Չերկասկայայի-Բասկակովի քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերկասկայայի-Բասկակովի քաղաքային դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
Առաջին հիշատակում19-րդ դար
Հիմնադրված է1817
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Չերկասկայայի-Բասկակովի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Черкасской — Баскакова), ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։ Հասցեն՝ Բոլշայա Նիկիտսկայա փողոց, տուն 44, շինություն 2։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է XIX դարի առաջին կեսին։ Դաստակերտի արտաքին տեսքը պահպանվել է մինչև մեր օրերը գրեթե անփոփոխ վիճակում[2]։

Շենքի առաջին հայտնի սեփականատերերը XIX դարի կեսերին, ըստ պահպանված տեղեկությունների, եղել են Ռիմսկի-Կորսակով հայտնի ազգանվան կրողները[2]։

1874 թվականին դաստակերտի սեփականատեր է դարձել Սոֆյա Պետրովնա Նարիշկինան՝ պետական խորհրդական և սենեկապետ Կոնստանտին Պավլովիչ Նարիշկինի կինը։ Այս ամուսնությունն առաջացրել է բուռն արձագանք աշխարհիկ հասարակության մեջ[2]։

Սկսած 1896 թվականից ճարտարապետական շինությունը պատկանել է Պլոտիցիններին, որոնց օրոք, ամենայն հավանականությամբ, առանձնատան ձախ կողմում կառուցվել է շքամուտք[2]։

1901 թվականին դաստակերտն անցել է Մոսկվայի պատվավոր քաղաքացի Ա. Ն. Մամանտովի այրուն՝ Տատյանա Ալեքսեևնա Մամոնտովային[2]։

Դաստակերտի հաջորդ սեփականատերն է դարձել Վասիլի Ստեպանովիչ Բասկակովը։ Նրա կողմից դաստակերտը ձեռք բերելու ստույգ տարեթիվը մեզ չի հասել[2]։

1917 թվականին շինության բնակարաններից մեկը վարձակալել է ռուս հեղափոխական անարխիստ և գիտնական, աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ, պատմաբան, հրապարակախոս Պյոտր Ալեքսեևիչ Կրոպոտկինը[2]։

Ներկայումս դաստակերտի շենքը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է (գրանցման համար՝ 771510305770016)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Городская усадьба Черкасской — Баскакова — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  3. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Городская усадьба, 1-я пол. XIX в.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]