Ումֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումֆ
Oomph vollständige band.jpg
Հիմնական տվյալներ
Երկիր {{{2}}} Գերմանիա, Վոլֆսբուրգ
Ժանրեր Neue Deutsche Härte
Industrial-metal
Electronic Body Music
Գործունեություն 1989–ներկա
Լեյբլ Gun Records, Columbia, Sony BMG , Virgin Schallplatten
Կայք www.oomph.de
Անդամներ
Դերո Գոյ
Անդրեաս Քրեփ
Ռոբերտ Ֆլյուքս

Oomph!- ը (արտասանվում է Ումֆ [1][2], գերմանական հայտնի ռոք-խումբ է, որը համարվում է Neue Deutsche Härte օրիգինալ ուղղվածության հիմնադիրը Ինդաստրիալ-մետալ ոճում։ Խումբը հիմնվել է 1989 թվականին Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքում։ Խմբի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում կազմի փոփոխություններ չեն եղել։

Խմբի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Oomph! խումբը հիմնադրվել է 1989 թվականին Գերանիայի Ներքին Սաքսոնիա նահանգի Վոլֆսբուրգ քաղաքում Դերո Գոյի, Ռոբերտ Ֆլյուքսի և Անդրեաս Քրեփի կողմից։ Իրենց առաջին Oomph! ալբոմը լույս տեսավ 1992 թվականին EMB ոճով և թողարկվել է Jor's Machinery լեյբլում։ Երկրորդ՝ «Sperm» ալբոմից սկսած սկսեցին ստեղծագործել Guitar-Driven Metal ուղղության մեջ։ «Sperm»-ը հանդիսանում է Ինդաստրիալ Մետալի Neue Deutsche Härte ուղղվածության առաջին ալբոմը աշխարհում։[3]

1999 թվականին խմբին զուգերգում է գերմանացի հայտնի երգչուհի, «Պանկ-Ռոքի Մայր» Նինա Հագենը, որի հետևանքն է դառնում Fieber սինգլը, նկարահանվում է նաև տեսահոլովակ։ Հետագայում խումբը խոստովանում է, որ այդպիսի հաջողության մասին նրանք չէին էլ կարող երազել։

2004 թվականին, արդեն Sony BMG-ին պատկանող Supersonic Records ձայնագրման ստուդիայից լույս է տեսնում իրենց ամենահաջողված «Augen Auf!» սինգլը, որը Գերմանիայում ճանաչվեց տարվա լավագույն հիթը և դարձավ ՖԻՖԱ 2005-ի պաշտոնական սաունդթրեքի հիմնական մասը։

2007 թվականին թողարկվում է Oomph!-ի առաջին պաշտոնական տեսաերիզը՝ «Rohstoff. Live in Berlin», ապա 2008-ին ձայնագրվեց խմբի հոբելյանական տասներորդ Monster ալբոմը, որին 2010-ին հաջորդեց «Truth or Dare» անգլերեն հավաքածուն, որում տեղ գտան խմբի վերջին տարիների լավագույն երգերը,[4] որից հետո, ապրիլի 24-ից մինչ հոկտեմբերի 22-ը խումբը մեկնեց համերգային շրջագայության Եվրոպայով։ Խմբի անդամները իրենց երկրպագուներին խոստացել են նոր ալբոմ թողարկել մինչ 2011 թվականի վերջը։[5] Քրապի խոսքերով, համեմատած վերջին ալբոմների ապագա ալբոմի երաժշտությունը շատ ավելի ծանր է լինելու։ 2011 թ. մարտի 8-ին Դերոն, խմբի պաշտոնական բլոգում, հրապարակել է նոր ալբոմի երգերի անվանումները, որոնց որոշ մասըկթողարկվի միայն սինգլներում։[5] Նոր "Des Wahnsinns Fette Beute" ալբոմը կթողարկվի 2012 թ. մայիսի 18-ին, որից հետո խումբը կմեկնի համանուն համերգային շթջագայության Եվրոպայով։[6] Նոր ալբոմի ներկայացումը տեղի ունեցավ մայիսի 24-ին Մոսկվայում։[7]

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի ելույթների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հագեն (բասս-կիթառ)(2002-ից)
  • Էլ Ֆրիդե  - ստեղնային(2012-ից)
  • Օկուսա  - պերկուսսիա(2012-ից)
  • Սիլվեստրի  - (հարվածային)(2012-ից)

Նախկինում կենդանի ելույթների մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոբի (բաս-կիթառ) (1995 - 2001)
  • Լեո (հարվածային) (1995 - 2012)

Երգերի բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի խոսքերի հեղինակն է խմբի ավագ ու վոկալիստ Դերոն։ Շատ երգերի տեքստերի մեջ շոշափվում են սիրո, ատելության, տառապանքի, սարսափի ու մխիթարանքի թեմաները։ Երգերում շատ են նաև աթեիստական տրամադրությունները, ուր ասվում է թե «կրոնը մարդու ամենավատ թուլությունն է»։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dero
Flux

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Crap
  1. Ich bin du (1991)
  2. Der neue Gott (1993)
  3. Breathtaker (1993)
  4. Sex (1994)
  5. 3+1 (1994)
  6. Ice-Coffin (1995)
  7. Gekreuzigt (1998)
  8. Unsere Rettung (1998)
  9. Das weisse Licht (1999)
  10. Fieber (1999, feat. Nina Hagen)
  11. Niemand (2001)
  12. Supernova (2001)
  13. Augen Auf! (2004)
  14. Brennende Liebe (2004, feat. L'Âme Immortelle)
  15. Sex hat keine Macht (2004)
  16. Gott ist ein Popstar (2006)
  17. Das letzte Streichholz (2006)
  18. Die Schlinge (2006, Apocalyptica–յի հետ միասին)
  19. Gekreuzigt 2006 (2006)
  20. Träumst Du (2007, feat. Marta Jandová)
  21. Wach auf! (2008)
  22. Labyrinth (2008)
  23. Sandmann (2009)
  24. Zwei Schritte Vor (2012)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Sex
  • 1995 - Ice-Coffin
  • 1998 - Gekreuzigt
  • 1998 - Gekreuzigt Remix
  • 1999 - Das Weisse Licht
  • 1999 - Fieber (feat. Nina Hagen)
  • 2001 - Supernova
  • 2001 - Swallow
  • 2001 - Niemand
  • 2004 - Augen Auf!
  • 2004 - Brennende Liebe (feat. L'âme Immortelle)
  • 2004 - Sex hat keine Macht
  • 2006 - Gott ist ein Popstar
  • 2006 - Das letzte Streichholz
  • 2006 - Die Schlinge (feat. Apocalyptica)
  • 2006 - God is a Popstar (Gott ist ein Popstar- ի անգլերեն տարբերակը)
  • 2006 - Gekreuzigt 2006
  • 2006 - The Power Of Love
  • 2007 - Träumst Du (feat. Marta Jandová)
  • 2007 - Wach Auf! (Alien vs Predator 2 ֆիլմի սաունդթռեկ)
  • 2008 - Labyrinth
  • 2008 - Beim Ersten Mal Tut's Immer Weh
  • 2009 - Sandmann
  • 2010 - Ready or not (Augen Auf!-ի անգլերեն տարբերակը)
  • 2012 - Zwei Schritte vor

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oomph! խումբը արգելված է Մեծ Բրիտանիայում որոշ երգերում տեղ գտած հակաեկեղեցական տեքստերի պատճարով։
  • Երգերի բոլոր տեքստերը գրում է խմբի ղեկավար ու վոկալիստ Դերո Գոյը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]