Չախոխբիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Չախոխբիլի
ჩახოხბილი
Чахохбили.JPG
Հավի մսով չախոխբիլի
Վրաստան
Ծագում
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Բաղադրամասեր
Հիմնականթռչնի միս
Commons-logo.svg Chakhokhbili Վիքիպահեստում

Չախոխբիլի (վրաց.՝ ჩახოხბილი), թռչնամսով ռագու, վրացական ազգային ուտեստ։

Սկզբում պատրաստում էին փասիանի (վրաց.՝ ხოხობი) մսից, բայց ներկայումս օգտագործում են ցանկացած թռչնի, հատկապես՝ հավի միս։

Չախոխբիլի

Ուտեստը պատրաստում են կտրտած, լոլիկի սոուսի մեջ շոգեխաշած թռչնամսից, որին ավելացնում են համեմունքներ և սխտոր։ Չախոխբիլիի բնորոշ առանձնահատկությունը նախապես (մինչև շոգեխաշելը) 15 րոպե թռչնամսի, այսպես կոչված, չոր տապակումն է՝ առանց որևէ տեսակի յուղ ավելացնելու[1]։

Երբեմն այս ուտեստի պատրաստման ժամանակ ջուր չի ավելացվում, հեղուկի համար օգտագործվում է բանջարեղեն, առավելապես՝ սոխ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]