Ծնվել է նիդերլանդական գեղանկարչությունում սիմվոլիզմի խոշորագույն ներկայացուցիչ Յան Տորոպի ընտանիքում։ Ինքնուս նկարչուհի է։ 1919—1921 թվականներին բնակվել է Փարիզում, 1922 թվականին տեղափոխվել է Բերգեն (Հյուսիսային Հոլանդիա)։
1916 թվականից եղել է Het Signaal (Ազդանշան) նկարիչների խմբի անդամ, ովքեր իրենց նկարներում արտահայտում էին իրականության խորը զգացողությունը, վառ արտահայտված ընդգծված գծերով գունային ելևէջների և վառ արտահայտված գունային հակադրության շնորհիվ։ Տորոպը եղել է Բերգենի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։ 1928 թվականից հետո ստեղծել է մեծ քանակի կարմիր գույնի ներկերով կտավներ։ 1937 թվականից նրա կտավները առանձնանում էին հզոր արտահայտչականությամբ։ Իր ուշ շրջանի գործերում նա ստեղծագործում էր հիմնականում կրոնական գեղանկարչության ժանրում։ Որպես վիմագիր` ստեղծել է մի շարք գրքային նկարազարդումներ, ինչպես նաև օրացույցներ։ Դրանցից մեկը նկարչուհու դիմանկարով տպագրվել է շուրջ մեկ միլիոն տպաքանակով։
Rembert, Virginia Pitts (2005) "Charley Toorop" in: Women's Art Journal, 26, no. 2, (2005): 26-32.
Bremer, Jaap B.J. (1995) "Charley Toorop : works in the Kröller-Müller Museum collection", Otterlo : Kröller-Müller Museum. ISBN 90-74453-15-5, ISBN 978-90-74453-15-8.