Յան Տորոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Տորոպ
հոլ.՝ Jan Toorop
Ի ծնեհոլ.՝ Johannes Theodorus Toorop
Ծնվել էդեկտեմբերի 20, 1858(1858-12-20)[1][2][3][…]
ԾննդավայրPurworejo, Կենտրոնական Ջավա, Ինդոնեզիա
Վախճանվել էմարտի 3, 1928(1928-03-03)[1][3][4][…] (69 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ[5]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[6][7]
ԿրթությունԴելֆտի տեխնիկական համալսարան և Ամստերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, փոստային բացիկների դիզայներ, դիզայներ, օֆորտանկարիչ, խեցեգործ, ceramics designer և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ, սիմվոլիզմ[8][7] և պուանտիլիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԱնի Հոլի դիմանկարը, De schelpenvisser?, Broek in Waterland? և Սֆինքսը
ՈւսուցիչԱուգուստ Ալեբե
ԱշակերտներOtto van Rees?
Պարգևներ
ԱնդամակցությունArti et Amicitiae և Ընկերություն ХХ
ԶավակներՉարլի Տորոպ
Կայքjantoorop.com
ստորագրություն
Изображение автографа
 Jan Toorop Վիքիպահեստում

Յան Տեոդոր Տորոպ (հոլ.՝ Johannes Theodorus Toorop, դեկտեմբերի 20, 1858(1858-12-20)[1][2][3][…], Purworejo, Կենտրոնական Ջավա, Ինդոնեզիա - մարտի 3, 1928(1928-03-03)[1][3][4][…], Հաագա, Նիդերլանդներ[5]), նիդերլանդական գեղանկարչության մեջ սիմվոլիզմի խոշորագույն ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1858 թվականին Յավայում ինդոնեզիական նիդերլանդական ընտանիքում։ 1869 թվականից ընտանիքը բնակվում էր Նիդերլանդներում։ Տորոպը սովորել է նախ Լեյդենի, այնուհետև Վինտերսվեյկի դպրոցում, 1875 թվականից Հաագայում, որտեղ նա ծանոթանում է գեղանկարչության Հաագայի դպրոցի ռեալիստական ուղղվածությամբ աչքի ընկնող ներկայացուցիչների հետ։ Երկու տարի Տորոպը սովորում է Դելֆտի բարձրագույն տեխնիկական դպրոցում, միաժամանակ գեղանկարչության դասեր էր ստանում Պաուլ Տետարավան Էլվենի մոտ։ Այնուհետև երկու տարի Ամստերդամում հաճախում է Կերպարվեստի պետական ակադեմիա, իսկ 1882 թվականից Բրյուսելում սովորում է Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[9]։

Բելգիայում Տորոպը մնաց մինչև 1886 թվականը։ Այցելելով Անգլիա՝ նա ծանոթացավ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի հետ ուսումնասիրեց պրեռաֆայելիտների ստեղծագործությունները, որոնք էլ նրա վրա խորը տպավորություն գործեցին։ Նա առաջին անգամ այցելեց Փարիզ, որն այդ ժամանակ փաստորեն համարվում էր գլխավոր համաշխարհային գեղարվեստական կենտրոն։ Բելգիայում Տորոպի վրա մեծ ազդեցություն գործեց սիմվոլիստ Ջեյմս Էնսորի ստեղծագործությունը։ 1886 թվականի մայիսի 12-ին Տորոպը ամուսնանում է անգլուհի Էննի Խոլի հետ։ Նույն տարում նրանք տեղափոխվում են Անգլիա, իսկ 1890 թվականին Նիդերլանդներ (Կատվեյկ-ան-Զեե)։ 1890 թվականին ծնվում է դուստրը՝ Չարլին, ապագայում հանրաճանաչ նկարչուհի։

1880-ական թվականների վերջին Տորոպը նկարում էր պուանտիլիզմի ոճով և դարձավ առաջին նիդերլանդացի նկարիչը, որ օգտագործում էր այդ տեխնիկան։ Նիդերլանդներում նա ընդգրկվում է Նորդվեյկի գեղարվեստական խմբի վրա հիմնված «Ութսունականների» (նիդերլ.՝ de Tachtigers) կազմի մեջ, սակայն աստիճանաբար տեղափոխվում է դեպի սիմվոլիզմ, իսկ 1892 թվականին ընդունվում է ռոզենկրեյցերների ընկերակցության մեջ։ Նույն թվականին Հաագայում անցկացվում է նրա առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են միայն սիմվոլիստական ստեղծագործությունները, որոնց գլխավոր գործող անձիք հավանաբար ստեղծվել էին Ինդոնեզիայի տրադիցիոն արվեստի թատրոնի ազդեցության ներքո։ 1893 թվականին նա ստեղծում է սիմվոլիզմի ոճով իր «Երեք հարսները» նշանավոր ստեղծագործությունը[10]։

Տորոպը աստիճանաբար սիմվոլիզմից անցում է կատարում դեպի մոդեռն արվեստ։ 1895 թվականին նա փայտի վրա կատարում է իր առաջին փորագրությունը, հետագայում գծանկարչությունը և նկարազարդումները նրա ստեղծագործության մեջ էական տեղ գրավեցին։ 1898 թվականին նա արդեն համարվում էր ամբողջ աշխարհում ճանաչված նկարիչ, նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվում էին Մյունխենում, Դրեզդենում և Կոպենհագենում, 1900 թվականին՝ Վիեննայում և Սեցեսիոնում։

Երեք հարսնացուներ, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օտերլո

1899 թվականից մինչև 1904 թվականը Տորոպը բնակվել է Կատվեյկում, այնուհետև 1904 թվականից Ամստերդամում։ Ամռանը նա մի քանի ամսով մեկնում է Զեյլանդի գավառի Դոմբուրգ քաղաք։ 1905 թվականին Տորոպը, մանկությունից լինելով բողոքական, փոխադրվում է կաթոլիկություն և դրանից հետո երկար ժամանակ բնակվում Դոմբուրգում։ Նրա ստեղծագործությանը 1905 թվականից հետո բնորոշ է կրոնական սիմվոլիզմի թեմատիկան, իսկ աշխատանքները կատարվում են պուանտիլիզմին մոտ ոճով։ Պուանտիլիստական ոճով նրա վերջին աշխատանքը թվագրվում է 1907 թվականով։ 1908 թվականից Տորոպը բնակվում է Նեյմեգենում, 1916 թվականից մինչև մահը Հաագայում։ 1916 թվականին նա սկսում է աշխատանքը կաթոլիկ եկեղեցու սուրբ Բեռնուլֆի Խաչի երթը տասնչորս կայարաններով Նեյմեգենի արվարձան Օստերբեկում։ 1917 թվականին նա մասամբ կաթվածահար է լինում, բայց ավարտում է կայարաններով խաչի երթը, որը օծվում է 1919 թվականին։ Վերջին տարիներին Յան Տորոպը գամված էր հաշմանդամի սայլակին։ 1923 թվականին նա կատարում է երկցենտանոց դրոշմանիշի ուրվագծի աշխատանքը։ Վերջին տարիներին նա գործնականում յուղաներկով չէր աշխատում, ստեղծում էր միայն գծանկարչական և ջրաներկ աշխատանքներ։ Տորոպը մահացել է 1928 թվականի մարտի 3-ին Հաագայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jan Toorop (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jean Theodoor Toorop — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 RKDartists (նիդերլ.)
  8. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  9. Victorine Hefting: Jan Toorop. 18 February-9 April, 1989, Haags Gemeentemuseum, The Hague. Forew. by Robert de Haas ; transl. by Patricia Wardle. The Hague, Haags Gemeentemuseum, 1989. ISBN 90-6730-071-3
  10. B. H. Spaanstra-Polak, Toorop, Jean Theodoor (1858-1928), Biografisch Woordenboek van Nederland, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Տորոպ» հոդվածին։