Պալեստինա Սեկունդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Պալեստինա Սեկունդա
ԵրկիրՀռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Կարգավիճակprovince?
ՎարչկենտրոնԲեյթ-Շեան

Պալեստինա Սեկունդա (լատ.՝ Palæstina Secunda, Պալեստինա II[1], Պալեստինա Երկրորդ[2], Palaestina II), Արևելյան հռոմեական կայսրության (ավելի ուշ հայտնի է դառնում որպես Բյուզանդիա) նահանգը Մերձավոր Արևելքում։

Բյուզանդական Պաղեստինը մ․թ 5-րդ դարում

Դոմինատի դարաշրջանում Դիոկղետիանոսի (284—305) վարչական ռեֆորմների ընթացքում Պալեստին նահանգը և հարակից մի շարք տարածքներ բաժանվել են գավառների՝ Պալեստին I, II, III։ Առաջին Պալեստինը՝ Կեսարիա կենտրոնով, Երուսաղեմի, Ղազայի և Երիխոնի հետ միասին, ներառված էր երկրի կենտրոնական տարածքի մեջ։ Երկրորդ Պալեստինը՝ Սկիֆոպոլի կենտրոնով (ներկայումս՝ Բեյթ Շեան), ձևավորվել էր երկրի հյուսիսային շրջաններից՝ Գալիլեայից, Սամարայի մի մասից, Զաիորդանիայից, Հորդանանի և Իսրայելի հովիտներից[3]։ Երրորդ Պալեստինի մեջ՝ Պետրա կենտրոնով, մտել են Հրեական անապատի հարավային մասը և Մեռյալ ծովի ու Ակաբայի ծովածոցի միջև ընկած տարածությունը՝ բնակեցված քոչվորներով[2]։ Պալեստինա I, II և III-ի նահանգները մտել են 3-րդ դարի վերջից Արևելյան հռոմեական կայսրությանը պատկանող Արևելքի դիոցեզի մեջ, որը ավելի ուշ դարձել է Բյուզանդիա[1]։ Ստեղծվել է Երուսաղեմի պատրիարքարանի Սկիֆոպոլի մետրոպոլիան[2]։

Իրանա-բյուզանդական պատերազմի ընթացքում (602-628) Պաղեստինը նվաճվել է։ 628 թվականին Հերակլիոս Ա-ը հաղթանակ է տարել Սասանյան Պարսկաստանի նկատմամբ։ 630 թվականին պարսիկները դուրս են բերել իրենց կայազորները Պաղեստինից[2]։

634 թվականից Պաղեստինը ենթարկվել է արաբական նվաճումներին։ 634 թվականի հուլիսին բանակը ջախջախվել է Աջնադայնի մոտ։ 634 թվականի վերջում նոր բյուզանդական բանակը Սկիֆոպոլի մոտ մտնում է Հորդանանի հովիտ։ 635 թվականի հունվարին բյուզանդական բանակը ջախջախվում է Պելեի մոտ։ 636 թվականի գարնանը բյուզանդական նոր բանակը արաբներին դուրս է մղում Պարսկաստանից, սակայն 636 թվականի օգոստոսին պարտություն է կրում Յարմուքի ճակատամարտում[2]։

640 թվականին Պաղեստինը մտել է Արաբական խալիֆայության կազմի մեջ երկու ռազմական շրջանների՝ Ջունդ Ֆիլաստինի և Ջունդ Ուրդուինի կազմում[2][3][1][4][5][6]։ Ջունդ Ուրդուին շրջանը համապատասխանում էր Պալեստին II-ին[3]։ Ջունդ Ուրդուին շրջանի մայրաքաղաքն է դառնում Պելան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Палестина / Беляев Л. А., Григорян С. Б. и др. // П — Пертурбационная функция. — М. : Большая российская энциклопедия, 2014. — С. 138—145. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 25). — ISBN 978-5-85270-362-0.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կաղապար:Православная энциклопедия
  3. 3,0 3,1 3,2 Дана Ниссим Святая Земля, чья она? На вопрос отвечает Коран / пер. Бориса Година. — КНИГА-СЭФЕР, 2019. — ISBN 972-9-6572-8818-4
  4. Королев, В. И. Битва за Иерусалим и ядерный Армагеддон. — М.: Вече, 2004. — С. 77. — 412 с. — (Новый ракурс). — ISBN 5-94538-456-9
  5. История Ближнего Востока : Бахрейн, Иордания, Ирак, Иран, Йемен, Катар, Кувейт, Ливан, Объединённые Арабские Эмираты, Оман, Палестина, Израиль, Саудовская Аравия, Сирия, Судан / Авт.-сост. С. Шумов, А. Андреев. — М.: Евролинц, 2002. — С. 412. — 510 с. — ISBN 5-93662-009-3
  6. Монашеские ордена : бенедиктинцы, цистерциахцы, кармелиты, иоанниты, тамплиеры, тевтонцы, францисканцы, доминиканцы, августинцы, капуцины, урсулинки, театинцы, иезуиты и другие / Авт.-сост. Александр Андреев. — М.: Евролинц, 2002. — С. 369. — 399 с. — ISBN 5-93662-006-9