Միքելե Ֆեռերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքելե Ֆեռերո
Ծնվել էապրիլի 26, 1925(1925-04-26)[1]
ԾննդավայրԴոլյանի, Իտալիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 14, 2015(2015-02-14)[2][1] (89 տարեկան)
Մահվան վայրՄոնտե Կառլո, Մոնակո
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր և գործարար
ԱմուսինMaria Franca Fissolo?
Ծնողներհայր՝ Պիետրո Ֆեռերո
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշան և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
ԵրեխաներՊիետրո Ֆեռերո և Ջիովանի Ֆեռերո

Միքելե Ֆեռերո (իտալ.՝ Michele Ferrero, ապրիլի 26, 1925(1925-04-26)[1], Դոլյանի, Իտալիայի թագավորություն - փետրվարի 14, 2015(2015-02-14)[2][1], Մոնտե Կառլո, Մոնակո), իտալացի գործարար։ Նրան էր պատկանում շոկոլադ արտադրող Ֆեռերո բաժնետիրական ընկեկությունը, որը Եվրոպայում հրուշակեղենի երկրորդ ամենամեծ ընկերությունն է։ Միքելեն այդ ընկերությունը զարգացրել է իր հոր փոքրիկ հացի փռից և սրճարանից Ալբայում (Իտալիա)։ Նրա առաջին մեծ հաջողությունը բանջարեղենի յուղ ավելացնելն էր ավանդական ջանդույա շոկոլադե մածուկին հանրահայտ կրեմը՝ Նուտելան ստանալու համար։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելե Ֆեռերոն ծնվել է 1925 թվականի ապրիլի 26-ին Դոլյանիյում։ Նա Պիետրո Ֆեռերոյի` Ֆեռերո ընկերության և Պիերա Ռոշերի հիմնադրի որդին էր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռերոն միացել է ֆիրմային 1949 թվականին։

Նա ամենահարուստ անձն էր Իտալիայում, ով ուներ $26 միլիարդ սեփական հարստություն։ Նա իր հարստությամբ 2008 թվականի մարտին գերազանցել է Սիլվիո Բերլուսկոնիին։ 2014 թվականի մայիսին Բլումբերգ միլիարդատերների ցանկում Ֆեռերոն թվարկված էր որպես 20-րդ ամենահարուստ մարդը աշխարհում։

Ֆեռերոյի բրենդներն են Նուտելան, Մոն Շերին, Կինդեր Շոկոլադը, Ֆեռերո Ռոշերը, Տիկ-Տակը և Կինդեր ձվիկները։

1997 թվականից նրա որդիները` Ջիովանի և Պիետրո Ֆեռերոները, ղեկավարում էին ընկերությունը իրենց հոր հետ միասին։ Պիետրոն մահացավ 2011 թվականի ապրիլի 18-ին Հարավային Աֆրիկայի վթարից հետո։ Ջիովանին դարձավ միակ գլխավոր գործադիր տնoրենը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռերոն և իր կինը՝ Մարիա Ֆրանկա Ֆիսոլոն, ունեին երկու որդի՝ Ջովանի Ֆեռերոն և Պիետրո Ֆեռերո Կրտսերը։

Ֆեռերոն ջերմեռանդ կաթոլիկ էր։ Ամեն տարի նա այցելում էր Լորդեսի տաճար և իր գրասենյակում և գործարանում ուներ Սբ. Մարիամի պատկերը։ Ֆեռերոն մահացավ 2015 թվականի փետրվարի 14-ին իր տանը Մոնտե Կառլոյում (Մոնակո)։ Նա 89 տարեկան էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]