Չիխորի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չխորի ճակատամարտ
Վրաստանի քաղաքացիական պատերազմ
Թվական օգոստոս, 1463 թվական
Վայր Չիխորի ամրոցի շրջակայք, Արգվեթ, Իմերեթի երկրամաս
Արդյունք Իմերեթի թագավորության հաղթանակ
Հակառակորդներ
Իմերեթի թագավորություն Իմերեթի թագավորություն
Վրաց թագավորություն Վրաց թագավորություն
Հրամանատարներ
Բագրատ VI, Իմերեթի արքա Գիորգի VIII, վրաց թագավոր

Չխորի ճակատամարտ (վրացերեն՝ ჩიხორის ბრძოლა), Վրաստանի քաղաքացիական պատերազմի շրջանակներում Իմերեթի և Վրաց թագավորությունների միջև բռնկված ունեցած ճակատամարտ, որն անմիջականորեն նպաստում է գործող կենտրոնական իշխանության թուլացմանն ու անկմանը։

Ճակատամարտը տեղի է ունեցել 1463 թվականի օգոստոսին՝ Իմերեթի Արգվիթ երկրամասում, Չիխորի ամրոցի շրջակայքում։ Միմյանց հետ առճակատվում էին Իմերեթի արքա Բագրատ VI-ի և Վրաց թագավոր Գիորգի VIII-ի ռազմական ուժերը։ Պատերազմող կողմերից առաջինի պաշտպանությամբ հանդես էին գալիս նաև Վրաստանի ավատատիրական մասնատվածության արդյունքում ձևավորված Մեգրելիայի, Գուրիայի, Աբխազիայի և Սվանեթի իշխանությունները։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարում Վրաց թագավորությունը խիստ թուլանում է, մեծապես՝ երկրի սահմաններն ասպատակող թյուրքական քոչվոր ցեղերի դեմ մղվող շարունակական պատերազմների հետևանքով։ Վախթանգ IV-ի կառավարման տարիներին թուրքմենները` Շահ Ջահանի գլխավորությամբ երրորդ անգամ ներխուժեցին Վրաստանի տարածք։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Ախալցխայում, սակայն թուրքմեններին չի հաջողվում նվաճել Վրաստանը։ 1446 թվականին արքան մահանում է և գահընկեց լինում։

Նրա մահվանից հետո երկրում սկսվում է քաոսային վիճակ, քանի որ արտաքին թշնամու սպառնալիքի ներքո երկրում բռնկվում է երկպառակտչություն։ Կենտրոնական իշխանության դեմ պայքարի գլխավոր գործիչը Իմերեթի արքա Բագրատն էր, ով նպատակ ուներ գերիշխող դիրք զբաղեցնել ամբողջ Վրաստանում։

Վախթանգին հաջորդում է իր որդին՝ Գիորգին, ով ցանկանում էր շուտափույթ կերպով ստեղծել կենտրոնացված վրացական պետություն։ Շուտով այս նպատակի իրականացման ճանապարհին հակասություններ են ստեղծվում Իմերեթի արքա Բագրատի հետ, որն էլ վերածվում է քաղաքացիական պատերազմի։ 1463 թվականին Իմերեթի մարզի Արգվեթ երկրամասում՝ Չիխորի ամրոցի շրջակայքում, իմերեթական բանակը՝ դաշնակիցների զինակցությամբ, ջախջախում է Գիորգիի կայազորներին։

Այսպիսով, նման պարտությունը էլ ավելի է խարխլում թշնամիների հարձակումներից հյուծված թագավորության դիրքերը և ի վերջո որոշ ժամանակ անց հանգեցնում վերջինիս անկմանը։ Հակամարտության ավարտին կողմերի միջև կնքվում է համաձայնագիր, որով Գիորգին ճանաչում էր Իմերեթի թագավորության, ինչպես նաև Մեգրելիայի, Գուրիայի, Աբխազիայի և Սվանեթի անկախ իշխանությունների սուվերենիտետը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition. Indiana University Press, 0-253-20915-3
  2. Toumanoff, Cyril (1949–51). The Fifteenth-Century Bagratids and the Institution of Collegial Sovereignty in Georgia. Traditio 7: 192.