Պաշտոնական փաստաթղթերին հասանելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաշտոնական փաստաթղթերին հասանելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը սովորաբար հայտնի է որպես Թրոմսոյի կոնվենցիա, ստորագրվել է 2009 թվականի հունիսի 18-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում։ Այն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ 2020 թվականի մայիսի 20-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից վավերացվելուց հետո[1][2]։ Կոնվենցիան վավերացրել է 13 պետություն, իսկ 7 լրացուցիչ պետություն՝ այն ստորագրել.

[1]: Բացի Ուկրաինայից, այն պարտադիր է Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Մոլդովայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի, Հունգարիայի, Լիտվայի, Իսլանդիայի, Հայաստանի, Ալբանիայի համար։

Տրոմսոյի կոնվենցիան առաջին պարտադիր միջազգային իրավական փաստաթուղթն է, որը ճանաչում է պետական մարմինների կողմից պահվող պաշտոնական փաստաթղթերին հասանելիության ընդհանուր իրավունքը։ Դա բազմակողմ համաձայնագիր է, որի միջոցով մեծանում են քաղաքացիների համար հանրային տեղեկատվության հասանելիության հնարավորությունները։ Այն սահմանում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության իրավունք։ Այս իրավունքի սահմանափակումները թույլատրվում են միայն որոշակի շահեր պաշտպանելու համար, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, պաշտպանությունը կամ գաղտնիությունը։

Տրոմսոյի կոնվենցիան առաջին պարտադիր միջազգային իրավական փաստաթուղթն է, որը ճանաչում է պետական մարմինների կողմից պահվող պաշտոնական փաստաթղթերին հասանելիության ընդհանուր իրավունքը։ Դա բազմակողմ համաձայնագիր է, որի միջոցով մեծանում են քաղաքացիների համար հանրային տեղեկատվության հասանելիության հնարավորությունները։ Այն սահմանում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության իրավունք։ Այս իրավունքի սահմանափակումները թույլատրվում են միայն որոշակի շահեր պաշտպանելու համար, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, պաշտպանությունը կամ գաղտնիությունը[3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ukraine passes Council of Europe instruments of ratification of convention on access to official documents». Interfax-Ukraine. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Council of Europe Convention on Access to Official Documents enters into force». Agence Europe. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. Council of Europe. «The Council of Europe Convention on Access to Official Documents entered into force on 1 December».
  4. Schram, Frankie (2011 թ․ հունիսի 1). The Aarhus Convention at Ten (1 ed.). Europa Law Publishing. էջ 439. ISBN 9789089520487. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «Council of Europe prepares for Entry into Force of the Tromsø Convention on Access to Official Documents». Access Info. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.