Ուռենի բարձր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի բարձր
Լատիներեն անվանում
Salicaceae excelsa


Ուռենի բարձր (լատ.՝ Salicaceae excelsa), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ խոշոր ծառեր են 15-25 մ բարձրությամբ և 60-120 մ բնի տրամագծով։ Բնի, բազմամյա ճյուղերի կեղևը գորշ է, ծածկված երկայնական ճաքերով։ Գեներատիվ և վեգետատիվ բողբոջները արտաքինից չեն տարբերվում, ձվաձև նշտարաձև են կամ ձվաձև եռանկյուն, մինչև 2,5 մմ լայնությամբ, մեջքի կողմում խիստ փքված։ Տերևները նշտարաձև են, սրածայր, մանրատամնաեզր։ Խեժ չեն արտազատում, տափակ են, հաստավուն։ Տերևակոթունները տերևաթիթեղի հիմքում ունեն 2 գեղձիկներ։ Կատվիկները գտնվում են տերևակալած կոթունների վրա։ Ծաղկակից թեփուկները մեծ մասամբ 1 մմ-ից լայն են, ծաղկման սկզբում թարթիչաեզր։ Արական ծաղկաբույլերում կան 2, իսկ իգականներում 1 նեկտարանոցներ։ Առէջները երկուսն են, դրանց թելիկները ծածկված են խիտ աղվամազով։ Փոշանոթների երկարությունը հասնում է 0,7 —0,9 մմ-ի։ Հասուն տուփիկի երկարությունը կազմում է 5-7 մմ։ Սռնակի երկարությունը սպիի հետ միասին 0,8-1,5 մմ է։ Սպին երկճյուղված է։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները (տուփիկները) հասունանում են մայիս-հունիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Սիրիայում, Արևմտյան Հայաստանում, Իրանում, Աֆղանստանում, Արևմտյան Չինաստանում: Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, որտեղ աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտին, գետերի, առուների և ջրավազանների ափերին։ Անհիշելի վաղ ժամանակներից մշակվում է Իսրայելից և Սիրիայից մինչև Կաշգարիա, Քաշմիր և նույնիսկ մինչև Արևմտյան Հանսու։ Մշակվում է նաև Հայաստանում, որպես դեկորատիվ, դիմացկուն ծառ։ Լեռներն է բարձրանում մինչև 2000-2500 մ ծովի մակերևույթից բարձր[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 250։