Չևապի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Չևապի
Ćevapi ingredients.png
Չևապիի բաղադրիչները
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիրFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա և Flag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Commons-logo.svg Ćevapčići Վիքիպահեստում

Չևապի (tɕɛv̞ǎːpi) կամ չևապչիչի (քնքշացված ձևույթը, tɕɛv̞ǎptʃitɕi, ћевапчићи), աղացած ու խորոված միս, քաբաբի մի տարատեսակը, որ ավանդաբար տարածված է Հարավարևելյան Եվրոպայի երկրներում՝ Բալկաններում։ Ազգային ուտեստ է համարվում Բոսնիա և Հերցեգովինայում[1], Ռումինիայում, Սերբիայում[2][3][4]։ Սովոր սննդատեսակ է նաև Խորվաթիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Կոսովայում, Սլովենիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Բուլղարիայում և Ավստրիայում։

Չևապին Բալկաններում սկսել են օգտագործել օսմանյան տիրապետության ժամանակներից։ Այն իրենից ներկայացնում է շիշ քյուֆթեի (Şiş köfte|köfte kebab) տարածաշրջանային տարատեսակներց մեկը։ Սովորաբար մատուցվում է հինգից տասը կտորներից բաղկացած բաժնով, ափսեում կամ պիթա, սոմուն տեսակի տափակ հացերի մեջ, կտրտված սոխով, թթվասերով, կայմակով, այվարով, ֆեթա պանրով, աղացած կարմիր պղպեղով ու աղով:Բոսնիական չևապին պատրաստվում է տավարի երկու տեսակ մսով, որը սովորաբար ոչ թե աղացվում է, այլ դանակով մանր կտրատվում, միախառնվում, կարճ ու հաստ ձողերի տեսք տրվում ու խորովվում։ Սերբական չևապչիչին պատրաստվում է կամ ոչխարի, գառան, տավարի, կամ էլ խոզի մսով և կամ վերոնշյալ մսատեսակների խառնուրդով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bosnia and Herzegovina»։ Encyclopædia Britannica։ 2009։ Վերցված է հուլիսի 27, 2009 
  2. Encyclopædia Britannica (2002)։ The New Encyclopædia Britannica 1։ Encyclopædia Britannica։ ISBN 978-0-85229-787-2 
  3. Countries and Their Cultures: Saint Kitts and Nevis to Zimbabwe։ էջ 68 
  4. «Serbian cuisine»։ TravelSerbia։ Վերցված է օգոստոսի 9, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ cevapi Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս