Ուլրիխ Սալխով
Ուլրիխ Սալխով շվեդ.՝ Ulrich Salchow | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1877[1][2] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա[1] |
Մահացել է | ապրիլի 18, 1949[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[3][4][5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | գեղասահորդ և մարզական պաշտոնյա |
Ամուսին | Anna Elisabeth Bahnson Gormsen Salchow?[1] |
Ulrich Salchow Վիքիպահեստում |
Կարլ Էմիլյ Յուլիս Ուլյրիխ Սալխո (շվեդ.՝ Karl Emil Julius Ulrich Salchow, օգոստոսի 7, 1877[1][2], Կոպենհագեն, Դանիա[1] - ապրիլի 18, 1949[1], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ գեղասահորդ, գեղասահքի ամառային օլիմպիական խաղեր 1908-ի չեմպիոն, աշխարհի 10-ակի չեմպիոն (1901-1905 թվականներին և 1907-1911 թվականններին), Եվրոպայի 9-ակի չեմպիոն (1893-1913 թվականներին)։ Շվեդիայի և միջազգային մարզական շարժման գործիչ է։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականի օլիմպիական խաղերում, որոնց ծրագրում առաջին անգամ ներդրվել է գեղասահքը, Սալխովը ոսկե մեդալ է նվաճել անհատական ծրագրի կատարման համար (Նիկոլայ Պանին-Կոլոմենկինը ոսկե մեդալ է ստացել հատուկ ֆիգուրների կատարման համար)։ Հաջորդ օլիմպիադայում Սալխովը չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց 1912-ի խաղերում չմիջամտել գեղասահքի մրցումներին։ Սալխովը 1920 թվականին մասնակցել է ևս մեկ օլիմպիադայի, սակայն այն ժամանակ նա արդեն 42 տարեկան է եղել, չի հայտնվել պատվանդանի վրա, այլ դարձել է միայն չորրորդը։
Աշխարհի չեմպիոնական տիտղոսների (տասը Ոսկե մեդալ) քանակով Սալխովը կիսում է առաջին տեղը նորվեգացի գեղասահորդուհի Սոնյա Հենիի հետ։
1909 թվականին Սալխովը կատարեց ցատկ՝ մեջքով առաջ անցնելով և օդում լրիվ շրջադարձ կատարելով, և վայրէջք կատարեց թափ տվող ոտքին. այդ ցատկը անվանվեց Սալխովի պատվին[6]։Նա հորինել է նաև «ճանկ» ձևը[7]։ Սակայն Սալխովն իր ամենամեծ հաջողությունը ձեռք է բերել ֆիգուրների ելույթների ժամանակ։
Սպորտից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրողական կարիերան ավարտելուց հետո Սալխովը չի լքել սպորտը։ Նա դարձել է չմշկավազորդների միջազգային միության երրորդ նախագահը (1925-1937 թվականներ)։ Բացի այդ՝ 1928-1939 թվականներին եղել է AIK (Ստոկհոլմ) (շվեդ:AIK) մարզական ակումբի վարչության նախագահը, որն այդ ժամանակ եղել է ֆուտբոլի, հոկեյի, թենիսի և այլ մարզաձևերի շվեդական առաջատար ակումբը։ Նա եղել է նաև շվեդական հեծանվային լիգայի նախագահը (շվեդ.՝ Svenska Velocipedförbundet) (1904-07), շվեդական չմշկավազքի ասոցիացիայի նախագահը (շվեդ.՝ Svenska Skridskoförbundet) (1917-1920, 1923-1932 և 1935-1938), մասնակցել է Շվեդիայի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարմանը (շվեդ.՝ Svenska Boxningsförbundet), որտեղ նախագահել է 1919-ից մինչև 1932 թվականը։ Եղել է տղամարդկանց IV Ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու գլխավոր մրցավարը։
Սալխովն ակտիվորեն համագործակցել է Daily News-ի և Associated Press-ի հետ որպես լրագրող և աշխատել շվեդական ռադիոյում։
Մահացել է 1949 թվականին Ստոկհոլմում՝ 71 տարեկան հասակում և թաղված է «Norra begravningsplatsen» գերեզմանատանը (բառացիորեն Հյուսիսային գերեզմանատուն)։
Սպորտային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթներ | 1895 | 1896 | 1897 | 1898 | 1899 | 1900 | 1901 | 1902 | 1903 | 1904 | 1905 | 1906 | 1907 | 1908 | 1909 | 1910 | 1911 | 1913 | 1920 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամառային օլիմպիական խաղեր | 1 | 4 | |||||||||||||||||
Աշխարհի առաջնություն | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||||||
Եվրոպայի առաջնություն | 1 | 1 | 1 | 3 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |||||||||
Շվեդիայի առաջնություն | 1 | 1 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 K E J Ulrich Salchow (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ Norra begravningsplatsen: Kändisarna — norrabegravningsplatsen.se.
- ↑ Salchow, KARL JULIUS ULRIK EMIL — Svenskagravar.se.
- ↑ Sten nr 683 – Ulrich Salchow — norrabegravningsplatsen.se.
- ↑ «Азы фигурного катания (Огилви Р.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ Абсалямова И.В. Первые чемпионаты мира по фигурному катанию на коньках // Столетняя история чемпионатов мира по фигурному катанию на коньках: Учеб. пособие для студентов акад. и ин-ов физ. культ. — М.: ФОН, 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիխ Սալխով» հոդվածին։ |
|