Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկ
կատ.՝ Josep Puig i Cadafalch
Audouard-PuigCadafalch-0316.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1867(1867-10-17)[1][2][3]
ԾննդավայրՄատարո, Մարեսմե
Մահացել էդեկտեմբերի 23, 1956(1956-12-23)[4][5][2] (89 տարեկանում)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունETSEIB, Մադրիդի համալսարան, Escuela Técnica Superior de Arquitectura de Barcelona և Polytechnic University of Catalonia
Ազդվել էԼյուիս Դոմենեկ ի Մոնտաներ, August Font i Carreras և Elies Rogent
ԵրկերԱմալյեի տուն, Փշերով տուն և Casaramona
Մասնագիտությունճարտարապետ, արվեստագետ, քաղաքական գործիչ և պրոֆեսոր
ԱշխատավայրԲարսելոնայի համալսարան
ԱմուսինÀngels Macià i Monserdà
Ծնողներհայր՝ Joan Puig i Bruguera, մայր՝ Teresa Cadafalch i Bogunyà
Զբաղեցրած պաշտոններCity councillor of Barcelona, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, president of the Institut d'Estudis Catalans[6] և Q47482720?
Քաղաքական կուսակցությունCatalan Solidarity
Պարգևներ և
մրցանակներ
honorary doctor of the University of Freiburg Բարսելոնայի համալսարանի պատվավոր դոկտոր Պատվավոր դոկտոր Պատվավոր դոկտոր և Q54860638?[7]
ԱնդամությունReial Acadèmia Catalana de Belles Arts de Sant Jordi, Historical-Archaeological Section of the Institut d’Estudis Catalans IKI[8] և Medieval Academy of America
Ստորագրություն
Josep Puig i Cadafalch (signatura).jpg
Josep Puig i Cadafalch Վիքիպահեստում
Casa Ametller y Batllo
Església de Sant Esteve
Casa Martí
Casa Serra
Palau del Baro, Barcelona.
Fàbrica Casaramona
Casa de les Punxes

Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկ (կատալոներեն՝ Josep Puig i Cadafalch հոկտեմբերի 17, 1867(1867-10-17)[1][2][3], Մատարո, Մարեսմե - դեկտեմբերի 23, 1956(1956-12-23)[4][5][2], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, քաղաքական գործիչ, Իսպանիայի ճարտարապետությունում մոդեռն արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, ով հետագայում անցել է կատալոնական նովեսենտիզմի դիրքերը

Կյանքն ու գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկը ծնվել է 1867 թվականի հոկտեմբերի 17-ին, Իսպանիայի Կատալոնիա երկրամասի Մատարո քաղաքում: Բարձրագույն կրթությունն ստացել է Բարսելոնի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է ճարտարապետություն, մաթեմատիկա, ֆիզիկա և ճշգրիտ այլ գիտություններ: Բուհն ավարտելուց հետո վերադարձել է Մատարո, զբաղեցրել քաղաքի ճարտարապետի պաշտոնը: Հինգ տարի աշխատել է ծննդավայրում և հենց այստեղ էլ կառուցել է իր առաջին շինությունները: Այնուհետև տեղափոխվել է Բարսելոն, ճարտարապետական դպրոցում դասավանդել է հիդրավլիկա և ամրության տեսություն, միաժամանակ զբաղվել է քաղաքականությամբ; 1917 թվականին ընտրվել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ և վարելով այդ բարձր պաշտոնը՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցել է ժողովրդական կրթության, մշակույթի, գյուղատնտեսության զարգացմանը, կառուցել նոր ճանապարհներ, նախաձեռնել հնագիտական պեղումների իրագործումը Էմպուրիեսում... Սակայն 1923 թվականին Միգել Պրիմո դե Ռիվերայի՝[9] խռովության ճանապարհով կազմակերպած հեղաշրջումից հետո, նրան հեռացրել են խորհրդարանի նախագահի պաշտոնից:[10][11]

Ժոզեպ Պուչը որպես ճարտարապետ աշակերտել է Լյուիս Դոմենեկ ի Մոնտաներին և համարվում է մոդեռն ոճի վերջին և նովեսենտիզմի առաջին ու ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը: Նրա ստեղծագործությունը կարելի է բաժանել երեք շրջափուլի.

- Մոդեռնի շրջափուլ. իր ստեղծագործության այս առաջին շրջանում երիտասարդ ճարտարապետը որպես նմուշօրինակ օգտագործել է կատալոնական ազնվականության գյուղական կառույցները, որոնց հավելում էր հյուսիսային ժողովուրդների ճարտարապետության տարրեր: Այս շրջանի նրա նշանակալի ստեղծագործություններից են Casa Amatller-ը, Casa Martí-ն, Casa de les Punxes-ը և Casa Terradas-ը:

- Սրան հաջորդել է «ռացիոնալ իդեալիզմ»-ի շրջափուլը, ճարտարապետական մի ուղղության, որը ծառայում էր նոր, խոշոր բուրժուազիայի ճաշակին: Շինությունները նախագծվում էին ըստ ռացիոնալ ու գործնական չափանիշների: Այս շրջանի լավագույն ստեղծագործություններից են Casa Trinxet-ը, Casa Muntades-ը և Casa Company-ն:

- Ժոզեպ Պուչի ստեղծագործության երրորդ շրջանը ստացել է «մոնումենտալիզմ» («կոթողայնություն») անվանումը: Այս նոր ոճի տարրերը նա մշակել ու զարգացրել է՝ ելնելով Բարսելոնի 1929 թվականի համաշխարհային ցուցահանդեսի պահանջներից, ցուցահանդես, որի շինությունների գլխավոր ճարտարապետն էր նշանակվել նա: Այդ նոր կառույցները Պուչն ստեղծել է՝ ընդօրինակելով հինհռոմեական ճարտարապետության լավագույն կոթողների նախագծերը, որոնց հավելել է Վալենսիայի ու Անդալուզիայի ազգային ճարտարապետության որոշակի տարրեր: Արդյունքում ստացվել է մի ոճ, որը հիշեցնում է «նեո բարոկկո»-ն («նոր բարոկկո»-ն): Այդ ոճով նրա ստեղծած լավագույն շինություններից է նաև Բարսելոնում 1929 թվականին կառուցած արքայական պալատը:

Ժոզեպ Պուտչը հետաքրքրվել է նաև ամերիկյան ճարտարապետությամբ, մասնավորապես՝ Լուիս Հենրի Սալիվանի աշխատանքներով, որոնցից մեկի ընդօրինակմամբ նախագծել է իր Casa Pich-ը: Հիմնականում ճարտարապետությամբ զբաղվելով հանդերձ՝ նա ժամանակ է գտել գրքեր ու հոդվածներ գրելու Կատալոնիայում ռոմանական ու գոթական ճարտարապետության պատմության մասին:

1930-ական թվականներին Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին Պուչը արտագաղթել է Ֆրանսիա, ապրել է Փարիզում,[12] մի շարք համալսարաններում, այդ թվում՝ նաև Սորբոնում դասխոսել ճարտարապետություն ու դրա պատմություն: Իսկ երբ վերադարձել է հայրենիք, նրան թույլ չեն տվել զբաղվելու ճարտարապետական աշխատանքով:

1942 թվականին Ժոզեպ Պուչն ընտրվել է Բարսելոնի կատալոնական ուսումնասիրությունների ինստիտուտի (Institut d’Estudis Catalans) նախագահ և ղեկավարել այն մինչև իր կյանքի վերջը: Նրան շնորհվել էր նաև ամերիկյան մեդիեվիստիկայի ակադեմիայի թզթակից-անդամի, Բարսելոնի, Սորբոնի, Հարվարդի, Տոլոսայի (ԱՄն), Ֆրայբուրգի (Գերմանիա) համալսարանների պատվավոր դոկտորի, Բելգիայի, Պորտուգալիայի ճարտարապետների, Ալժիրի պատմաբանների, Աթենքի բյուզանդական ուսումնասիրությունների ընկերությունների պատվավոր անդամի կոչում:

Ժոզեպ Պուչը մահացել է 1956 թվականի դեկտեմբերի 23-ին, Բարսելոնում:[13]

Գլխավոր ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Casa Amatller (Բարսելոն, Pg. de Gràcia, 41)
  • Casa Coll i Regàs (Մատարո)
  • Casa Furriols (La Garriga, Բարսելոն)
  • Casa Garí (Argentona, Բարսելոն)
  • Casa Macaya Բարսելոն
  • Casa Martí Բարսելոն
  • Casa Muley-Afid Բարսելոն
  • Casa Muntades Բարսելոն
  • Casa Pich i Pon Բարսելոն
  • Casa Para Բարսելոն
  • Casa Pere Company Բարսելոն, calle Buenos Aíres)
  • Casa Puig i Cadafalch (Argentona, Բարսելոն
  • Casa Sastre Marquès (Բարսելոն)
  • Casa Serra, Բարսելոն
  • Casa Sisternes (Բարսելոն)
  • Casa de les Punxes/Casa Tarrades Բարսելոն, Av. Diagonal, 416-420) (1903-1905)
  • Palacio del Barón de Quadras, Բարսելոն, Av. Diagonal, 373 i Rosselló, 279) (1904-1906)
  • Torre Pastor de Cruïlles, Բարսելոն)
  • Capilla del Santísimo de la Iglesia de San Julian de Argentona, (Argentona, Բարսելոն)
  • Ayuntamiento de Mataró (Մատարո)
  • Torre de los señores de Bofarull (Մադրիդ)
  • El Regle (Բարսելոն)
  • La Beneficiència (Բարսելոն)
  • Cavas Codorniu (Sant Sadurní d'Anoia, Բարսելոն)
  • La Telegrafía (El Prat de Llobregat, Բարսելոն)
  • Tercer Misterio de Gozo y Quinto Misterio de Dolor del Rosario Monumental de Montserrat (Monistrol de Montserrat,Բարսելոն )
  • Fábrica Casaramona (Barcelona. Primer Premio 1912 del Concurso anual de edificios artísticos del Ayuntamiento de Barcelona)
  • Casa Pilar Moragues (Viladecans, en el antiguo Camping el Toro Bravo)
  • Plaza de España Բարսելոն(Barcelona)
  • Vallcarca_y_los_Penitentes#Casa_Rosa_Alemany|Casa Rosa Alemany (1928-1930)
  • Palacios de Alfonso XIII y Victoria Eugenia, para la Exposición Internacional de Barcelona (1929)
  • Eje de la Exposición de 1929 en Montjuic
  • Masía Grabuach (Cava Ludens) 1930 en Fontrubí|Guardiola de Fontrubí (Penedès)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Notes arquitectoniques sobre les Esglèsies de Sant Pere de Tarrassa , Barcelona : La Reinaxença, 1889, 48 p.
  • "Les influences lombardes en Catalogne", Congrès archéologique de France, LXXIII, 1906.
  • J. Puig y Cadafalch et alii, L'arquitectura romànica a Catalunya , Barcelona : Institut d'estudis catalans, 1909-1918.
  • "Les tapisseries du Palais de la Généralité à Barcelone et celles du Palais Royal de Madrid", Annales de l'Académie royale d'archéologie de Belgique, 1922.
  • Història nacional de Catalunya, Barcelona : Ediciones Pàtria, 1922-1934, 7 vol.
  • La géographie et les origines du premier art roman, Paris : H. Laurens, 1935, 516 p.
  • L'art wisigothique et ses survivances : recherches sur les origines et le développement de l'art en France et en Espagne du Կաղապար:Sp-, Paris : F. de Nobele, 1961, 204 p.
  • Memòries (N. Mane, éd.), Barcelona : Publicacions de l'Abadia de Montserrat, 2003, 412 p.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Helena |apellidos= Elisenda |apellidos2= Historical Dictionary of the Catalans |editorial= The Scarecrow Press |año= 2011}}
  • Jordi |apellidos= Premsa cultural i intervenció política dels intel·lectuals a la Catalunya contemporània (1814-1975) |editorial
  • Xavier |apellidos=França i Catalunya |editorial= Bubok Publishing |año= 2017}}
  • Jorge |apellidos= Del modernismo al funcionalismo |editorial
  • Damián A.|apellido=Manuel|apellido2=Juan Sisinio|apellido3=La Historia, lost in translation? Actas del XIII Congreso de la Asociación de Historia Contemporánea|editorial
  • Enric |apellidos= Puig i Cadafalch. Arquitecte, polític i historiador de l'art |editorial= Editorial Ariel |año= 1975}}
  • Albert |apellidos= De 1936 a 1975: estudis sobre la Guerra Civil i el franquisme |editorial= Publicacions de l'Abadia de Montserrat |año= 1999}}
  • Andreu | apellidos= La región sospechosa. La dialéctica hispanocatalana entre 1875 y 1939 | ubicación= | año= 2013 | editorial
  • Frederic |apellidos= Retrat d'una elit catalanista |editorial= Editorial Sunya |ubicación= Barcelona |año= 2008}}
  • Miscellània Puig i Cadafalch : recull d'estudis d'arqueologia, d'història de l'art i d'història, oferts a Josep Puig i Cadafalch per la Societat Catalana d'Estudis Històrics, Barcelona : Institute d'Estudis Catalans, 1947-1951.
  • Josep Puig i Cadafalch : la arquitectura entre la casa y la ciudad : 4 de diciembre de 1989-11 de febrero 1990, Centro Cultural de la Fundación Caja de Pensiones, Barcelona/Josep Puig i Cadafalch : architecture between the house and the city, Barcelona : Fundación Caja de Pensiones-Collegi d'Arquitectes de Catalunya, 1989, 193 p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • X. Figueras, I. Munté: Josep Puig i Cadafalch (Memento des Originals vom 10. Januar 2007 im Internet Archive) i Info: Der Archivlink wurde automatisch eingesetzt und noch nicht geprüft. Bitte prüfe den Link gemäß Anleitung und entferne dann diesen Hinweis.
  • Hochspringen ↑ Thomas Staender: Costa Brava und Costa Daurada, 1999, ISBN 3-87003-866-7, Seite 60 online
  • Hochspringen nach: a b Ajuntament de Barcelona: Catàleg de Patrimoni arquitectònic, Identificador 1238
  • Literatur von und über Josep Puig i Cadafalch im Katalog der Deutschen Nationalbibliothek