Jump to content

Պանին հաղթող Ապոլլոնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանին հաղթող Ապոլլոնը
տեսակգեղանկար
նկարիչՅակոբ Յորդանս և Պիտեր Պաուլ Ռուբենս
տարի1637 և 1630[1]
բարձրություն180 սանտիմետր[2]
լայնություն270 սանտիմետր[2]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊրադո թանգարան[2] և Մադրիդի թագավորական պալատ[3]
հավաքածուՊրադո թանգարան[2]
սեփականատերՖերդինանդ VII[3]
հիմնական թեմաCompetition between Pan and Apollo?
Ծանոթագրություններ

Պանին հաղթող Ապոլլոնը (հոլ.՝ Het oordeel van Midas), ֆլամանդացի նկարիչ Յակոբ Յորդանսի նկարն է, որը նա նկարել է 1637 թվականին, յուղաներկով, կտավի վրա[4][5][6]։

Յորդանսը մասնակցել է Մադրիդի մոտ Տորրե դե լա Պարադայի զարդարման հավաքական աշխատանքներին, որոնք կատարվել են 1636 թվականից մինչև 1681 թվականը։ «Պանին հաղթող Ապոլլոնը» Յորդանսի երկու նկարներից մեկն էր, որոնք ստեղծվել են այս աշխատանքների շրջանակներում, երկրորդը «Վերտումն ու Պոմոնը» կտավն էր[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն վերցված է Օվիդիուսի «Կերպարանափոխություններ» գրքից։ Այն պատկերում է սրինգի նվագի մրցություն Ապոլլոն աստծո և սատիր Մարսիոսի միջև։ Կտավը պատկերում է մրցույթին հաջորդած պահերը, երբ Ապոլլոնը կատաղի գոռում է դատավորներից մեկի՝ Միդասի վրա, քանի որ վերջինս նախընտրում է Մարսիոսի` սրինգ նվագելու ունակությունն իր արվեստից։ Մարսիոսը կտավում ներկայացված է մարդու ոտքերով, չնայած նրան, որ նա սատիր է[8][9][10][11][12].

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը Պիտեր Պաուլ Ռուբենսի «Ապոլոնը և Մարսիոսը» ավելի վաղ նկարի տարբերակն է։ Յորդանսի` Ռուբենսի աշխատանքի վրա հիմնված կտավը հետագայում պատճենվել է բարոկոյի դարաշրջանի նկարիչ, Դիեգո Վելասկեսի փեսա և Ֆիլիպ IV իսպանացի արքայի պալատական նկարիչ Խուան Բատիստա Մարտինես դել Մազոյի կողմից։ Որպես պալատի սենեկապետ, Վելասկեսը պատասխանատու էր նկարների, գոբելենների և քանդակների արքայական հավաքածուների ձեռքբերման, կառավարման և բաշխման համար, ինչը նրան թույլ է տվել զարդարել Մադրիդի Թագավորական ալկասարի հիմնական հարկաբաժինները Յորդանսի նկարների կրկնօրինակներով։ Այնուհետև Վելասկեսը նկարել է «Պանին հաղթող Ապոլլոնը» նկարի կրկնօրինակը իր սեփական «Լաս Մենինաս» նկարի ֆոնին, որը ճանաչվել է արևմտյան արվեստի պատմության ամենակարևոր նկարներից մեկը` արդյունավետորեն ստեղծելով նկար` նկարի մեջ[13][14][15][16][17]։

2014 թվականին Պրադո թանգարանը նկարն իր հավաքածուից 9 այլ աշխատանքների հետ տրամադրել է Կառլոս դե Ամբերեսի թանգարանին՝ մեկ տարի ժամկետով[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/apolo-vencedor-de-pan/493aba00-f778-4098-bbd9-a37ea5b98cf5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/apolo-vencedor-de-pan/493aba00-f778-4098-bbd9-a37ea5b98cf5
  3. 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
  4. Ramón-Laca, Luis A Virtual Three-Dimensional Model of Las Meninas: Paradox or Mirror Image?(անգլ.) // Leonardo : journal. — 2018. — Т. 51. — № 4. — С. 492—497. — doi:10.1162/leon_a_01331
  5. Adams, Arron Jakob Jordaens: His Palette. — Italy: Arron Adams, 2016. — ISBN 9788892594548
  6. Apoll als Sieger über Pan von Jacob Jordaens Accessed March 15, 2019
  7. Vieghe, Hans Jacob Jordaens's Activity for the Torre de la Parada(անգլ.) // The Burlington Magazine[en] : journal. — 1968. — Т. 110. — № 782. — С. 262—268.
  8. Ingram, Kevin Converso Non-Conformism in Early Modern Spain: Bad Blood and Faith from Alonso de Cartagena to Diego Velazquez. — Saint Louis University, Madrid: Palgrave MacMillan, 2018. — С. 222. — ISBN 9783319932361
  9. Van Eldere, D. Ovidiaanse thematiek in het werk van Jacob Jordaens. — Antwerp, 1992. — С. 91—163.
  10. Yotova, Raya Jacob Jordaens: Drawings & Paintings (Annotated). — Raya Yotova, 2018. — ISBN 9788829577682(չաշխատող հղում)
  11. Searle, John R. "Las Meninas" and the Paradoxes of Pictorial Representation(անգլ.) // Critical Inquiry : journal. — 1980. — Т. 6. — № 3. — С. 477—488. — doi:10.1086/448060
  12. van Gelder, J.G. Rubens Drawn by Jordaens (und) // Master Drawings. — 1966. — Т. 4. — № 3. — С. 286—288+336—337.
  13. Kubler, George Three Remarks on the Meninas (und) // The Art Bulletin. — 1966. — Т. 48. — № 2. — С. 212—214. — doi:10.2307/3048367
  14. David Dollenmayer The Painter's Painter: Velázquez After 350 Years(անգլ.) // The New York Review of Books : magazine. — The New York Review of Books, 2010.
  15. «Velázquez's Las Meninas». SUNY Oneonta. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  16. Apollo and Marsyas by Peter Paul Rubens, 15 March 2019
  17. Las Meninas: Is This The Best Painting In History?
  18. Lorena Muñoz-Alonso (2014 թ․ նոյեմբերի 4). «New Madrid Museum Sets Focus on Flemish Old Masters». Artnet.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.