Միքել Ֆեռերո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Միքել Ֆեռերո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1925[1] |
Ծննդավայր | Դոլյանի, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա |
Մահացել է | փետրվարի 14, 2015[2][1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտե Կառլո |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Ամուսին | Maria Franca Fissolo? |
Ծնողներ | հայր՝ Պիետրո Ֆեռերո |
Պարգևներ և մրցանակներ | Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշան և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» |
Երեխաներ | Պիետրո Ֆեռերո և Ջիովանի Ֆեռերո |
Միքելե Ֆեռերո (ապրիլի 26, 1925[1], Դոլյանի, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա - փետրվարի 14, 2015[2][1], Մոնտե Կառլո), իտալացի գործարար։ Նրան էր պատկանում շոկոլադ արտադրող Ֆեռերո բաժնետիրական ընկեկությունը, որը Եվրոպայում հրուշակեղենի երկրորդ ամենամեծ ընկերությունն է։ Միքելեն այդ ընկերությունը զարգացրել է իր հոր փոքրիկ հացի փռից և սրճարանից Ալբայում (Իտալիա)։ Նրա առաջին մեծ հաջողությունը բանջարեղենի յուղ ավելացնելն էր ավանդական ջանդույա շոկոլադե մածուկին հանրահայտ կրեմը՝ Նուտելան ստանալու համար։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքելե Ֆեռերոն ծնվել է 1925 թվականի ապրիլի 26-ին Դոլյանիյում։ Նա Պիետրո Ֆեռերոյի` Ֆեռերո ընկերության և Պիերա Ռոշերի հիմնադրի որդին էր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեռերոն միացել է ֆիրմային 1949 թվականին։
Նա ամենահարուստ անձն էր Իտալիայում, ով ուներ $26 միլիարդ սեփական հարստություն։ Նա իր հարստությամբ 2008 թվականի մարտին գերազանցել է Սիլվիո Բերլուսկոնիին։ 2014 թվականի մայիսին Բլումբերգ միլիարդատերների ցանկում Ֆեռերոն թվարկված էր որպես 20-րդ ամենահարուստ մարդը աշխարհում։
Ֆեռերոյի բրենդներն են Նուտելան, Մոն Շերին, Կինդեր Շոկոլադը, Ֆեռերո Ռոշերը, Տիկ-Տակը և Կինդեր ձվիկները։
1997 թվականից նրա որդիները` Ջիովանի և Պիետրո Ֆեռերոները, ղեկավարում էին ընկերությունը իրենց հոր հետ միասին։ Պիետրոն մահացավ 2011 թվականի ապրիլի 18-ին Հարավային Աֆրիկայի վթարից հետո։ Ջիովանին դարձավ միակ գլխավոր գործադիր տնoրենը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեռերոն և իր կին Մարիա Ֆրանկա Ֆիսոլոն ունեին երկու որդի՝ Ջիովանի Ֆեռերոն և Պիետրո Ֆեռերո Կրտսերը։
Ֆեռերոն ջերմեռանդ կաթոլիկ էր։ Ամեն տարի նա այցելում էր Լորդեսի տաճար և իր գրասենյակում և գործարանում ուներ Սբ. Մարիամի պատկերը։ Ֆեռերոն մահացավ 2015 թվականի փետրվարի 14-ին իր տանը Մոնտե Կառլոյում (Մոնակո)։ Նա 89 տարեկան էր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|