Չիաբատտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չիաբատտայի կտորներ

Չաբատտա[1], չիաբատտա (իտալ.՝ ciabatta՝ «հողաթափ»[1]), իտալական սպիտակ հաց, որը պատրաստում են ցորենի ալյուրից ավելացնելով խմորիչ, կամ ցորենի ալյուրի խմորումից՝ ավելացնելով ձիթապտղի ձեթ։ Հացի առանձնահատկություններից մեկը հացի խրթխրթան կեղևն և թեփոտ միջուկը, որն անհավասարաչափ է բաշխված հացի վրա։ 1990-ական թվականներին հացի այս տեսակը մեծ տարածում է գտել Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այն սկսել է մեծապես օգտագործվել սենդվիչներ պատրաստելու ժամանակ։

Չաբատտան սկզբնական շրջանում թխվել է միայն Լիգուրիայում, սակայն ներկայումս հացի այս տեսակը տարածված է ոչ միայն Իտալիայում, այլև նրա սահմաններից դուրս, օրինակ Կատալոնիայում, որտեղ այն հայտնի է շապատա (կատ.՝ xapata) անվամբ։ Կոմո լճի հարակից շրջաններում թխվող չաբատտան ունի խրթխրթան կեղև, փափուկ միջուկ, իսկ հացի կեղևի վրա առկա են անցքեր։ Տոսկանայում, Ումբրիայում և Մարկեում թխվող չաբատտան լինում է տարբեր տեսակների։ Կարող է հանդիպել կոշտ կեղևով և չոր միջուկով, կարող է հանդիպել նաև փափուկ կեղևով և լցոնված միջուկով չաբատտաներ։ ԱՄՆ-ում չաբատտան սովորաբար թխում են թաց խմորից, ինչը պահանջում է հատուկ ֆերմենտների ավելացում և թթվեցում։

Գոյություն ունեն չաբատտայի տարբեր տեսակներ։ Հացը, որը պատրաստվում է ցորենի ամբողջական հատիկներից պատրաստված ալյուրից կոչվում է ciabatta integrale(իտալ.) («Ամբողջական չիաբատտա»)։ Հռոմում չիաբատտան հաճախ պատրաստում են՝ ավելացնելով ձիթապտղի ձեթ, աղ և սուսամբար (խնկածաղիկ)։ Եթե խմորի մեջ ավելացնեն կաթ, ապա կստացվի ciabatta al latte(իտալ.) («Կաթով չիաբատտա»)։

Չիաբատտան օգտագործվում է արագ սննդի կետերում՝ պատրաստելու սենդվիչներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Зорько Г. Ф. Ciabatta // Новый большой итальянско-русский словарь. — Дрофа, 2011. — 1236 с. — ISBN 978-5-358-09298-3