Ուղղակի սիրո հարց է (ֆիլմ)
Ուղղակի սիրո հարց է ֆր.՝ Juste une question d'amour | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Բելգիա |
Ժանր | հեռուստադրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 2000 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Քրիստիան Ֆոր |
Դերակատարներ | Սիրիլ Տուվենին, Stéphan Guérin-Tillié?, Եվա Դարլան[1], Marcel Dossogne?[1], Raphaëlle Bruneau?[1], Jean-Baptiste Lefèvre? և Bruno Georis? |
Երաժշտություն | Charles Court? |
Մոնտաժ | Marie-Claude Lacambre? |
Նկարահանման վայր | Բելգիա |
Կինոընկերություն | France Télévisions |
Տևողություն | 88 րոպե |
«Ուղղակի սիրո հարց է» (ֆր.՝ Juste une question d'amour, անգլ.՝ Just a Question of Love), Բելգիա-Ֆրանսիա[2] համատեղ արտադրության հեռուստատեսային դրամա-մելոդրամա՝ նկարահանված 2000 թվականին։ Սցենարիստը և ռեժիսորը Քրիսթիան Ֆորն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «France 2» հեռուստաալիքի եթերում[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորանը մտադիր է ամբողջ կյանքի ընթացքում ծնողներից թաքցնել, որ ինքը գեյ է։ Դրա համար նա ունի բոլոր հիմքերը. իր զարմիկ Մարկը նույնպես համասեռական է եղել, որի պատճառով տղայից ընտանիքը երես է թեքել, իսկ երբ Մարկը մահացել է հեպատիտից, իր հարազատներից ոչ մեկը չի այցելել նրան հիվանդանոց՝ հրաժեշտ տալու։ Լորանը երկար ժամանակ հաջողությամբ թաքցնում է ճշմարտությունը, և նույնիսկ ծնողներին համոզում է, որ ընկերուհի ունի։ Նրա երկակի կյանքը կշարունակվեր երկար, եթե գյուղատնտեսական ակադեմիայի պրակտիկայի ժամանակ նրան չկցեին օգնականի՝ Սեդրիկ անունով։ Տղաները սիրահարվում են միմյանց, բայց կա մի խնդիր. Սեդրիկը բացահայտ գեյ է, և իր համասեռականությունը ոչ մեկից չի թաքցնում։ Աստիճանաբար նրան սկսում է կատաղեցնել Լորենի պահվածքն ու փակվածությունը։ Իրավիճակը գլխիվայր շուռ է գալիս, երբ Սեդրիկի մայրը Լորենի ծնողներին հայտնում է, որ իրենց որդին գեյ է։ Կրքերն աստիճանաբար թեժանում են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրիլ Տուվենեն - Լորան Մուրիե
- Ստեֆան Գերեն-Տիլիե - Սեդրիկ Մարտեն
- Էվա Դարլան - Էմմա Մարտեն
- Ժան-Պիեր Վալեր - Ջորջ
- Քարոլայն Վեյտ - Քարոլ
- Լոուրենս Սեզար - Մարտին
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի կարգախոսն է. «Մենք իսկապես սիրում ենք մեր երեխաներին, ինչպե՞ս ենք դա հաստատում» (ֆր.՝ Est-ce qu'on aime vraiment nos enfants autant qu'on le prétend?)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Просто вопрос любви» (Juste une question d'amour, 2000) (ռուսերեն), Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին
- ↑ Trivia for Juste une question d’amour(անգլ.) на сайте Internet Movie Database
|