Չորապտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չորապտեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Պտերանմաններ
Ընտանիք Բազմոտիկազգիներ
Ցեղ Չորապտեր
Լատիներեն անվանում
Cheilanthes
Sw. (1806), nom. cons.
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 17432
NCBI 37456
EOL 60856

Չորապտեր (լատ.՝ Cheilanthes), բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 13 (այլ տվյալներով՝ 80) տեսակ։

Կենսաբանական նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդում

Բարձրությունը 10-15 սմ։ Տերևները (վայաներ) փետրաձև են կամ բարդփետրաձև, ստորին մակերեսը՝ մազիկներով կամ թաղանթով պատված։ Կլորավուն սորումները (սպորանգիումերի խմբեր) եզրային են՝ դասավորված ջիղերի ծայրերին և ծածկված տերևի դեպի ստորին մակերեսը ոլորված ծայրով (դա նսպաստում է երկարատև երաշտի պայմաններին դիմանալու)։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 3 տեսակ՝

  • չորապտեր մարանտային (լատ.՝ Ch. Marantae),
  • չորապտեր պարսկական (լատ.՝ Ch. persica)
  • չորապտեր արծվապտերային (լատ.՝ Ch. pteridioides

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ժայռաճեղքերում, չոր լանջերին, թփուտներում, նոսրանտառներում։

Արծվապտերային չորապտերի հազվագյուտ տեսակ է, հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է ժայռերի տակ, գրանոդիորիտային ապարների ճեղքերում (ստորին և միջին լեռնային գոտիներում, կիսաանապատներում), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Անհրաժեշտ է հսկողություն սահմանել այս բույսի պոպուլյացիաների նկատմամբ և ներառնել Երևանի բուսաբանական այգու հայկական ֆլորայի պտերների բաժնի բլրի վրա։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cheilanthesclevelandii1.jpg
Cheilanthes feei 4.jpg
Cheilanthes Lane Cove River.jpg
Cheilanthes lendigera 2.jpg
Cheilanthes mexicana 3.jpg

Դասը ընդգրկում է 155 տեսակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фомин А. В. Род 20. Краекучник — Cheilanthes Sw. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома М. М. Ильин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 74—77. — 302 + XVI с. — 5000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png