Չքմերուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չքմերուլի
Տեսակկերակուր
ԵնթատեսակՀավամսով կերակուր և Վրացական խոհանոց
Առաջացման երկիր Վրաստան
 Shkmeruli Վիքիպահեստում
Չքմերուլի

Չքմերուլի (վրաց.՝ ჩქმერული), վրացական ավանդական ճաշատեսակ, հավի ուտեստ սխտորի սոուսով[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշատեսակի հայրենիքը Չքմերի գյուղն է, որը գտնվում է Վրաստանի արևմուտքում գտնվող Ռաչա բարձրլեռնային շրջանում։ Ուտեստի ստեղծման մի քանի վարկած կա․ համաձայն մեկի՝ ուտեստի հեղինակը Գլովերի անունով տեղի պալատական խոհարարն էր, որից տիրակալը պահանջել էր նոր ուտեստ պատրաստել, նա էլ պատրաստել էր այն ամենով ինչ կար իր ձեռքի տակ՝ սովորական հավին ավելացնելով կաթի վրա հիմնված նոր սոուս՝ սխտորով և համեմունքներով։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ ուտեստը հորինել էր տեղի գյուղացիներից մեկը, բայց, կրկին օգտագործելով ձեռքի տակ եղած մթերքները[4]։ Արդյունքում չքմերուլին դարձել է վրացական խոհանոցի հայտնի ճաշատեսակ։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ հավի միս, կաթ (սերուցք կամ ջուր), սխտոր, ընկույզ, աղ և բուսական յուղ[5]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավի միսը տապակվում է երկու կողմից, այնուհետև 20-25 րոպե եփվում է կափարիչով փակ տապակի մեջ՝ թույլ կրակի վրա։ Երբ հավը պատրաստ է լինում, այն տեղափոխվում է ափսեի մեջ և տապակից մի փոքր յուղ է ավելացվում վրան։ Տապակի մեջ ավելացվում է սխտոր,ընկույզ, ջուր(կաթ կամ սերուցք) և շոգեխաշվում միասին տապակում՝ մնացած յուղի մեջ։ 5 րոպե անց այս խառնուրդին ավելացվում է հավը։ Մատուցելուց առաջ տաքացվում է ուտեստը։ Չքմերուլին կարելի է մատուցել բանջարեղենի և հացի հետ[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Georgian Feast: The Vibrant Culture and Savory Food of the Republic of Georgia, Darra Goldstein, p. 101
  2. Food Cultures of the World Encyclopedia, Ken Albala, p. 126
  3. «Курица Шкмерули». www.patee.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Шкмерули — рецепт с фото пошагово. Как приготовить курицу Шкмерули по-грузински в молочно-чесночном соусе?». www.iamcook.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Курица в молочно-чесночном соусе "Шкмерули"». Поварёнок (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.