Պալ Դարդաի
Պալ Դարդաի հունգ.՝ Dárdai Pál | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1976[1][2] (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Պեչ, Հունգարիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պալ Դարդաի (հունգ.՝ Dárdai Pál, մարտի 16, 1976[1][2], Պեչ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալ Դարդաինը ծնվել է Հունգարիայի Պեչ քաղաքում։ Ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Պեչե» ակումբում։ 1996 թվականի հունվարին տեղափոխվել է BVSC։
Հաջորդ տարվա հունվարին նրան գնել է «Հերտան», որտեղ առաջին իսկ մրցաշրջանում Դարդաին անցկացրել է 10 հանդիպում։
Դարդաինը երկար ժամանակ եղել է «Հերտայի» հիմնական կազմի խաղացող։ «Հերտայի» կազմում նա հանդես է եկել ՈւԵՖԱ-ի Գավաթում։ 2009 թվականից սկսած նրա հայտնվելը մեկնարկային կազմում հազվադեպ է դարձել։ 2010/11 մրցաշրջանի առաջին կեսում Դարդաինը խաղացել է «Հերտայի» պահեստայինների կազմում։ Ակումբում անցկացրած 14 տարիների ընթացքում Դարդայն մասնակցել է 297 հանդիպման՝ դառնալով ակումբի պատմության ռեկորդակիր։ 2015 թվականին նշանակվել է «Հերտա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[3]։ Նա Բեռլինի թիմը մարզել է 2015-2019 թվականներին, իսկ 2020 թվականին աշխատանքի է անցել բեռլինցիների երիտասարդների հետ։ 2021 թվականի հունվարին կրկին գլխավորել է «Հերտան»[4]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարդաինը միջազգային ասպարեզում նորամուտը նշել է Հունգարիայի երիտասարդական հավաքականի կազմում 1996 թվականին։ Առաջին հավաքականում Նա առաջին անգամ ընկերական խաղում խաղացել է Սլովենիայի հավաքականի հետ 1998 թվականի օգոստոսի 19-ին։ Դարդաին իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 10-ին Եվրո 2000-ի որակավորման փուլում Ադրբեջանի հավաքականի դարպասը։
Կրիստիան Լիստեշի հետ կիսապաշտպանության կենտրոնում հանդես գալով հիմնական կազմում՝ Դարդաինը 2006 թվականին 7 անգամ ավագի թևկապով խաղադաշտ է դուրս բերել հավաքականին։ Պետեր Վարհիդին Դարդաին չընդգրկեց հավաքականի կազմում Եվրո 2008-ի որակավորման փուլում, սակայն 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում հավաքականի նոր մարզիչ Էրվին Կումանը նրան վերադարձրեց կազմ[5]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- BVSC
- Հունգարիայի գավաթի եզրափակչի մասնակից 1995/96
- «Հերտա»
- Գերմանիայի լիգայի գավաթակիր (2001, 2002)
- Ինտերտոտոյի գավաթակիր (2006)
Անձնական
- Հունգարիայի լավագույն ֆուտբոլիստ-2006[6]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Պալ Դարդաի ավագը (1951-2017), նույնպես ֆուտբոլիստ և մարզիչ էր։ Երեք որդի՝ Պալկո (ծնվ․՝ 1999), Մարտոն (ծնվ․՝ 2002), և Բենցեն (ծնվ․ 2006) նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։ 2023 թվականի հուլիսին երեքն էլ առաջին անգամ պաշտոնական հանդիպում են անցկացրել «Հերտայի» կազմում՝ «Հերտայի» կազմում, երկրորդ Բունդեսլիգայի՝ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ խաղում[7]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Մրցույթ | Հանդիպումներ | Գոլեր |
---|---|---|---|---|---|
1991/92 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 4 | 0 |
1992/93 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 10 | 1 |
1993/94 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 10 | 1 |
1994/95 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 30 | 4 |
1995/96 | Պեչ | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 14 | 5 |
1995/96 | BVSC | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 7 | 0 |
1996/97 | BVSC | Հունգարիա | Հունգարիայի առաջնություն | 15 | 3 |
1996/97 | Հերտա | Գերմանիա | 2-րդ Բունդեսլիգա | 10 | 0 |
1997/98 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 14 | 0 |
1998/99 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 21 | 1 |
1999/00 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 15 | 1 |
2000/01 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 24 | 2 |
2001/02 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 27 | 3 |
2002/03 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 29 | 4 |
2003/04 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 29 | 0 |
2004/05 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 17 | 0 |
2005/06 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 16 | 2 |
2006/07 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 28 | 3 |
2007/08 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 23 | 0 |
2008/09 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 26 | 1 |
2009/10 | Հերտա | Գերմանիա | Բունդեսլիգա | 17 | 0 |
2010/11 | Հերտա | Գերմանիա | 2-րդ Բունդեսլիգա | 1 | 0 |
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Քաղաք | Մրցակից | Խփված գոլ | Հաշիվ | Մրցույթ | |
---|---|---|---|---|---|---|
1 | 1998 թվականի հոկտեմբերի 10 | Բաքու | Ադրբեջան | 1-0 | 4-0 | Եվրո 2000 Որակավորում |
2 | 2022 թվականի սեպտեմբերի 7 | Ռեյկյավիկ | Իսլանդիա | 2-0 | 2-0 | Ընկերական հանդիպում |
3 | 2002 թվականի նոյեմբերի 20 | Բուդապեշտ | Մոլդովա | 1-1 | 1-1 | Ընկերական հանդիպում |
4 | 2006 թվականի մայիսի 30 | Մանչեսթեր | Անգլիա | 1-2 | 1-3 | Ընկերական հանդիպում |
5 | 2006 թվականի մայիսի 24 | Զենիցա | Բոսնիա և Հերցեգովինա | 3-0 | 3-1 | Եվրո 2008 Որակավորում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Паль Дардаи продолжит работу главным тренером футбольного клуба «Герта»». Р-Спорт. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Легенда «Герты» Дардаи вновь займёт пост главного тренера команды». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Dardai: Anything is possible». FIFA.com. 2008 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Dárdai Pálé a Magyar Aranylabda» (հունգարերեն). Sport Geza. 2006 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Тренер «Герты» выпустил на поле троих сыновей в матче второй Бундеслиги». Чемпионат (сайт). 2023 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալ Դարդաի» հոդվածին։ |
|