Պանթեոնի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Պանթեոն» քաղաքական և հասարակագիտական գիտությունների համալսարան
հուն․՝ Πάντειον Πανεπιστήμιο Κοινωνικών και Πολιτικών Επιστημών
Panteion University's Central Building.JPG
Համալսարանի ամենահին մասնաշենքը
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1927
Անվանված էAlexandros Pantos?
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՏեղագրությունԱթենք
Կայքpanteion.gr
Կոորդինատներ: 37°57′34.664760100003″ հս․ լ. 23°43′1.4332800999974″ ավ. ե. / 37.95962910002777591° հս․. լ. 23.717064800027777949° ավ. ե. / 37.95962910002777591; 23.717064800027777949[1]
Panteion University Վիքիպահեստում

Պանթեոնի համալսարան կամ «Պանթեոն» քաղաքական և հասարակագիտական գիտությունների համալսարան (հուն․՝ Πάντειον Πανεπιστήμιο Κοινωνικών και Πολιτικών Επιστημών), Աթենքի բարձրագույն կրթական հաստատություն, քաղաքագիտության և հասարակագիտության համալսարան, որը հիմնադրվել է 1927 թվականին և ի սկզբանե կոչվել է Աթենքի «Պանթեոն» քաղաքական գիությունների դպրոց: Հունաստանի քաղաքական գիտությունների առաջին դպրոցն է և հնագույն բարձրագույն կրթական հաստատություններից հինգերորդը։ Այն Եվրոպայի քաղաքագիտական հնագույն երեք համալսարաններից մեկն է:

80-ամյա պատմության ընթացքում համալսարանն ունեցել է 18 500 ուսանողներ: Ներկայումս ունի մոտ 8 000 ուսանող: Պանթեոնի համալսարանն առաջարկում է նաև որակավորման բարձրացման 13 դասընթացներ և իրենում ներառում է 3 գիտահետազոտական ինստիտուտներ, 18 գիտահետազոտական կենտրոններ և 4 լաբորատորիաներ[2]:

Համալսարանի դասախոսներից է եղել Հունական Երրորդ հանրապետության առաջին նախագահ Միխայիլ Ստասինոպուլոսը: Համալսարանի պրոֆեսորներից են եղել հունական աստվածաբան և քրիստոնեական փիլիսոփա Քրիստոս Յաննարասը, կինոռեժիսոր Յաննիս Սմարագդիսը, փիլիսոփա Իոաննիս Տեոդորակապուլոսը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանթեոնի համալսարանի ստեղծագործական զարգացման պատմությունը կապված է ոչ միայն Հունաստանում բարձրագույն կրթության և սոցիալական գիտությունների զարգացման հետ, այլև երկրում լայն սոցիալական վերափոխումների հետ։ Այն հիմնադրվել է 1927 թվականին «Քաղաքական գիտությունների դպրոց» անվան տակ, շնորհիվ երկու անձանց, ովքեր սովորել են Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցում (Sciences Po), Գեորգիոս Ֆրագոուդիսի եւ Ալեքսանդրոս Պանթոսի (1887-1930)։

Համալսարանի կենտրոնական մասնաշենքի բացումը կատարել է այդ ժամանակ Հունաստանի նախագահ Պավլոս Կունտուրիոտիսը։ Համալսարանն առաջին անգամ սկսել է գործել 1930 թվականի նոյեմբերի 18-ին 200 ուսանողով: Ալեքսանդրոս Պանթոսն իր կարողությունը ժառանգել է դպրոցին և գումարի իրացումը վստահել է Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսին, որն էլ ինստիտուտը դարձրել է երկրի կայուն ակադեմիական կրթօջախ։ Պանթեոսը թաղվել է դպրոցի բակում, և դպրոցը 1931 թվականին վերանվանվել է Պանթեոնի Քաղաքական գիտությունների դպրոց (Πάντειος Σχολή Πολιτικών Επιστημών)[3]։

Ազգային կրթության նախարար Ջորջ Պապանդրեուի ներդրումը սկզբում շատ կարևոր էր դպրոցի համար. այն բաղկացած էր երկու բաժիններից` քաղաքագիտության-պատմության եւ սոցիալ-տնտեսական, իսկ ուսուցման համար նախատեսվում էր վեց ուսումնական տարի:

1936 թվականին դպրոցը ճանաչվել է որպես «Հանրային կոմունալ ծառայությունների բարձրագույն կրթական հաստատություն», որը տրամադրում է շատ օգտակար աստիճան, իսկ 1937 թվականին այն վերածվել է «Հանրային իրավունքի իրավաբանական անձ»: 1951 թվականին այդ երկու բաժանմունքները համապատասխանաբար վերանվանվել են քաղաքագիտության եւ հանրային կառավարման ամբիոններ, իսկ 1963 թվականից ուսումնառությունը ընդարձակվել է` դառնալով ութ ուսումնական տարի։

1983 թվականին հունական կրթական համակարգի բարեփոխումներից հետո Պանթեոսի դպրոցը բաժանվել է երեք բաժինների` քաղաքագիտություն և միջազգային հետազոտություններ, հանրային կառավարում, սոցիոլոգիա։ 1989 թվականին դպրոցը վերանվանվել է ստանալով իր ներկայիս անունը` Սոցիալական և քաղաքական գիտությունների Պանթեոնի համալսարան, և ստեղծվել են հինգ նոր բաժիններ` Կապի և ԶԼՄ-ների, Հոգեբանության, Սոցիալական քաղաքականության և Սոցիալական մարդաբանության, Տնտեսական և տարածաշրջանային զարգացման, Իրավունքի ֆակուլտետների։ 1990-ական թվականներին թվարկած վերջին երկուսը բաժանվել են երկու ֆակուլտետների`Քաղաքագիտություն և միջազգային հետազոտությունների ֆակուլտետ, որն իր հերթին բաժանվել է ա) Քաղաքագիտության և պատմության, բ) Միջազգային եւ եվրոպական հետազոտությունների բաժինների, և Սոցիալական քաղաքականության և Սոցիալական մարդաբանության ֆակուլտետ, որն էլ իր հերթին բաժանվել է ա) Սոցիալական քաղաքականության, բ) Սոցիալական Մարդաբանության բաժինների[4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական կառավարում ֆակուլտետ
  • Քաղաքագիտության և պատմության ֆակուլտետ
  • Հոգեբանության ֆակուլտետ
  • Հաղորդակցության, ԶԼՄ-ների և մշակույթի ֆակուլտետ
  • Սոցիալական մարդաբանության ֆակուլտետ
  • Տնտեսական և տարածաշրջանային զարգացման ֆակուլտետ
  • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
  • Միջազգային և եվրոպական հետազոտությունների ֆակուլտետ
  • Սոցիալական քաղաքականության ֆակուլտետ
  • Ընդհանուր իրավաբանության ֆակուլտետ

Միջազգային կրթական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պանթեոն» համալսարանը մասնակցում է միջազգային կրթական հետևյալ ծրագրերին.

  • Էռասմուս ծրագիր
  • Լեոնարդո դա Վինչի
  • EQUAL համայնքային նախաձեռնություն (EQUAL Community Initiative)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Google Maps — 2005.
  2. «Panteion University of Athens»։ Greece index։ Վերցված է 2008-02-27 
  3. Βουγιούκα Μ., Μεγαρίδης Β. Οδωνυμικά, τ. Β΄ σσ. 466-467, Αθήνα 2010 ISBN 978-960-7401-94-6
  4. «Panteion University of Athens»։ Greece index։ Վերցված է 2008-02-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]