Չորս սյուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերակառուցված չորս սյուները

Չորս սյուներ (կատ.՝ Les Quatre Columnes), Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղակայված չորս սյուներ` ստեղծված Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկի կողմից։ Կառուցվել են 1919 թվականին այն վայրում, որտեղ այժմ կանգնած է Մոնժուիկի մոգական շատրվանը։

Նրանք խորհրդանշում են կատալոնական դրոշի չորս շերտերը և հավակնում են դառնալ կատալոնիզմի հիմնական պատկերներից մեկը։ Այդ իսկ պատճառով նրանք քանդվել են 1928 թվականի Պրիմո դե Ռիվերայի բռնապետության ժամանակ, երբ բոլոր հանրային խորհրդանիշերը պարբերաբար հեռացվում էին, որպեսզի խուսափեն դրանց ցուցադրությունից 1929 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի էր ունենում հենց Մոնժուիկում։

Բացի այդ, նույն այս քաղաքական դրդապատճառներով Իսպանական գյուղ անվանեցին այն բացօթյա թանգարանը, որը նախկինում կոչվում էր Իբերոնա Կատալոնիայի առաջին բնակիչների՝ իբերիացիների պատվին։

1999 թվականին Բարսելոնայի Ինքնավար համալսարանը հանձնարարել է վալենսիացի ճանաչված քանդակագործ Անդրեու Ալֆարոյին ստեղծԵԼ նմանատիպ չորս սյուներ իր Բելատեռա Կամպուսի համար։ Ի տարբերություն օրիգինալ սյուների, որոնք ունեին 20 մետր բարձրություն, սրանք պարույրաձև խոյանում էին վեր և ունեին 25֊40 մետր բարձրություն և պատրաստված էին կարմիր գրանիտից[1]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնական քաղաքացիական մարմինների և «Կատալոնիայի հանրապետական ձախեր» կուսակցության կողմից ութ տարի տևած արշավից հետո՝ 2010 թվականին, սյուները վերակառուցվեցին բնօրինակին և Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկի նախագծին շատ նման[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Les Columnes de la UAB" Արխիվացված 2014-04-01 Wayback Machine, article in Catalan on the UAB website.
  2. Telenotícies TV3, accessed 10 December 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]