Ուորրեն Քաուգիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուորրեն Քաուգիլ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1929(1929-12-19)
Մահացել է1985[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[2]
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Ալմա մատերՍտենֆորդի համալսարան և Եյլի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն և հայերեն

Ուորրեն Քաուգիլ (ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 19-ին, Գրեյնջվիլ, Այդահոյի նահանգում, ԱՄՆ), ամերիկացի լեզվաբան։ Ավարտել է Ստանֆորդի (1952 թ., արվեստների բակալավրը) և Ցեյլի (1957 թ., փիլ․ դ–ր) համալսարանները։ Տիրապետում է հայերենին։ 1956 թվականից Ցեյլի համալսարանի դասախոս, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ Ամերիկացի լեզվաբանական ընկերության նախագահ։ Քաուգիլը զբաղվում է հնդեվրոպական հին լեզուների հնչյունաբանությամբ, հնդեվրոպական նախալեզվի բառագիտությամբ, հունարենի բարբառագիտությամբ, թոխարերենով, կելտերենով, հիթիթերենով, անատոլիական լեզուներով, հնդիրանական լեզուների քերականությամբ, ռնգայինների տեսությամբ և այլն։ Քաուգիլը անդրադարձել է նաև հունարեն օս և հայերեն ոչ բառերի ծագումնաբանական ընդհանրությանը, հնդեվրոպական *H2όyukwid-ի հետ ոչ–մի առնչությանը, քննարկել է հնդեվրոպական th>յ և հայերեն իք մասնիկի առաջացումը հնդեվրոպական նախալեզվից, ստուգաբանել այրի բառը։ Քաուգիլն ավելի քան 30 ուսումնասիրությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Faceted Application of Subject Terminology
  2. Record #12723177n // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png