Չանել կղզիների աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չանել կղզիների աղվես
Չանել կղզիների աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գորշ աղվեսներ
Տեսակ Աղվեսներ
Ենթատեսակ Չանել կղզիների աղվես
Լատիներեն անվանում
Urocyon littoralis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Չանել կղզիների աղվես, (լատ.՝ Urocyon littoralis) Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգին պատկանող Չանել կղզիների բնիկ աղվես է, ով ապրում է առկա ութ կղզիներից վեցում, և յուրաքանչյուրում ապրողը ունի իր առանձնահատկությունները և պատմությունը։ Գոյություն ունեն այս աղվեսին բնութագրող տարբեր անվանումներ՝ կղզիների աղվես, կարճ պոչով աղվես, կղզիների գորշ աղվես, Չանել կղզիների գորշ աղվես և այլն։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ աղվեսի (ձախից) և Չանել կղզիների աղվեսի (աջից) գանգերի չափսերի տարբերությունների համեմատությունը

Չանել կղզիների աղվեսը առաջացել է Ամերիկայի հյուսիսում բնակվող գորշ աղվեսից։ Ներկայիս դրությամբ Չանել Կղզիների աղվեսը չափսով ավելի փոքր է գորշ աղվեսից։ Քանի որ այս կենդանին միշտ բնակվել է մայրցամաքից մեկուսացած կղզում, հետևաբար նրա օրգանիզմում բացակայում է իմունային համակարգը, այդ իսկ պատճառով կենդանին շատ արագ կարող է վարակվել և մահանալ որոշ պարազիտներից կամ հիվանդություններից, որոնք մահացու չեն մյուս տիպի աղվեսների կամ շների համար։

Ենթադրություն կա, որ այս աղվեսին մայրցամաքից կղզի են տեղափոխել բնիկ հնդկացիները՝ որպես ընտանի կենդանի։ Մարդկանց և որոշ վայրի կենդանիների (արծիվ) պատճառով Չանել Կղզիների աղվեսի թիվը զգալիորեն նվազել վերջին ժամանակներում։ 2004 թվականին կենդանին համարվել է վտանգի տակ գտնվող, և կատարվել են նրա թիվը նորմայի մեջ պահելու բազմաթիվ բարեգործական աշխատանքներ։

Այս աղվեսի մարմնի փոքրությունը բացատրվում է կղզիներում ուտելիքի համեմատաբար քիչ քանակությամբ։ Հավանաբար կենդանին առաջին անգամ մուտք է գործել Չանել կղզիներ 10,400 - 16,000 տարի առաջ և սկզբնական շրջանում ապրել է միայն հյուսիսային կղզիներում, քանի որ վերջին սառցե դարաշրջանում այդ կղզիները առանձնացած չէին և կազմում էին մեկ հսկայական կղզի, իսկ Չաննել կզղիների հարավային մասում նրանք հայնվել են մարդկանց միջնորդությամբ։

Չափսերը և մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Urocyon littoralis pair.jpg

Չաննել կղզիների աղվեսը Հյուսիսային Ամերիկայում ապրող չափսով ամենափոքր աղվեսն է։ Ունի 48-50 սմ մարմնի և 11-29 սմ պոչի երկարություն։ Մարմնի բարձրությունը մոտ 15 սմ է։ Կշռում է 1 - 2,8 կգ և արուները էգերից ավելի մեծ են։ Չաննել կզղիներում ապրող չափսով ամենամեծ աղվեսը ապրում է Սանտա Կատալինա կղզում, իսկ ամենափոքրը՝ Սանտա Կրուզ կղզում։

Աղվեսի մորթին հիմնականում գորշ է, սակայն մարմնի եզրային հատվածները կարմրավուն են, իսկ փորը և վիզը սպիտակավուն։ Պոչի ծայրը սև է։ Սովորաբար Չանել կղզիների աղվեսի մորթին ավելի մուգ է գորշ աղվեսի մորթուց։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանել կզղիների աղվեսի ձագուկ

Սովորաբար Չանել կղզիների աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Ձագերը ծնվում են փետրվար-ապրիլ, ամիսներին 50-63 օր տևող հղիությունից հետո։ Էգ աղվեսը մինչև ձագերի ծնվելը պատրաստում է իր հատուկ բույնը, որտեղ էլ ծնվում և մեծանում են ձագերը (մեկից հինգ)։ Մայրը կաթով կերակրում է նրանց յոթից ինը շաբաթվա ընթացքում։ Ձագերը սեռապես հասունանում են տասը ամսական հասակում։ Ազատության մեջ ապրող աղվեսները ապրում են մոտ 4-6 տարի, իսկ մարդկանց հսկողության տակ գտնվողները՝ 8։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանել կղզիների աղվեսները ամենակեր են և բուսական սնունդը մեծ դեր է խաղում։ Նրանք հիմնականում ուտում են հատապտուղներ, մրգեր, միջատներ, ձվեր, խեցգետիններ, սողուններ, թռչուններ և մանր կրծողներ։ Նրանք նախընտրում են որսալ գիշերը և միայնակ։

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանել կղզիների աղվեսները իրար հետ շփվում են մարմնի տարբեր շարժումներով և ձայնային ազդանշաններով։ Իր տիրապետությունը ցույց տվող աղվեսը օգտագործվում է հատուկ ձայներ և ուղիղ նայում է թշնամուն ցցած ականջներով՝ նրան ստիպելով նահանջել։ Նրանք կարող են հաչալ և գռմռալ։ Սովորաբար այս աղվեսները իրենց տարածքը նշում են միզելով ծառերի և թփերի վրա։

Մարդկանց ներկայությունից չեն վախենում, սակայն սկզբնական շրջանում կարող են ագրեսիվ վերաբերմունք ցույց տալ։

Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Urocyon littoralis littoralis,
  • Urocyon littoralis santarosae,
  • Urocyon littoralis santacruzae,
  • Urocyon littoralis dickeyi,
  • Urocyon littoralis catalinae,
  • Urocyon littoralis clementae.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]