 Հարավային Ամերիկայի խաղեր 1-ին Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2014 Ձյուդոյի աշխարհի առաջնություն 2-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2014 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 3-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2015 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 2-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2015 Համաամերիկյան խաղեր 2-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2015 Ձյուդոյի աշխարհի առաջնություն 1-ին Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2016 Ձյուդոյի համաամերիկյան մրցաշար 2-րդ Էքստրա թեթև քաշային (–48 կգ)
2016 Ամառային օլիմպիական խաղեր 1-ին Էքստրա թեթև քաշային (–48 կգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «HISTORIA DE MUJERES - Para Ti Online»։ 2011-07-06։ Արխիվացված օրիգինալից-ից July 6, 2011-ին։ Վերցված է 2016-01-26 
  2. «Diario Perfil | PAULA PARETO, BRONCE - Toda la felicidad envuelta en un cuerpo de muñeca»։ 2012-03-31։ Արխիվացված օրիգինալից-ից March 31, 2012-ին։ Վերցված է 2016-01-26 
  3. «Paula Pareto, Judo Argentino»։ 2014-01-11։ Արխիվացված օրիգինալից-ից January 11, 2014-ին։ Վերցված է 2016-01-26 
  4. Doctora Olimpica. Diario Clarin. Consultado el 29 de mayo de 2015 (իսպ.).
  5. «Paula Pareto se quedó con el gran premio Olimpia de Oro». Territorio Digital. Consultado el 27 de diciembre de 2015 (իսպ.).
  6. Sartori Hernán։ «Paula Pareto hizo historia en Río y Argentina tiene su primer oro»։ Վերցված է 2016-08-06 
  7. «La judoca Paula Pareto no pudo alcanzar la medalla de bronce en un duro combate»։ 28 de julio de 2012  Consultado el 28 de julio de 2012 (իսպ.).
  8. Paula Pareto en Sports-Reference.com (SR/Olympic Sports). Consultado el 29 de mayo de 2015 (անգլերեն).
  9. «¡Peque de oro!»։ Diario Olé։ 6 de agosto de 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]