Կինդեր Սյուրպրիզ
![]() | |
Տեսակ | սննդային ապրանքանիշ և ապրանքային նշան |
Ենթատեսակ | chocolate egg? |
Առաջացման երկիր | ![]() |
Արտադրող | Ferrero |
![]() |

«Կինդեր Սյուրպրիզ» (իտալ.՝ Kinder Sorpresa, «Մանկական անակնկալ», գերմ․՝ Kinder - «երեխաներ»), առևտրային դրոշմանիշը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը։ Այս ընկերությունը սկսել է արտադրել Ուիլյամ Սալիչեի կողմից ստեղծած շոկոլադե ձվիկները 1972 թվականին[1], սակայն ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ դրանց արտադրությունը սկսվել է 1974 թվականին[2]։

Շոգ կլիմայով երկրների համար Ferrero ընկերությունն ստեղծեց նոր շոկոլադե ձվիկներ և անվանեց Kinder Joy (մանկական ուրախություն)։
«Կինդեր Սյուրպրիզ»-ները հայտնի են ոչ միայն երեխաների շրջապատում, այլ նաև մեծահասակների, որոնք ձվի անակնկալներն են հավաքում։
«Կինդեր Սյուրպրիզ»-ն արգելվում է ներմուծել և վաճառել ԱՄՆ-ի տարածքում, տուգանքը՝ 2500 դոլար՝ յուրաքանչյուր ձվիկի համար։ 1938 թվականին Ամերիկայում ընդունվեց օրենք՝ չվաճառել ոչ ուտելի կոնֆետները, եթե միայն «Կառավարումը հսկողության տակ որակով սննդի, մթերքի և դեղային միջոցների» չնախատեսեց, որ այդպիսի ներդիրները կարող են ունենալ ֆունկցիոնալ նախանշում[3][4]։ ԱՄՆ-ում չի թույլատրվում վաճառել այնպիսի կոնֆետներ, որոնք իրենց մեջ պարունակում են խաղալիքներ կամ հուշանվերներ[5]։
Այն բանից հետո, երբ մշակվեցին շոկոլադե ձվերի պատրաստման նոր ստանդարտներ, որոնք հարմարեցված էին FDA-ի չափանիշներին, այդպիսի քաղցրավենիքի վաճառքը թույլատրվեց (2013 թվականի մարտի 20-ից)։ FDA-ի ներկայացուցիչները և ԱՄՆ հանձնաժողովի կողմից հավաստագրված լաբորատորիայի աշխատակիցներն ավելացրել են արտադրողներին ներկայացվող պահանջները՝ յուրաքանչյուր ձվի մեջ անպայման պետք է լինի պլաստիկ պատիճ, որն այն կբաժանի երկու մասի։ Յուրաքանչյուր պատիճ պետք է ունենա հարմարեցված փոքրիկ գոգավորություն՝ այն բացելու համար, ինչի շնորհիվ անգամ փոքրիկ երեխան կհասկանա, որ դրա ներսում ինչ-որ բան կա։ Բացի այդ, պատիճի մեջ դրված խաղալիքի մասերը չպետք է այնքան փոքր լինեն, որ երեխան կարողանա կուլ տալ[4][6]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անակնկալով շոկոլադե ձու, ներքին պարունակությունը՝ պլաստիկ կոնֆետներ՝ խաղալիքով կամ հուշանվերով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Կինդեր Ջոյ» ձվիկներ
-
«Կինդեր Սյուրպրիզ» և խաղալիքներ
-
-
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Philip Kotler, Fernando Trías De Bes. Lateral Marketing: New Techniques for Finding Breakthrough Ideas. John Wiley & Sons, Sep 8, 2003. С. 59.
- ↑ Kinder Surprise Archived 2014-12-20 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ «Nasty Surprise: US Vigilant in Fight against Chocolate Eggs» (անգլերեն)։ Spiegel։ Արխիվացված օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 31
- ↑ 4,0 4,1 «1938 Food and Drug Act»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-08-ին։ Վերցված է 2015-01-11
- ↑ New York Times, “Giants in Candy Waging Battle Over a Tiny Toy”, 9/28/97
- ↑ «Nasty Surprise: US Vigilant in Fight against Chocolate Eggs» (անգլերեն)։ Spiegel։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Magic-kinder
- YouTube video link
- Uberraschungsei
- Open Directory Archived 2013-12-31 at the Wayback Machine.
- Kinder Eggs prohibited in the United States Archived 2014-01-24 at the Wayback Machine.
- Seattle men busted at the border with illegal candy Archived 2012-11-04 at the Wayback Machine.