Իսպանական գյուղ (Բարսելոնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսպանական գյուղ
Portas de Ávila.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնա
ՎայրԲարսելոնա
Ղեկավարության նստավայրԲարսելոնա, Իսպանիա
ՀասցեAv. Marquès de Comillas, 13
Հիմնադրված է1929
ՀիմնադիրԺոզեպ Պուչ ի Կադաֆալկ
Մակերես49 000±1 քառակուսի մետր
Կայքpoble-espanyol.com

Իսպանական գյուղ (իսպ.՝ Pueblo Español), թանգարան Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Այն գտնվում է բաց երկնքի տակ։ Այս ֆանտաստիկ անկյունում իսպանական գյուղը գտնվում է ընդամենը 5 րոպե հեռավորության վրա որոշ խորհրդանշական քաղաքի վայրերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը 20-րդ դարի կառույց է։ Կառուցվել է Ֆոլգերա և Ռևենտոս ճարտարապետների նախագծով, նկարիչներ Ուտրիլտոյի և Նոգեսի ձևավորմամբ։ Այս ճարտարապետական գլուխգործոցը ստեղծվել է բացօթյա վայրում։

Տարածքը կազմում է 42 000 մ²։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական գյուղը հաճախ կոչվում է նաև, որպես արհեստական քաղաք։ Այս թանգարանում կան տարբեր արվեստի գործեր տարբեր բնագավառներից և արվեստի ճյուղերից։ Թանգարանում պահվում են 20-րդ դարի երկրորդ կեսի իսպանակացի նկարիչների գլուխգործոցները։ Թանգարանում կա նաև քանդակների պարտեզ, որտեղ ցուցանմուշները ունեն բարձր գեղարվեստական արժեք։

Գաստրոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական գյուղի զբոսավայրերում այցելուները կարող են նստել բազմաթիվ բացօթյա ռեստորանային կենտրոններից մեկում՝ վայելել մեկ բաժակ սուրճ կամ գինի, կամ վայելել կատալոնական Խոզապուխտով իբերիա։ Թանգարանի ներսում կան 21 ռեստորաններ և բարեր, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ իսպանական բարձրաճաշակ երաժշտությանը և իսպանական խոհանոցին։

Աշխատանքային ժամեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկուշաբթի – 09-00-ից 20-00
  • Երեքշաբթի-հինգշաբթի և կիրակի – 09-00-ից 00-00
  • Ուրբաթ – 09-00-ից 03-00
  • Շաբաթ– 09-00-ից 04-00

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]