Ուիլյամ Սալիչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Սալիչե
իտալ.՝ William Salice
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1933(1933-07-18)[1]
ԾննդավայրԿազեի Ջերոլա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել էդեկտեմբերի 29, 2016(2016-12-29)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՊավիա, Լոմբարդիա, Իտալիա[2]
ԳերեզմանԼոմբարդիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմենեջեր, գործարար և գյուտարար
ԱշխատավայրFerrero[2]

Ուիլամ Սալիչե (իտալ.՝ William Salice, հուլիսի 18, 1933(1933-07-18)[1], Կազեի Ջերոլա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1] - դեկտեմբերի 29, 2016(2016-12-29)[1][2], Պավիա, Լոմբարդիա, Իտալիա[2])[3], իտալացի գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-2007 թվականներին աշխատել է «Ferrero» ընկերությունում։

Լինելով Միքել Ֆեռերոյի ամենամտերիմ աշխատակիցներից մեկը՝ նա մասնակցել է հանրաճանաչ ընկերությունների արտադրանքի ստեղծմանը, օրինակ՝ Նուտելայի[4], Ֆեռերո Ռոշերի, «Pocket Coffee»-ի[5]։ Նա առաջարկել է շոկոլադե ձվերի ներսում թաքցնել խաղալիք, «որպեսզի երեխաները կարողանան ամբողջ տարի տոնել Սուրբ Զատիկը»։ Նոր քաղցրավենիքը վաճառքի է հանվել 1974 թվականին և անմիջապես դարձել հայտնի։ 40 տարի շարունակ «Ferrero»-ն վաճառել է ավելի քան մեկ միլիարդ «կինդեր սյուրպրիզ» ձու[6][5]։ Երբ նրան ստեղծող են անվանել, նա պատասխանել է.

Aquote1.png Ստեղծողը «Ferrero»-ն է, ես նյութի գյուտարարն եմ։ Aquote2.png

Մի անգամ Միքել Ֆեռերոն ասել է աշխատակիցներին.

Aquote1.png Գիտե՞ք՝ ինչու է երեխաներին այդքան դուր գալիս զատկի ձվերը։ Որովհետև նրանք ներսում անակնկալ ունեն... Այդ ժամանակ իմացեք՝ մենք ինչ պիտի անենք։ Եկեք նրանց տանք Զատիկ ամեն օր։ Aquote2.png

«Կինդեր սյուրպրիզի» հաջողությունը նա բացատրել է առօրյայում ներառված խաղի տարրերով և ծնողների պահանջմունքներով, որպեսզի կարողանան բացման անհանգստության ժամանակ երեխային անակնկալ ստեղծելու հարցում օգնել և ժպիտ պարգևել[7]։

2007 թվականին՝ թոշակի անցնելուց հետո, նա «Ferrero»-ից ստացել է 400 000 եվրո, որով Լոանոյում հիմնել է երիտասարդ տաղանդների օժանդակության ֆոնդ[8]՝ «Գունավորիր քո կյանքը» (անգլ.՝ Color Your Life)[5][7]:

Մահացել է Պավիա քաղաքի հիվանդանոցում, որտեղ կաթվածից հետո ստանում էր բուժում[5]։ Հուղարկավորությունը կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Լոմբարդիա մարզի Կազեի Ջերոլա կոմունայում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]