Պանինի (բուտերբրոդ)
Պանինիի բաղադրիչները | |
Ենթատեսակ | սենդվիչ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Panini Վիքիպահեստում |
Պանինին կամ պանինոն (իտալերեն panini [paˈniːni], որ նշանակում է «փոքր հաց») եփված բրդուճ է, որ պատրաստվում է հացի ամբողջական կտորով։ Իտալերենից բառացի թարգմանած պանինի նշանակում է ոչ մեծ հաց[1][2][3]։ Պանինի պատրաստելու համար օգտագործվում են բագետա, չիաբատա և միկետա տեսակի հացեր։ Հացը կտրվում է հորիզոնական ուղղությամբ և լցոնվում համադամ սննդամթերներով, ինչպիսիք են պանիրը, ազդրապուխտը, մորտադելան, սալյամին և այլ տեսակի մթերք։ Պանինին մատուցվում է տաք վիճակում՝ բրդուճի ջեռոցում խորովվելուց հետո։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանինի բառն ունի իտալական ծագում. եզակի թվով՝ պանինո, հոգնակի թվով՝ պանինի։ Պանինի բառացի նշանակում է փոքր հաց։ Պանինի իմբոտիտո (իտալ.՝ Panino imbottito, լցոնված պանինո) նշանակում է լցոնված բրդուճ, թեև սովորաբար պանինո բառը օգտագործվում է առանձին։ Պանինիի նման բրդուճ է նաև տրամեզինոն, որը եռանկյունաձև կամ քառակուսի, երկու կտոր սպիտակ, փափուկ, առանց կեղևի հացից պատրաստվող բրդուճ է։ Իտալիայում և անգլախոս մի շարք երկրներում հավասարապես օգտագործվում է թե՛ պանինի և թե՛ պանինո բառը[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած պանինիի առաջին բաղադրատոմսը հայտնաբերվել է 16-րդ դարին թվագրվող իտալական մի բաղադրատոմսերի գրքում, բրդուճները պանինոտեկե անունով Միլանի խորտկարաններում տարածում գտան 1970-ական և 1980-ական թվականներին։ Բրդուճը աստիճանաբար տարածվեց նաև Իտալիայի սահմաններից դուրս՝ տարբեր երկրներում և քաղաքներում տարբեր բաղադրամասերով[4]։ 1980-ական թվականներին Իտալիայում առաջացավ պանինարո տերմինը, որն արտահայտում էր երիտասարդական մշակույթի այն անդամների ընդհանուր անվանումը, որոնք սնվում էին այնպիսի խորտկարաններում, ինչպիսիք էին Միլանի «Ալ Պանինոն» կամ Իտալիայի, ամերիկյան ոճի առաջին արագ սննդի ռեստորաններում։ «Պանինարո» էին անվանում վաղ 80-ականների նորաձև, հաճելի արտաքինով այն երիտասարդներին, ովքեր սպառում էին այսպես կոչված «կարգավիճակ խորհրդանշող» ապրանք[5][6][7]։
Բրդուճի ջեռոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրդուճի ջեռոցը փոքր չափսի ջեռոց է, հիմնականում էլեկտրական, որով տաքացնում են բրդուճ, մսով խորտիկներ, բանջարեղեն և մասնագիտացված այլ սննդամթերք։ Ջեռոցը բաղկացած է ներքևի և վերևի տաքացվող սկավառակներից, որոնք փակվելով տաքացնում կամ խորովում են մթերքը։ Ջեռոցը ապահովում է կարգավորվող ջերմաստիճան և հարմար է հալած պանրով փխրուն խորտիկներ տաքացնելու համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 panini. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
{{cite encyclopedia}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ 2,0 2,1 Denn, Rebekah (2005 թ․ օգոստոսի 30). «Ask The Critic: Panini vs. panino—a singular answer to a plural faux pas». Seattle Post-Intelligencer.
- ↑ 3,0 3,1 Butterfield, Jeremy. «Fowler's Concise Dictionary of Modern English Usage». Oxford University Press. էջ 463. ISBN 978-0-19-966631-7. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Zeldes, Leah A. (2009 թ․ հոկտեմբերի 28). «Eat this! Panini, Italy's answer to grilled cheese». Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «paninari». Dizionario di Italiano (իտալերեն). La República. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «paninaro». Dizionario Italiano (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ paninari (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
{{cite encyclopedia}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ «What is a Panini Press». indoorgrillreviews.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Katsigris, Costas; Thomas, Chris (2008). Design and Equipment for Restaurants and Foodservice: A Management View (անգլերեն) (Third ed.). John Wiley & Sons, Inc. ISBN 978-0-470-44082-7.
- Strahs, Kathy (2013). The Ultimate Panini Press Cookbook: More than 200 Perfect-Every-Time Recipes for Making Panini – and Lots of Other Things – on Your Panini Press or Other Countertop Grill (անգլերեն). Harvard Common Press. ISBN 978-1-55832-792-4.
- Tripodi, Anthony (2011). The Everything Panini Press Cookbook (անգլերեն). Adams Media. ISBN 9781440527692.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պանինի (բուտերբրոդ) կատեգորիայում։ |