Չարլի Քոուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլի Քոուլ
անգլ.՝ Charlie Cole
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1955(1955-02-28)
ԾննդավայրBonham, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 5, 2019(2019-09-05)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԲալի, Բալի, Ինդոնեզիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԵրկերԱնհայտ խռովարարը
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող

Չարլի Քոուլ (անգլ.՝ Charlie Cole, փետրվարի 28, 1955(1955-02-28), Bonham, Տեխաս, ԱՄՆ - սեպտեմբերի 5, 2019(2019-09-05)[1], Բալի, Բալի, Ինդոնեզիա), ամերիկացի ֆոտոլրագրող, այն լրագրողներից մեկը, որն արել է 1989 թվականին Պեկինի Տյանանմենի հրապարակի հրասայլերով հայտնի լուսանկարը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականին, Տեխասում, ԱՄՆ։ Համալսարանն ավարտել է լրագրողի մասնագիտությամբ։ Չարլի Քոուլը եղել է Ասիայի մի քանի երկրներում, որտեղ լուսանկարել է ավտորիտար համակարգերի դեմ բողոքի ակցիաները։

1986 թվականին Քոուլն աշխատել է Ֆիլիպիններում, որտեղ այդ ժամանակ պայթել է այսպես կոչված Դեղին հեղափոխությունը` ապստամբությունը երկրի այդ ժամանակվա նախագահ Ֆերդինանդ Մարկոսի դեմ։ 1987 թվականին Հարավային Կորեայում Քոուլը լուսանկարել է երկրի ավտորիտար նախագահ Չոն Դու Խվանի դեմ անցկացվող բողոքի ակցիաները։

1989 թվականին Չարլի Քոուլը եղել է Չինաստանում, որտեղ արել է մի լուսանկար, որն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել «Անհայտ խռովարարը» անունով[3]։ Քոուլը նկարել է հրասայլերի անցնող շարքը Պեկինի հյուրանոցի պատշգամբից։ Լուսանկարչի խոսքով` ինքն սպասում էր, որ հրասայլերի ճանապարհը փակած տղամարդը շուտով կզոհվի, և այդ պատճառով ցանկանում էր անմահացնել այդ տեսարանը։ Սակայն զինվորականները հեռացրել են խռովարարին, և նրա ճակատագիրն անհայտ է մնացել։

Այդ լուսանկարի համար Չարլի Քոուլը 1990 թվականին արժանացել է World Press Photo կազմակերպության մրցանակի։ Նա մեկն է եղել այն չորս լուսանկարիչներից, որ կարողացել են ֆիքսել այդ դրվագը լուսանկարի վրա[4]։

Չարլի Քոուլը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին, Բալի կղզում, 64 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]