Չներվածը (ֆիլմ, 2018)
Չներվածը ռուս.՝ Непрощённый | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 2018 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սարիկ Անդրեասյան |
Պրոդյուսեր | Սարիկ Անդրեասյան |
Սցենարի հեղինակ | Aleksey Gravitsky? և Սարիկ Անդրեասյան |
Դերակատարներ | Դմիտրի Նագիև, Roza Khayrullina?, Միխայիլ Գորևոյ, Samvel Muzhikyan? և Իրինա Բեզռուկովա |
Տևողություն | 110 րոպե |
Բյուջե | 1 500 000 $ |
Շահույթ | 5 710 418 $[1] |
«Չներվածը», ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ռուսական դրաման, որը պատմում է Իբերլինգենի երկնքում ավիավթարի մասին[2]։ Գլխավոր դերակատարն է Դմիտրի Նագիևը[3][4]։
Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 27-ին[5]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոդենի լճի վրա երկու ինքնաթիռի բախումից խորտակվում են շինարար-ինժեներ Վիտալի Կալոևի կինն ու երեխաները։ Չսպասելով դատարանի արդարացի որոշմանը՝ նա հետևում և սպանում է ավիադիսպետչեր Պիտեր Նիլսենին, որը հերթապահում էր այդ գիշեր, և որի մեղքով, ինչպես կարծում է Կալոևը, զոհվել է իր ընտանիքը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դմիտրի Նագիև՝ Վիտալի Կալոև
- Մարջան Ավետիսյան՝ Սվետլանա Կալոևա՝ Վիտալիի կինը
- Ռոզա Հայրուլլինա՝ Զոյա՝ Վիտալիի քույրը
- Սամվել Մուժիկյան՝ Յուրի՝ Վիտալիի եղբայրը
- Միխայիլ Գորևոյ՝ Վլադիմիր Սավչուկ
- Անդրյուս Պաուլավիչյուս՝ Պիտեր Նիլսեն
- Իրինա Բեզռուկովա՝ օդանավակայանի աշխատակցուհի
- Կարինա Կահրամանյան՝ Դիանա Կալոևա՝ Վիտալիի դուստրը
- Արտյոմ Շկլյաև՝ Կոստյա Կալոև՝ Վիտալիի որդին
- Վադիմ Ցալլատի՝ Կալոև ընտանիքի ընկեր
- Սիսակ Սեբաստյան՝ Ստանիսլաս
- Միքայել Ջանիբեկյան
- Լիսավետա Սահնովա՝ լրագրողուհի
- Ալեքսանդր Լիրչիկով՝ ինքնաթիռում Կալոևի հարևանը
- Պավել Սավինով՝ իսպանացին օդանավակայանում
- Օլիվիե Սիու՝ Ալլան Ռոսյե
Նկարահանման անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Գրավիցկի, Սերգեյ Վոլկով, Մեթյու Ջեյկոբս
- Բեմադրող ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան
- Բեմադրող օպերատոր՝ Մորադ Աբդել Ֆատտահ
- Բեմադրող նկարիչ՝ Դավիթ Դադունաշվիլի
- Զգեստների նկարիչ՝ Գյուլնարա Շահմիլովա
- Գրիմի նկարիչ՝ Ելենա Վահովսկայա
- Բեմանկարիչ՝ Միխայիլ Վոլչեկ
- Կառուցող՝ Անդրեյ Կամպերնաուս
- Ռեկվիզիտի ընթերակա՝ Անդրեյ Իվանով և Քսենիա Իվանովա
- Երգահան՝ Մարկ Դորբսկի
- Մոնտաժի ռեժիսոր՝ Գեորգի Իսահակյան
- Հնչյունային ռեժիսոր՝ Վասիլի Կրաչկովսկի
- Հնչյունային ռեժիսոր նկարահանման հրապարակում՝ Սերգեյ Բուբենկո
- Հնչյունավորման ձայնագրողներ՝ Անտոն Սեմյոնով և Անտոն Պրոսվետով
- Երկրորդ ռեժիսոր նկարահանման հրապարակում՝ Ֆրանկլին Օ’Քոննոր
- Պլանավորման երկրորդ ռեժիսորներ՝ Օլգա Սիլիզնյովա և Մարիա Լիբովա
- Քասթինգի տնօրեն՝ Յուլյա Ժարկովա
- Երկրորդ օպերատորներ՝ Ռոբերտ Սարուխանյան, Դուգլաս Մաչաբելի
- Steadicam օպերատորներ՝ Սերգեյ Ավդոնին, Ալեքսանդր Վդովենկո, Անատոլի Սիմչենկո, Դմիտրի Բուտենկո
- Լուսավորողների բրիգադավարներ՝ Անդրեյ Աբրամով և Ալեքսեյ Սմիրնով
- Օպերատորական ամբարձիչ՝ Էդուարդ Մհերովիչ
- Բաժնետեր՝ Վլադիսլավ Թավաքալով
- Ֆիլմ ֆիլմի մասին՝ Դենիս Դանիլով և Իլյա Կուվշինով
- Խմբագիրներ՝ Անդրեյ Գավրիլով և Եվգենի Վիխարև
- Փոստփրադաքշնի պրոդյուսեր՝ Օլգա Ակատևա
- Տեղային մենեջեր՝ Իրինա Եմելյանովա
- Էկրանավորման տնօրեններ՝ Կիրիլ Ռյազանև և Արտյոմ Սուջյան
- Երաժշտական պրոդյուսեր՝ Արտաշես Անդրեասյան
- Կատարող պրոդյուսեր՝ Սիմոն Շերբովիչ-Վեչեր
- Համապրոդյուսերներ՝ Ալեքսեյ Ռյազանցև, Լեոնիդ Լևի, Վլադիմիր Մասլով
- Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Արմեն Անանիկյան
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է միջին գնահատականներ։ «Megacritic» կայքում 15 գրախոսությունների հիման վրա ֆիլմը առավելագույն 10 բալից վաստակել է 5.5 բալ[6]։ «InterMedia» կայքի տեսաբան Պավել Սոլոմատինը այսպես է բնութագրել էկրանավորումը.
![]() |
Գրամոլային ռեժիմով նրանք նկարագրում են գլխավոր հերոսի կյանքը և տառապանքները՝ նպատակաուղղված կերպով հանդիսատեսից քամելով առավելագույն արցունքներ, և ոչ պակաս համառորեն վեր հանելով այս համատեքստում բացարձակապես անհետաքրքիր հարցեր[7]։ | ![]() |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018՝ «Բյուրեղապակե սկզբնաղբյուր» աշխարհահռչակ կինոժանրերի առաջին բաց փառատոն (Եսենտուկի)[8]։
- «Տղամարդու լավագույն դերի համար» մրցանակ (Դմիտրի Նագիև)
- Մամուլի մրցանակ
- Հանդիսատեսի համակրանքի մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://ekinobilet.fond-kino.ru/films/detail/111016018/
- ↑ ««Снять фильм о Калоеве нужно было еще раньше»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է 2019-08-16
- ↑ Поклонники шокированы внешностью сильно исхудавшего и постаревшего Дмитрия Нагиева
- ↑ 103 Кинорынок. Каропрокат: Матильда у президента, свадебная комедия и мама Реввы
- ↑ Фильм «Непрощённый»: актёры и роли
- ↑ «Непрощенный» (ռուսերեն)։ Megacritic։ Վերցված է 2018-10-02
- ↑ «Рецензия: «Непрощенный». И не простивший» (ռուսերեն)։ InterMedia։ Վերցված է 2018-10-02
- ↑ «Гран-при фестиваля «Хрустальный источникъ» получил фильм «Жги!»»։ РИА Новости։ 28 июня 2018։ Վերցված է 2018-07-29
|